⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Միանում ենք դեսպան ​Էդգար Ղազարյանի առաջարկներին. հայտարարություն

Թեմա
Սիրելի՛ հայրենակիցներ.
 
Նույնիսկ այս ազգակործան եւ թուրքամետ իշխանությունների երբեմնի կողմնակիցների համար էլ ակնհայտ է, որ ծրագրավորված կերպով իրականացվում է պետականությունը եւ երկիրը կործանելու քաղաքականություն:
 
Հայաստանի վայ-իշխանություններին «նվագակցում» են Արցախի արցախակործան իշխանությունները: Փաստ է, որ Հայաստանը եւ հայությունը երբեւէ հայտնված չեն եղել այսպիսի վտանգավոր և ծանր իրավիճակում: Կործանման տանող այս թափանիվը կանգ առնելու միտում չունի, ընդհակառակը՝ գնալով ավելի է թափ առնում, չնայած վերջին շրջանում մտահոգ հայության ծավալած բուռն ընդվզումներին:
 
Ամենաթարմ օրինակը, թերեւս, արտակարգ եւ լիազոր դեսպան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Էդգար Ղազարյանի մամուլի ասուլիսին արտահայտած դիտարկումներն են: Նա հիմնավոր եւ համոզիչ կերպով ներկայացրեց այն խորը հակասությունները, որոնք առկա են վարչապետի աթոռը զբաղեցնողի խոստումների եւ գործունեության միջեւ:
 
Մենք լիովին համաձայն ենք հարգելի դեսպանի արտահայտած տեսակետներին, կիսում ենք նրա մտահոգությունները եւ հայտարարում ենք, որ միանում ենք դեսպան ​Է. Ղազարյանի առաջարկներին:
 
Նաեւ կոչ ենք անում բոլորին՝ ս. թ. օգոստոսի 23-ին լինել Հանրապետության հրապարակում՝ ի պաշտպանություն ՀՀ Անկախության հռչակագրի անշեղ կատարմանը:
 
«Պահեստազորի սպաներ» շարժում
«Ձայն հայրենեաց» մշակույթի գործիչների շարժում
«Հայ ազգային գվարդիա» ՀԿ
«Ղարաբաղի պատերազմի վետերանների միություն» ՀԿ
«Իրավունքի և արժեքների գերակայություն» ՀԿ
«Վերադարձ» հիմնադրամ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ