Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Գվարդիոլա․ Հոլանդը տաղանդավոր է եւ մտադիր է դառնալ հաջորդ Անրին կամ Ռոնալդուն

Հասարակություն

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է հաղթական մեկնարկը Պրեմիեր լիգայում։ Առաջին տուրում մանչեսթերյան թիմը Լոնդոնում 2:0 հաշվով հաղթել էր «Վեստ Հեմին» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի դուբլի շնորհիվ։

«Գերազանց հանդես եկանք։ Այն, ինչ չհաջողվեց անել «Լիվերպուլի» հետ Սուպերգավաթի խաղում, արեցինք այս անգամ։ Էրլինգ Հոլանդի վերաբերյալ ոչ մի կասկած չունեի։ Նա ամբողջ կյանքում գոլ է խփել, հիմա էլ մեր թիմին նոր որակ է հաղորդում։ Մենք կձգտենք նրան տալ ավելի շատ գոլ խփելու հնարավորություն։ Նա տաղանդավոր է եւ մտադիր է դառնալ հաջորդ Անրին կամ Ռոնալդուն։ Բայց դրա համար ժամանակ է պետք, առջեւում երկար տարիների կարիերա է»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։

Անգլիայի առաջնության երկրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» օգոստոսի 13-ին կընդունի «Բորնմութին»։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ