«Մի շաբաթ առաջ Երեւանում հանդիպեցի Աղավնոյի գյուղապետին․․․»․ Անիտա Հախվերդյան
ՄշակութայինԵրգահան Անիտա Հախվերդյանը նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով վերջին օրերին Արցախի շուրջ զարգացող իրադարձություններին։
«Ուղիղ մի շաբաթ առաջ Երևանում հանդիպեցի Աղավնոյի գյուղապետին՝ մի օրով էր եկել: Նստեցինք, որոշում առանք սեպտեմբերի 2-ին գյուղում երիտասարդների համար մեկ օրյա վրանային ճամբար կազմակերպել: Փոքր քայլերի մարտավարությունը միշտ գերխնդրի լավագույն օժանդակությունն է: Գերխնդի՞ր, ստրատեգիա՞, կա՞մք, պետությո՞ւն: Պետություն են իմ ընկերներն ու անծանոթ ընկերները, որոնք կաթիլ կաթիլ փորձում են վիրավոր Արցախին արյուն տալ:
Էսօր Հայկ Խանումյանը հրահանգել է մինչև օգոստոսի 25-ը դուրս գալ Աղավնոյից, Բերձորից ու Ներքին Սուսից:
Ինձ ասեք՝ մարդու դիմադրողական շեմը որտե՞ղ է ավարտվում, ինչքանից հետո է բանական մարդը գազան դառնում»,- գրել է նա։
https://style.news.am/arm/news/92072/mi-shabat-araj-erevanum-handipeci-axavnoyi-gyuxapetin%E2%80%A4%E2%80%A4%E2%80%A4%E2%80%A4-anita-hakhverdyan.html
