ՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն Զուրաբյանը Վերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունը Հայտնի հաղորդավարն ամուսնանում է 6-րդ անգամ․ Լուսանկար Ի՞նչ եք այսքան փնտրում Երևանի փողոցներում. Գեղամ Նազարյանը խցանումների համար մեղադրում է մարզերի բնակիչներին Նոր տարին ընտանեկան տոն է, ոչ թե հարեւանի կամ բաեկամի աչք ծակելու տոն ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին դատարանը կալանքի չտարավ Մեր ազգին ցանկանում եմ միտք, տոկունություն, հավատք եւ աստվածասիրություն. Պապ Իսպիրյան Ռուս զինվորները գրավել են ուկրաինականի շտաբը Գուլյայպոլեում (Տեսանյութ) «Իրավունք». «Փաշինյանը չուզեց, ուրեմն՝ վսյո, ոչ մեկի խոսքը չի անցնում» Տիեզերքն ունի իր սեփական տոնածառը

Երանի «հեղափոխություն» կոչված այդ չարիքը չլիներ, ես էլ մի դեր պակաս ունենայի. Լեւս Դավթյան

Մշակութային

Առաջիկա ամիսներին սպասվում է Մհեր Մկրտչյանի «Իշխանությունֆիլմի պրեմիերան։ «Իրավունքը» զրուցել է ֆիլմում «հեղափոխական առաջնորդի» կերպարը մարմնավորած դերասան ԼԵՎՍ ԴԱՎԹՅԱՆԻ հետ։

— Ի՞նչ են Ձեզ համար հայկական թատրոնն ու կինոն։

— Հայկական թատրոնն ու կինոն ինձ համար ազգային արժեքներ են։ Ցավոք, հիմա հայկական կինոն աղետալի վիճակում է։ Մի կողմից սերնդափոխություն չեղավ, հետո դժվար ժամանակներ էին, դրա համար էլ 90-ականներից այս կողմ մատների վրա կարելի է հաշվել ֆիլմեր, որոնք ինչ-որ արժեք են իրենցից ներկայացնում։ Ինչ վերաբերվում է թատրոնին, կարծում եմ, մինչեւ այս վերջին մի քանի տարին հայկական թատրոնը լավ վիճակում էր։ Թատրոնն ինձ համար ամեն ինչ է՝ իմ տարերքը, իմ սերը, իմ տաճարը։ Ես անմնացորդ նվիրված եմ բեմին։

Դուք թատրոնում եւ ֆիլմերում խաղացել եք տարբեր դերեր։ Ձեր խաղացած դերերից ո՞րն էր ամենահոգեհարազատը եւ ինչո՞ւ։

— Թատրոնում համարյա բոլոր դերերն էլ հոգեհարազատ են։ Հանդիսատեսը չի տեսնում,թե ինչ ահռելի աշխատանք ենք տանում, ինչքան ենք հուզվում, նյարդայնանում, փնտրում, մինչեւ որ ծնվում է դերը։ Լավագույններն առանձնացնել դժվար կլինի, ավելի լավ է՝ հանդիսատեսը գնահատի։ Իսկ ֆիլմերից ինձ հոգեհարազատ են «Ես եմ» եւ «Իշխանություն» ֆիլմերը։

— «Իշխանություն» ֆիլմում խաղացել եք, ըստ Ձեզ, տիեզերական մասշտաբների բացասական կերպարում։ Ի՞նչ տվեց Ձեզ այդ կերպարը։

— Այդ դերն ինձ առաջին հերթին տվեց փորձ, մասնագիտական աճ։ Բավականին դժվար աշխատանք էր, բայց Մհեր Մկրտչյանի օգնությամբ, կարծում եմ, ստացվեց հետաքրքիր կերպար։ Չէինք ուզում նմանակում լիներ։ Այս առումով էլ դերասանի եւ ռեժիսորի ըմբռնումները շատ կարեւոր են ֆիլմի համար։

— Երբ նկարահանվում էիք «Իշխանություն» ֆիլմում, մտահոգություն չունեի՞ք, որ Ձեր մարմնավորած կերպարի համար հասարակության կողմից  կընկալվեիք ծայրահեղ տարբեր կարծիքներով։

— Մտավախությունները շատ էին, որովհետեւ այդ հայատյացներից ամեն բան սպասելի էր։ Բայց հակառակ էֆեկտն ունեցավ. մարդիկ ուղղակի շնորհակալություն էին հայտնում, որ խաղացել եմ այդ բարդ դերը։

— Ինչպե՞ս է ընթանում Ձեր դերասանական առաջընթացը։ Դուք Ձեզ հաջողակ համարու՞մ եք։

— Գոհանում եմ ամեն ինչով՝ միաժամանակ ունենալով լավագույնի ձգտումներ եւ երազանքներ։

Հանրության շրջանում հայտնի եք նաեւ հասարակական ակտիվությամբ։ Ի՞նչ եք կարծում` ինչո՞ւ Ձեր օրինակին չեն հետեւում մեր երիտասարդ մտավորականներն ու արվեստագետները։ Մի՞թե մեր ժամանակակից մտավորականությունը կողմ է թշնամական պետությունների հետ նվաստացուցիչ «խաղաղության» օրակարգին։

— Արվեստագետները բաժակները ձեռքին կռանում էին իշխանավորների առջեւ, կենացներ ձոնում նրանց, հաճոյանում։ Այդպես էր միշտ, այդպես է հիմա, այդպես կլինի նաեւ վաղը։ Իսկական արվեստագետները նրանք էին, ովքեր ըմբոստանում էին կեղծիքի ու ստի դեմ, ովքեր ո՛չ իշխանամետ էին, ո՛չ էլ ընդդիմադիր, ովքեր հայամետ էին, ունեին ազգային արժանապատվության բարձր գիտակցություն։ Փառասիրությունը, անձնական շահը, բոլորին դուր գալու համախտանիշը հատուկ է այսօրվա հայ արվեստագետների մեծ մասին։ Բայց չմոռանանք նաեւ, որ սրանց կողքին ապրում ու ստեղծագործում են կշիռ, արժեք ու արժանապատվություն ունեցող շատ արվեստագետներ։

— Գաղտնիք չէ, որ այսօր օրհասական ու ճակատագրական օրեր է ապրում մեր երկիրը։ Որքանո՞վ են քաղաքական վայրիվերումները անդրադառնում արտիստի գործունեության վրա։

— Կոնկրետ ինձ վրա անասելի ծանր ազդեցություն է թողնում այս ամենը։ Ամեն օր հուսահատվում եմ՝ տեսնելով այս իշխանությունների դավադիր գործերը, մեր պառակտված, ատելությամբ լցված հասարակությունը։ Համատարած տագնապ ու վախ կա բոլոր մտահոգ մարդկանց շրջանում։ Բոլորս վախենում ենք, որ դավադիրների ձեռքով կարող ենք կորցնել մեր ինքնությունը։ Սարսափելի ժամանակներ ենք ապրում, եւ ես էլ բացառություն չեմ, բայց համոզված եմ, իրենց պատիժը չի ուշանալու, իրենք դեռ հատուցելու են թափված ամեն կաթիլ անմեղ արյան համար։

— Ո՞րն է երիտասարդ հայ արվեստագետի առաքելությունը։

— Ընդամենը ճաշակ ու գիտելիք փոխանցել, առողջ հասարակություն դաստիարակել, կարեւոր, հրատապ լուծում պահանջող խնդիրների մասին բարձրաձայնել։

— Կա՞ն նախագծեր կամ նոր կերպարներ, որոնցով պատրաստվում եք ուրախացնել Ձեր երկրպագուներին։

— Այժմ միայն «Իշխանություն 2» ֆիլմում եմ նկարահանվում, իսկ թատրոնում կունենանք պրեմիերաներ, հուսով եմ, մինչեւ աշուն կուրախացնենք մեր հանդիսատեսին։

— 2018-ի «հեղափոխության» օրերին պատկերացնու՞մ էիք, որ ընդամենը 3 տարի անց պետք է ֆիլմում «հեղափոխական» առաջնորդի դեր խաղայիք։ Որքանո՞վ է ֆիլմի իրականությունը աղերսվում մեր երկրի ներքաղաքական իրականության հետ։

— Ինքս չեմ մասնակցել այդ խեղկատակությանը, երբեք չեմ սատարել դրանց, հոգու խորքում միշտ էլ հասկացել եմ, որ սրանց նպատակը երկիրը վերջնական կործանման տանելն է։ Մտքովս անգամ չէր անցնում, որ մի օր նման կերպար կմարմնավորեմ։  Երանի «հեղափոխություն» կոչված այդ չարիքը չլիներ, ես էլ մի դեր պակաս ունենայի։

ՌՈՒԶԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Կործանարար ընթացք է, ի դեմս Փաշինյանի` ունենք ներքին սպառնալիք, 10 ռազմական բախում եղավ Բաքվի հետԱնկանխիկ գնումների դեպքում քաղաքացիները ետվճար կստանան. մանրամասնում է փոխնախարարըԿայացավ ՍԻՄ կուսակցության ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստըՌազմավիրական ճանապարհը վատ եղանակի պատճառով փակ է բեռնատարների համարԿրիպտոշուկաները՝ ամանորյա ռեժիմում․ ի՞նչ է կատարվում և ինչ սպասել առաջիկայում«Հանրային լրացուցիչ անդրադարձ այս պահին չունենք». ԱԳՆ-ն՝ Վագիֆ Խաչատրյանի ծանր վիճակի մասին․ մանրամասներՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն ԶուրաբյանըՎերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունըԵրևանի քաղաքապետարանը պարզաբանում է ներկայացրել «Աջափնյակ» կայարանի կառուցման մասովՄինչև Նոր տարի շատ բան կարող է որոշվել. ԶելենսկիՀայտնի հաղորդավարն ամուսնանում է 6-րդ անգամ․ ԼուսանկարԻ՞նչ եք այսքան փնտրում Երևանի փողոցներում. Գեղամ Նազարյանը խցանումների համար մեղադրում է մարզերի բնակիչներինՆոր տարին ընտանեկան տոն է, ոչ թե հարեւանի կամ բաեկամի աչք ծակելու տոնՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին դատարանը կալանքի չտարավԵզրաս Սրբազանի ձեռամբ Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում կատարվեց դպրական տվչությունՄեր ազգին ցանկանում եմ միտք, տոկունություն, հավատք եւ աստվածասիրություն. Պապ Իսպիրյան1.8 միլիարդով մետրոյի Աջափնյակ կայարանի միայն նախագիծն է կազմվել․ ահազանգում է մասնագետըՌուս զինվորները գրավել են ուկրաինականի շտաբը Գուլյայպոլեում (Տեսանյութ)«Իրավունք». «Փաշինյանը չուզեց, ուրեմն՝ վսյո, ոչ մեկի խոսքը չի անցնում»Տիեզերքն ունի իր սեփական տոնածառը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված