Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Եղանակ
Հանրապետության տարածքում` օգոստոսի 6-ի կեսօրից հետո, 7-8-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ: Օգոստոսի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 6-8-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:
Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում օգոստոսի 6-8-ի երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Oգոստոսի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +20+22, վաղը ցերեկը՝ +32+34։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +12 + 17, ցերեկը՝ + 23 + 28,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +13 + 16, ցերեկը՝ + 22 + 26,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +29+32,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +10 + 15, ցերեկը՝ + 21 + 26,
Լոռիում՝ գիշերը՝ +12 + 17, ցերեկը՝ + 20 + 24,
Տավուշում՝ գիշերը՝ +16 + 20, ցերեկը՝ + 22 + 27,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +11 + 14, ցերեկը՝ + 22+ 26,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +29+34,
Արարատում՝ գիշերը՝ +21 + 25, ցերեկը՝ + 32 + 36,
Արմավիրում՝ գիշերը՝ +18 + 22, ցերեկը՝ + 32 + 35,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +10 + 14, ցերեկը՝ + 23 + 27,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +19+24, ցերեկը՝ +32+36,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +29+34,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +21+24,
Արցախում՝ գիշերը՝ +18 + 23, ցերեկը՝ + 28 + 33։
https://news.am/arm/news/715159.html