⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Կարո՞ղ է արդյոք գարեջուրն օգտակար լինել

Առողջապահական

Ռուս թերապեւտ Վիկտոր Լիշինն ասել է, որ քիչ քանակությամբ գարեջուրը օգնում է երիկամներից հեռացնել մանր քարերն ու ավազը, հայտնում է Gazeta.ru լրատվական կայքը:

Նրա խոսքով, երիկամներում ախտորոշված ​​քարերի կամ ավազի դեպքում այս ըմպելիքը կարելի է ներառել սննդակարգում։

«Երբեմն կարելի է գարեջուր խմել, սա չի նշանակում, որ այն պետք է լիտրով խմել։ Շատ ուրոլոգներ խորհուրդ են տալիս խմել այս ըմպելիքը, քանի որ այն նպաստում է երիկամներից մանր քարերի եւ ավազի ավելի արագ հեռացմանը»,- ասել է մասնագետը։

Միզաքարային հիվանդությունների սրման ժամանակ Լիշինը խորհուրդ է տվել հրաժարվել յուղոտ ու չափից դուրս աղի մթերքներից, ինչպես նաեւ սուրճից։

«Ավելի լավ է ճարպոտ ձուկ չուտել, քաղցրեղենը նույնպես վնասակար է, ձմերու կարելի է, սակայն քիչ քանակությամբ։ Հարկ է հիշել, որ շատ ջուրը նույնպես վատ է,քանի որ սրտի եւ արյան անոթների ծանրաբեռնվածությունը մեծանում է»,- նշել է Լիշինը։

Նրա խոսքով, երիկամներում քարերի առաջացումից խուսափելու համար, անհրաժեշտ է տարեկան ամբողջական բուժզննում անցնել եւ վերահսկել սննդակարգը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ