ՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն Զուրաբյանը Վերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունը Հայտնի հաղորդավարն ամուսնանում է 6-րդ անգամ․ Լուսանկար Ի՞նչ եք այսքան փնտրում Երևանի փողոցներում. Գեղամ Նազարյանը խցանումների համար մեղադրում է մարզերի բնակիչներին Նոր տարին ընտանեկան տոն է, ոչ թե հարեւանի կամ բաեկամի աչք ծակելու տոն ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին դատարանը կալանքի չտարավ Մեր ազգին ցանկանում եմ միտք, տոկունություն, հավատք եւ աստվածասիրություն. Պապ Իսպիրյան Ռուս զինվորները գրավել են ուկրաինականի շտաբը Գուլյայպոլեում (Տեսանյութ) «Իրավունք». «Փաշինյանը չուզեց, ուրեմն՝ վսյո, ոչ մեկի խոսքը չի անցնում» Տիեզերքն ունի իր սեփական տոնածառը

Իմ պայքարը երկիր ունենալու համար է. Անի Ղազարյան

Մշակութային

«Իրավունք»-ի զրուցակիցը երիտասարդ դերասանուհի, «Իշխանություն» ֆիլմի գլխավոր հերոսուհու դերակատար ԱՆԻ ՂԱԶԱՐՅԱՆՆ է։

— Տիկին Ղազարյան, ինչպիսի՞ն պետք է լինի ժամանակակից արվեստագետը։

— Ճիշտն ասած՝ ժամանակակից արվեստագետ ձեւակերպումը չեմ հասկանում: Ժամանակները բացարձակ կապ չունեն՝ արվեստագետը կա՛մ ունի կշիռ, ունի միտք, ունի շնորհք ու մարդկային ճիշտ արժեքներ, կա՛մ չունի:

Ի՞նչ եք կարծում, «Իշխանություն» ֆիլմում Ձեր մարմնավորած հերոսուհուն ինչքանո՞վ հաջողվեց ասելիքը փոխանցել հանրությանը։

— Ֆիլմի հաջողելը կամ չհաջողելն, ի վերջո, հանդիսատեսն է որոշում: Ես միշտ կարեւորում եմ ցանկացած հանդիսատեսի կարծիք: Ու հիմնվելով հենց այդ կարծիքների վրա` կարող եմ ասել, որ մեծամասամբ հերոսուհուս ասելիքը տեղ հասել է:

Ալիսան անուղղելի սկզբունքային կերպար է։ Իրականում Դուք սկզբունքայի՞ն մարդ եք։

Վերջին տարիներին հենց այդպիսին եմ դարձել: Երեւի մեծացել եմ:

— Հաճախ էինք Ձեզ տեսնում «Դիմադրության» շարժման շարքերում։ Ինչի՞ համար էր Ձեր պայքարը։

— Իմ պայքարը երկիր ունենալու համար է: Վերջերս մի շատ ճիշտ ձեւակերպում կարդացի Հովիկ Աֆյանի կողմից գրված, մոտավորապես այսպես է ասվում. «Հայրենիքը կարող է լինել ԱՄՆ-ում, Ռուսաստանում եւ մնացած հայաշատ երկրներում, բայց պետությունը միայն այստեղ է…»: Ես ուզում եմ հզոր պետություն ունենալ, հզոր ղեկավար, հպարտ ու հաղթանակած հասարակություն։ Ուզում եմ երկիրս կործանման տարած յուրաքանչյուր ոք կրի իր արժանի պատիժը։

Ինչպես հասկացանք՝ շուտով հանրության դատին է հանձնվելու «Իշխանություն 2» ֆիլմը։ Ի՞նչ եք կարծում, ֆիլմի առաջին տարբերակը սիրվե՞ց։

Մեր ժամանակներում չկա այնպիսի ֆիլմ, որ սիրվի միանշանակ բոլորի կողմից, եւ այս ֆիլմը բացառություն չէ: Հատկապես այն քաղաքական գիծը, որ կա ֆիլմում, բնական է, որ ոմանց դուր չէր գալու։

Ֆիլմում կերտած հերոսուհու եւ անձամբ Ձեր միջեւ ինչպիսի՞ ընդհանրություններ կան։

— Չհանձնվելը։ Ես երբեք չեմ հանձնվում։

Դժվարությունները կարո՞ղ են Ձեզ չարացնել։

— Մինչեւ հիմա դժվարություններից ու խոչընդոտներից չեմ չարացրել։ Հուսով եմ՝ այդպես էլ կմնա։

Հայ-թուրքական կառուցվելիք «բարեկամության» համատեքստում մի՞թե կարելի է, որ ցեղասպանություն վերապրած ժողովրդի զավակ-մտավորականները այսքան լուռ կամ զուսպ լինեն։ Ինչու՞ է լռում մտավորականնությունը։

— Ինքս այդ հարցի պատասխանը գտնել չեմ կարողանում, բայց, ցավոք, դա փաստ է:

— «Իշխանություն 2» ֆիլմն ի՞նչ ասելիք ունի հանրությանը։

— Փակագծեր չեմ բացի: Ֆիլմը մոտ ապագայում կլինի էկրաններին։

ՌՈՒԶԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Կործանարար ընթացք է, ի դեմս Փաշինյանի` ունենք ներքին սպառնալիք, 10 ռազմական բախում եղավ Բաքվի հետԱնկանխիկ գնումների դեպքում քաղաքացիները ետվճար կստանան. մանրամասնում է փոխնախարարըԿայացավ ՍԻՄ կուսակցության ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստըՌազմավիրական ճանապարհը վատ եղանակի պատճառով փակ է բեռնատարների համարԿրիպտոշուկաները՝ ամանորյա ռեժիմում․ ի՞նչ է կատարվում և ինչ սպասել առաջիկայում«Հանրային լրացուցիչ անդրադարձ այս պահին չունենք». ԱԳՆ-ն՝ Վագիֆ Խաչատրյանի ծանր վիճակի մասին․ մանրամասներՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն ԶուրաբյանըՎերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունըԵրևանի քաղաքապետարանը պարզաբանում է ներկայացրել «Աջափնյակ» կայարանի կառուցման մասովՄինչև Նոր տարի շատ բան կարող է որոշվել. ԶելենսկիՀայտնի հաղորդավարն ամուսնանում է 6-րդ անգամ․ ԼուսանկարԻ՞նչ եք այսքան փնտրում Երևանի փողոցներում. Գեղամ Նազարյանը խցանումների համար մեղադրում է մարզերի բնակիչներինՆոր տարին ընտանեկան տոն է, ոչ թե հարեւանի կամ բաեկամի աչք ծակելու տոնՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին դատարանը կալանքի չտարավԵզրաս Սրբազանի ձեռամբ Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում կատարվեց դպրական տվչությունՄեր ազգին ցանկանում եմ միտք, տոկունություն, հավատք եւ աստվածասիրություն. Պապ Իսպիրյան1.8 միլիարդով մետրոյի Աջափնյակ կայարանի միայն նախագիծն է կազմվել․ ահազանգում է մասնագետըՌուս զինվորները գրավել են ուկրաինականի շտաբը Գուլյայպոլեում (Տեսանյութ)«Իրավունք». «Փաշինյանը չուզեց, ուրեմն՝ վսյո, ոչ մեկի խոսքը չի անցնում»Տիեզերքն ունի իր սեփական տոնածառը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված