⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Ռուս խաղաղապահներից բացի Արցախում այլ երկրների խաղաղապահների ներգրավումը կարող է «պայթեցնել» տարածաշրջանը. Բաբայան

Թեմա
«Ռուս խաղաղապահներից բացի Արցախում այլ երկրների խաղաղապահների ներգրավումը կարող է «պայթեցնել» տարածաշրջանը եւ դա քարոզող պերսոնաժները երեւի դրան էլ ձգտում են: 2020 աղետալի պատերազմից հետո գաղտնիք չէ, որ Ռուսաստանը դարձավ տարածաշրջանում խաղաղության պահպանման, Արցախի վերջնական հայաթափումը կանգնեցնող, արցախահայության կոտորածը կանխող միակ գործոնը: Յուրաքանչյուր խնդրի դեպքում վայնասունները դրած տարատեսակ կերպարներ փորձում են նսեմացնել ՌԴ խաղաղապահ առաքելության դերը, սակայն միեւնույնն է դրանից բան չեն կարողանում փոխել: Եվ հիմա տեսնում ենք, որ տարբեր կենտրոններից քարոզվող այդ թեզը, թե իբր ռուսական զորախմբին կարող է փոխարինել մի այլ միջազգային կոնտինգենտ ինչպես է տարածում ստանում սոցիալական ցանցերում եւ մեդիայում: Սա չափազանց վտանգավոր քարոզչություն է եւ դրանից որեւէ լավ բան սպասել չի կարելի: Սա լրջագույն հարված է ՀՀ-ՌԴ ռազմավարական դաշնակցային հարաբերություններին, ինչը պետք է շտապ կանխել: Եթե Հայաստանը փոխի իր դիրքորոշումը խաղաղապահների հարցում, այս անգամ այնտեղ ոչ թե կլինեն հարթվող խնդիրներ, այլ հակառակը՝ խնդիրներ, որոնք երբեք չեն հարթվի», - գրել է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ