Հայտնի փաստաբանը շտապ հայտարարությամբ է հանդես եկել Թող քեզանում մարդն իրեն տեր զգա. Հայտնի իրավապաշտպանը Երեւանի տոնի կապակցությամբ Ի՞նչ է մնացել քո կյանքում կուլիսների ետևում Ուկրաինայի ամենամեծ մետալուրգիական կոմբինատը՝ ArcelorMittal-ը լիովին դադարեցում է աշխատանքը Yandex-ի տվյալների կենտրոնը հարձակման է ենթարկվել Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էր Ժամանակն է, որ Ուկրաինան նոր նախագահ ունենա. Թրամփ Ուկրաինական անօդաչուները Դոնի Ռոստովում գրոհել են բացվող երկաթուղային կամուրջը Մոսկվայում կասկածներ կան, որ ուկրաինական հարցով Թրամփը կհասնի հաջողության Ի՞նչ կարող է անել Զելենսկին, երբ Թրամփը հայտարարեց, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք

Նիկոլը՝ Էդմոնի բերանով

Թավշյա տեռոր

Ժամանակին թունդ ընդդիմադիրի ձև բռնած, իսկ այսօր Նիկոլի դեսպանի վերածված Մարուքյան Էդմոնը, որի տեսակը բնորոշվում է «քամելեոն» եզրույթով, մի տխմարություն է արտաթորել ու արցախյան սրացումների ողջ մեղքը բարդել է ընդդիմության վրա՝ եզրահանգելով, որ է՛լ ոչ ոք չի կասկածի, որ բոլոր համազգային աղետների սկզբնապատճառը ընդդիմադիրներն են:
 
Էդմոնը, որ մի հյուլե էլ չարժե, իրականում ոչ թե իր, այլ վերադասի մտքերն է բաձրաձայնել՝ կրկնելով Թորոսյան Արսենի ձեռագիրը. ինչպես սրան, այնպես էլ նրան Նիկոլն է համապատասխան տեքստն ուղարկում, սրանք էլ իրենց անունից հրապակում են այն՝ հարվածը սիրով իրենց վրա վերցնելով:
 
Ինչպես Էդմոնի, այնպես էլ նրա նման իշխանական ստրուկ-բանախոսների՝ այս օրերին հնչեցրած մտքերն իրականում ծնունդ են Նիկոլի ինքնապաշտպանական նախնական ռեակիայի. մարդը գիտի՝ ինչ է արել ու անում և որպեսզի «չվառվի», հապճեպորեն մեղքը բարդում է ընդդիմության վրա՝ չկարողանալով սեփական թեորիան ապացուցել գործնականում: Լինելով նվազագույնը Թուրքիայի ազդեցության գործակալ՝ էդմոններին դրդում է ընդդիմությանը նույնիսկ հռչակել ասենք ադրբեջանական գործակալ և այլն:
 
Ի՞նչ է անում Նիկոլը: Նա փորձում է կրկնել 44-օրյա պատերազմին հաջորդած քարոզչական հնարքը, որը, ի դեպ, օգնեց Նիկոլին նույնիսկ վերարտադրվել: «Արցախը տվել էին նախկինները, խեղճ Նիկոլն ի՞նչ աներ»-ին, գալիս է լրացնելու «ադրբեջանցիներին ընդդիմադիրներն են հրահրում,հանձնում Բերձորը»-ը, ինչի արդյունքում, ինչպես կարելի է արձանագրել, վերջին սրացումների հիմնական մեղավոր կարգվում է նույնիսկ առավելապես ընդդիմությունը, քան Իլհամը: Արդյունքում Նիկոլը «մեկ կրակոցով երկու նապաստակ է սպանում»՝ ընդդիմութանը սևացնելով միամիտների աչքում, մեղմելով է Իլհամի մեղքը տեղի ունեցողում:

 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ