⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

«Զարթոնքը» Թալինի ՏԻՄ ընտրությունների մասով որոշում դեռ չունի

Թեմա

«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` աշնանը Թալինում նախատեսված ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հարցում «Զարթոնք» կուսակցությունը դեռ վերջնական որոշում չունի:

Հիշեցնենք, որ 2021 թ. դեկտեմբերի 5-ին Արագածոտնի մարզի Թալին միավորված համայնքում տեղի էր ունեցել համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություն, որի արդյունքում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել էր 46,6 տոկոս ձայն, իսկ ընտրություններին մասնակցած մյուս երեք ուժերը՝ «Զարթոնքը», «Հայքը» եւ «Մեր համայնքը» կոալիցիա էին կազմել: Դեկտեմբերի 17-ին կայացել էր Թալին համայնքի ավագանու անդրանիկ նիստը, որի ընթացքում Տավրոս Սափեյանն ընտրվել էր համայնքի ղեկավար: Սակայն առ այսօր չի կայացել համայնքի ընտրված ղեկավարի երդման արարողությունը՝ ավագանու անդամների քվորումը չապահովվելու հիմքով:

Փետրվարի 8-ից առ այսօր Թալին համայնքի ավագանու նիստեր չեն հրավիրվել եւ անցկացվել, քանի որ դրանք պետք է հրավիրվեին համայնքի ղեկավարի կողմից, այնինչ Թալին համայնքի ընտրված ղեկավարն իր լիազորությունները չի ստանձնել: Ուստի` որոշում է կայացվել Թալինի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու եւ ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ