Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

Հայաստանի Բռնցքամարտի երիտասարդական հավաքականը, հարուստ ավարով է վերադարձել Երևան

Սպորտ

 Հայաստանի Բռնցքամարտի երիտասարդական հավաքականը, հարուստ ավարով է վերադարձել Երևան։ Վրաստանի Քութաիսի քաղաքում կայացած Ակակի Կակաուրիձեի անվան 11֊րդ մրցաշարի ժամանակ, մեր բռնցքամարտիկները 12 մեդալ են նվաճել։ Մրցաշարում հաղթողներ են դարձել ԹՈՒՄԱՍ  ԹՈՎՄԱՍՅԱՆԸ 51կգ , ՍԱՄՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ 54կգ, ԷՐԻԿ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ 60կգ , ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԸ 67կգ  և ԱՎԵՏԻՔ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ 92կգ ։

Իսկ Մանվել Պետրոսյանը 57կգ, Ոսկան Ոսկանյանը 60կգ, Յուրա Բաբլումյանը 67կգ, Ալիկ Հովհաննիսյանը 75կգ, Իշխան Հովսեփյանը 92կգ և Ալբերտ Հարությունյանը +92կգ, նվաճել են արծաթե մեդալ։ 3֊րդ տեղը գրավել է Ռոբերտ Ենգիբարյանը/ 71կգ /։Մեզ հաջողվեց կապ հաստատել ու բացառիկ զրույց ունենալ ոսկե մեդալի արժանացած, երիտասարդ բռնցքամարտիկ, ծնունդով Աբովյան քաղաքից ՍԱՄՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ։ Ողջույն, Սամվել։ Շնորհավորում ենք այս նվաճման առթիվ, նորանոր հաջողություններ մաղթում հետագա առաջնություններում։ Շատ շնորհակալ եմ։Հանդես եկա 54կգ քաշային կարգում։ Երկու մենամարտ ունեցա, երկուսն էլ ազգությամբ վրացի մարզիկների հետ։ Առաջին մենամարտի հենց առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթեցի մրցակցիս։ Իսկ մյուս մենամարտում 5։0 հաշվով հաղթեցի, այս մենամարտը երկար տևեց, ավելի բարդ տրվեց, սակայն պատվով հաղթահարեցի, երեք ռաունդ մենամարտեցի ու հաղթեցի։ Անցած տարի էլ Թբիլիսիում, Եվրոպայի առաջնության ժամանակ  բրոնզե մեդալ եմ նվաճել 48կգ ֊ում հանդես եկա, մասնակցում էին շուրջ 40 երկրների ներկայացուցիչներ։ Նշեմ, որ երկու անգամ Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոն եմ հռչակվել։ Ծնունդով Աբովյան քաղաքից եմ, 16 տարեկան եմ։ Անձնական մարզիչս Հրանտ Ավետիսյանն է, հավաքականի գլխավոր մարզիչը Վազգեն Բադալյանը։ Նրանք մեզ շատ են աջակցում։ Պարապմունքները անցկացնում ենք Աբովյանի մարզադահլիճում։ Այս առաջնության համար 1 ամիս անդադար պարապել եմ, որ հասնեմ հաջողության։Այս հաղթանակս նվիրում եմ ողջ հայ ազգին։ Իսկ հետագա ինչ ծրագրեր ունես? - Ցանկանում եմ մասնակցել Աշխարհի առաջնությանը և հաղթել, իսկ ամենամեծ երազանքս, ինչպես յուրաքանչյուր մարզիկ, այնպես էլ ես ուզում եմ դառնալ Օլիմպիական չեմպիոն։  Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸՎրաստանի Քութաիսի քաղաքում կայացած Ակակի Կակաուրիձեի անվան 11֊րդ մրցաշարի ժամանակ, մեր բռնցքամարտիկները 12 մեդալ են նվաճել։ Մրցաշարում հաղթողներ են դարձել ԹՈՒՄԱՍ  ԹՈՎՄԱՍՅԱՆԸ 51կգ , ՍԱՄՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ 54կգ, ԷՐԻԿ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ 60կգ , ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԸ 67կգ  և ԱՎԵՏԻՔ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ 92կգ ։ Իսկ Մանվել Պետրոսյանը 57կգ, Ոսկան Ոսկանյանը 60կգ, Յուրա Բաբլումյանը 67կգ, Ալիկ Հովհաննիսյանը 75կգ, Իշխան Հովսեփյանը 92կգ և Ալբերտ Հարությունյանը +92կգ, նվաճել են արծաթե մեդալ։ 3֊րդ տեղը գրավել է Ռոբերտ Ենգիբարյանը/ 71կգ /։

Մեզ հաջողվեց կապ հաստատել ու բացառիկ զրույց ունենալ ոսկե մեդալի արժանացած, երիտասարդ բռնցքամարտիկ, ծնունդով Աբովյան քաղաքից ՍԱՄՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ։ Ողջույն, Սամվել։ Շնորհավորում ենք այս նվաճման առթիվ, նորանոր հաջողություններ մաղթում հետագա առաջնություններում։ Շատ շնորհակալ եմ։Հանդես եկա 54կգ քաշային կարգում։ Երկու մենամարտ ունեցա, երկուսն էլ ազգությամբ վրացի մարզիկների հետ։ Առաջին մենամարտի հենց առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթեցի մրցակցիս։ Իսկ մյուս մենամարտում 5։0 հաշվով հաղթեցի, այս մենամարտը երկար տևեց, ավելի բարդ տրվեց, սակայն պատվով հաղթահարեցի, երեք ռաունդ մենամարտեցի ու հաղթեցի։ Անցած տարի էլ Թբիլիսիում, Եվրոպայի առաջնության ժամանակ  բրոնզե մեդալ եմ նվաճել 48կգ ֊ում հանդես եկա, մասնակցում էին շուրջ 40 երկրների ներկայացուցիչներ։ Նշեմ, որ երկու անգամ Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոն եմ հռչակվել։

Ծնունդով Աբովյան քաղաքից եմ, 16 տարեկան եմ։ Անձնական մարզիչս Հրանտ Ավետիսյանն է, հավաքականի գլխավոր մարզիչը Վազգեն Բադալյանը։ Նրանք մեզ շատ են աջակցում։ Պարապմունքները անցկացնում ենք Աբովյանի մարզադահլիճում։ Այս առաջնության համար 1 ամիս անդադար պարապել եմ, որ հասնեմ հաջողության։Այս հաղթանակս նվիրում եմ ողջ հայ ազգին։ Իսկ հետագա ինչ ծրագրեր ունես? - Ցանկանում եմ մասնակցել Աշխարհի առաջնությանը և հաղթել, իսկ ամենամեծ երազանքս, ինչպես յուրաքանչյուր մարզիկ, այնպես էլ ես ուզում եմ դառնալ Օլիմպիական չեմպիոն։

 Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ