⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Հանկարծ «չշեղվեք», թե չէ կարող է ձեր բարեկամ թուրքերը բարկանան. Արման Աբովյան

Թեմա
«Թուրք-ադրբեջանական հայասպանների հետ «Խաղաղության դարաշրջան»-ի մասին երազողներին մեծ բարեւներ է ուղարկում Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեվլութ Չավուշօղլուն եւ կոչ է անում հանկարծ «չշեղվել» Հայսաստանի եւ Արցախի ինքնոչնչացման գործընթացից։ Չավուշօղլուն բառացի ասել է. «Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը մշտապես համաձայցարել է եւ համաձայնացնելու է եղբայրական Ադրբեջանի հետ ու այս կոնտեքստում Թուրքիան պնդում է, որ Ադրբեջանի քայլերը հայկական ուղղությամբ «ազնիվ են»։ Ուստի՝ հորդորում եմ հայկական կողմին հանկարծ չշեղվել»։
 
Պարզապես հիշեցնեմ հայկական ազգանուններով որոշ թրքասեր մարդկանց, որ Ադրբեջանը «ազնիվ» անում է ամեն ինչ, որ շուտափույթ հայաթափի Արցախը , զուգահեռ «ազնվաբար» շարունակի զավթել Հայաստանի ինքիշխան տարածքները, հետո միայն «ազնիվ» մղումներով ճեղքի Սյունիքը եւ ցամաքով միավորվի Թուրքիայի հետ (սակայն, այս պարագայում` փառք Աստծո իրանցիները մեզանից ավելի շատ են կռիվ տալիս Սյունիքի անձեռնմխելիության համար) եւ իհարկե Ալիեւը չափազանց ազնիվ է, երբ հայտարարում է, որ Երեւանը կամ Տավուշը պետք է գրավի։ Նենց որ, Հայստանում առայժմ բնակվող թրքասեր եւ ադրբեջանամետ թեւի ոչ հարգելի ներկայացուցիչներ` հանկարծ «չշեղվեք», թե չէ կարող է ձեր բարեկամ թուրքերը բարկանան», - գրել է քաղաքական մեկնաբան ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆԸ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ