Կամո Ունանյանի հաղթանակը՝ կյանքի և ռինգի ամենադժվար մենամարտում Կ. Ս. Ստանիսլավսկու անվան թատրոնը Մոսկվայում կներկայացնի «Առյուծը ձմռանը» ներկայացումը Մենք վտանգի տակ ենք, սկսում ենք կորցնել մեր երկիրը. Սերժ Ավետիքյան Սանկտ Պետերբուրգում մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը Ազգային համախմբումը կարեւոր է, բայց առավել կարեւոր է՝ հանուն ինչի եւ ինչ սկզբունքով․ Հայրիկյան Այ էս մեկը շեֆը հաստատ չի ների Զավենիչին. Փաշինյանը շոկի մեջ է Նոր զգուշացում Կիեվին. ռուսների հարվածները երկրաշարժեր են հիշեցրել «ԽՍՀՄ–2» կոչված սխեման որքանո՞վ է իրատեսական Ես վերջացած եմ․ Սերժ Ավետիքյանը՝ Գորբաչովի կերպարի եւ Միտերանի հետ հանդիպման մասին Հայաստանին զրկեցին ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից

«Հանրային ձայնը» «սյուրպրիզներ» է խոստանում

Թեմա

«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, վաղը՝ օգոստոսի 6-ին, տեղի կունենա ռազմական ոստիկանության նախկին սպա ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ «Հանրային ձայն» կուսակցության հիմնադիր համագումարը, որտեղ բազմաթիվ «սյուրպրիզներ» են սպասվում նախ այն մասով, թե ովքեր են լինելու ներկա:

Ի դեպ, հայտնի է, որ վերոնշյալ կուսակցությունն իր հիմնական դրույթները խարսխել է Հայաստանը եւ Արցախը միասնական ու հզոր տեսնելու կարեւորագույն նպատակի վրա: Այսպիսով՝ կուսակցության հիմնական դրույթներն են՝ անվտանգություն, սոցիալական արդարություն, արտաքին քաղաքականություն, իրավունքի եւ օրենքի գերակայություն, տեղական ինքնակառավարում, կոռուպցիայի դեմ պայքար, տնտեսական քաղաքականություն, կրթության եւ գիտության ոլորտների քաղաքականություն, մշակույթ, ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանություն:

Իսկ կանոնադրության մեջ «Հանրային ձայնը» ամրագրել է՝ պետական անվտանգության ապահովումը, արդյունավետ կառավարման մոդելի ներդրումը, ներքաղաքական կայունության հաստատումը, ժողովրդավարական ինստիտուտների եւ քաղաքական համակարգերի կայացման աջակցությունը, ընտրական համակարգերի կատարելագործում, հայի ազգային ինքնության պահպանմանն ուղղված ծրագրերի անցկացում, ՀՀ-ում քաղաքական, սոցիալական, տնտեսական եւ իրավական կառուցակարգերի կատարելագործում, կոռուպցիայի դեմ պայքար, հարկային վարչարարության թեթեւացում:

Նշենք, որ որպես կուսակցության ձեւավորման նախաձեռնող խմբի ղեկավար հանդես է գալիս «Հայոց հայրենիք» կուսակցության նախագահ ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆԸ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ