Հրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունը Goal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշը Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Աֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել «Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետ Քիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. Դանիելյան Սևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. Զելենսկի Ադրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել Հայաստանից

Ռուսաստանը կարող է աշխատել ու պատերազմել միանգամից մի քանի ճակատներով․ ԽՍՀՄ գեներալը Արցախում ստեղծված իրավիճակի մասին

Հանդիպում

<<Շատ դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի Արցախում, ինչ ճակատագիր է սպասվում, բայց մի բան հստակ է՝ Ռուսաստանը հայ ժողովրդին մենակ չի թողնի։  Արցախում թշնամու կողմից իրականացվող սադրանքները երեւի պայմանավորված են նրանով, որ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով, մտածում է, որ այնտեղ կարելի է  սադրանքների դիմել։ Բայց իրենք սխալվում են, խորապես են սխալվում։ Ռուսաստանը կարող է աշխատել ու պատերազմել միանգամից մի քանի ճակատներով։ Ուստի եթե Ադրբեջանը նման քայլեր է անում, թող մի անգամ լավ մտածի>>,- <<Իրավունքի>> հետ զրույցում անդրադառնալով թշնամու սադրանքներին, ասաց ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի նախկին պետ (1992-1995թթ.), 1993թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, ընդգծելով․

-Մենք գիտեք, որ հիմա ամբողջ Արևմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ ատում է ռուս ժողովրդին, առհասարակ սլավոնական ժողովուրդներին։ Նայեք ինչքան լաբորատորիաներ ունեն, իմիջայլոց Հայաստանում ևս կան այդպիսի լաբորատորիաներ՝ հայ ազգի ոչնչացման համար։ Ձեր ղեկավարությունը այսօր դրան ուշադրություն չեն դարձնում, բայց դա շատ կարևոր է։ Ամբողջ աշխարհում կա 300 այդպիսի լաբորատորիա, ձեր ղեկավարությունը պետք է այդ լաբորատորիան դուրս բերի երկրից։ Դրանք կենսաքիմիական զենք են  պատրաստում՝ ելնելով ամեն  երկրի ազգային առանձնահատկություններից։ Կովկասի հետ  կապված վտանգներն առնչվում են Վրաստանին ու Հայաստանին ու ժամանակը կգա, որ հայերն ու վրացիները կսկսեն ոչնչանալ։

Ինչ  վերաբերում է Ադրբեջանին, ապա  այդ պետությունը հիմա դավաճանում է անգամ Ռուսաստանին՝ նման քայլեր ձեռնարկելով։ Թուրքիան Բայրաքթարներ է տալիս Ուկրաինային, որ ոչնչացնեն Դոնբասի ռուս  ժողովրդին։ Իրենց մարդիկ են  այնտեղ կռվում, ռադիկալ իսլամիստներին են ներգրավվում։ ելնելով աշխարհում ստեղծված իրավիճակից խիստ հրամայական է, որ Հայաստանն էլ ունենա այնպիսի Զինված ուժեր, որ նման սադրանքներին համապատասխան արձագանք տրվի։ Ով ուժեղ է, նա էլ ճիշտ է։ Ալիևը ինքը  մշտապես հայտարարում էր՝ ով ուժեղ է, նա էլ ճիշտ է։ Եվ դրանից հետո հարձակվեց Արցախի վրա, վիրավորելով մեր ազգային արժանապատվությունը։  Հիմա Հայաստանն ի՞նչ է անում բանակի մարտունակություն ուժեղացնելու համար։ Մի անգամ կրակում են, պետք է կրկնակի պատասխան տաս, կյանքն է այդպիսին։ Ռուսաստանն այսքան տարի դիմացավ, բայց գնա  վա-բանկ։ Հիմա գիտեք, որ տարատեսակ պատժամիջոցներ են սահմանվում, բայց ջհանդամ թե չեն սահմանվում։ Սովետական ժողովուրդն ապրել է Համաշխարհային Մեծ պատերազմից հետո, հաց էլ չկար, ոչինչ չկար։ Հիմա էլ կապրենք։ Պետք է պարզապես շատ աչալուրջ լինենք։ Ադրբեջանն ամբողջ կյանքում այդ սադրանքներին դիմել է։ Նույնիսկ 1994 թվականի հրադադարի պայմանագիրը նա խախտում էր, բայց բղավում, թե հայերն են դա արել։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Հրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունըGoal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշըMMA. ՀԱՅՏՆԻ Է ՄԻՀՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄՐՑԱԿԻՑԸԱսեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել«Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետՔիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. ԴանիելյանՍևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. ԶելենսկիԱդրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել ՀայաստանիցՆախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու«Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.ԶախարովաԹուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակըՄարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնովԶախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՓոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումԵվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.ՊապիկյանԿարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում գտնվող Վիգեն ԷյուլջեքչյանինԶախարովան՝ AZAL ինքնաթիռի վթարի մասին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված