⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Ո՞ր մթերքները չի կարելի սառեցնել

Առողջապահական

Որոշ դեպքերում սառեցված սնունդը ոչ միայն կորցնում է իր սկզբնական կառուցվածքը, այլեւ կարող է վնասակար լինել առողջության համար: Նման կարծիք է հայտնել թերապեւտ եւ գաստրոէնտերոլոգ Սերգեյ Լոպատինը Դոկտոր Պիտեր պարբերականի հետ զրույցում։ 

Սառեցված հատապտուղների, մրգերի եւ բանջարեղենի օգուտներն ու վնասները բժշկական հանրության մեջ հակասություններ են առաջացնում։ Մի կողմից  նույնիսկ ցածր ջերմաստիճանի դեպքում մրգերը պահպանում են օգտակար նյութերի մեծ մասը, սակայն մյուս կողմի էլ սովորական սառցախցում սառեցնելը թույլ չի տա առավելագույնս խնայել վիտամիններն ու միկրոէլեմենտները, քանի որ դա կարելի է անել հատուկ սարքավորման վրա սառեցման միջոցով։ 

Մասնագետի խոսքով՝ չի կարելի ցածր ջերմաստիճանային ազդեցության ենթարկել վարունգը, դդմիկը եւ կաղամբը։

Ցանկալի է նաեւ չսառեցնել հազարի տերեւներն ու կանաչիները։

Ձուն նույնպես չի կարելի սառեցնել, քանի որ ջերմաստիճանի փոփոխություններն առաջացնում են կեղեւի ճաքեր, որոնց մեջ կարող են ներթափանցել ախտածին բակտերիաներ։  

Փափուկ պանիրները, ըստ բժշկի, նույնպես չի կարելի պահել սառնարանում՝ դրանք ոչ միայն կկորցնեն իրենց համը, այլեւ կառուցվածքը, ինչը կարող է խոցելի դարձնել բակտերիաների նկատմամբ։

Մասնագետը կտրականապես արգելել է կրկնակի սառեցնել սառեցված միսը, թռչնամսը, ձուկը եւ ծովամթերքը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ