Այս 3 կենդանակերպի նշանները պետք է պատրաստ լինեն անսպասելի շրջադարձերի Չի՛ կարելի մեկ հարվածով ջնջել Ստեփանակերտի թատրոնի պատմությունը. Հակոբ Ղազանչյան Վրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն, «Սատուրն-Գարդեն» հյուրանոցում 2 աղջիկներ իրենից գողացել են 4500 դոլար Լավ նշան է, որ ռուսները վերջապես մտածում են պատերազմն ավարտելու մասին․ Զելենսկին՝ Պուտինի առաջակի մասին Հայաստանում 27 աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել. ԱՎԾ տվյալներ Արտակարգ իրավիճակ՝ Երևանում հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտ Հեռու չէ, տարածքում է. Էքստրասենսը նոր բացահայտում է անում Ամբողջ Աբխազիան հոսանքազրկվել է Երկվորյակներին երեկոյան սպասվում է անակնկալ․ մայիսի 11-ի աստղագուշակը Մեծ արծիվ կա, կшմազը խпդի տված է եղել․ բացшռիկ մանրամասներ՝ 2-ամյա Տիգրանի անհետшցման դեպքից

Ադրբեջանը չի գրավելու Սյունիքը. խնդիրը միջանցքն է. Հայկ Նահապետյան

Տեսանյութեր

Արցախի պաշտպանության բանակի պաշտոնական հաղորդագրության համաձայն, օգոստոսի 1-ին հանրապետության հյուսիսային եւ հյուսիս-արեւմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են: Ստեղծված իրավիճակի մասին «Իրավունքը» զրուցեց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ հետ:

«ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԵՐԱԴԱՍ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՈՒ ԱՄՆ-Ի ՈՒԶԱԾԸ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՅԻ ԴՈՒՐՍԲԵՐՈՒՄՆ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ»

— Ըստ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի` սցենարային զարգացման երկու հիմնական տարբերակ կա. առաջին` Ադրբեջանը, դժգոհ լինելով Հայաստանի հետ տարվող բանակցությունների ընթացքից, տեմպից, զորքերի տեղաշարժերով, կոշտ հռետորաբանությամբ դիմում է շանտաժի՝ սպառնալով իր տարածքային ու քաղաքական հավակնությունները իրացնել ուժի կիրառման միջոցով: Երկրորդ` Ադրբեջանը կարող է ՀՀ իշխանությունների հետ պայմանավորված ագրեսիա խաղարկել՝ հանձնելով նոր տարածքներ: Ո՞րն է ամենահավանականը Ձեր գնահատմամբ:

Որեւիցե մի տարբերակին էլ հակված չեմ: Հիմնականում խնդիրն, այսպես ասած` «Զանգեզուրի միջանցքի» հանձնման մասին է: Սյունիքը չեն հանձնելու, որովհետեւ այնտեղ ՌԴ զինված ուժերի ստորաբաժանումներն են, չասենք` ինչ քանակով, ինչ մարտական խնդրի լուծման համար: Ընդ որում` այդ տարածքում ՀՀ կառավարությունը հողհատկացում է կատարել: Իսկ Ռուսաստանն ասում է, որ 102-րդ ռազմաբազան, որն այսօր Հայաստանում երկու հենակետ ունի` Գյումրում եւ Երեւանի «Էրեբունի» օդանավակայանում, հիմա եւս երկուսով ավելանալու է: Այնպես որ, Ադրբեջանը չի գրավելու Սյունիքը. խնդիրը միջանցքն է: Այդ ճանապարհի վրա, ըստ Թուրքիայի եւ Ադրբեջանի, Հայաստանը որեւիցե հսկողություն չպետք է ունենա: Իսկ նրանց մեքենաներն անխափան Ադրբեջանից պետք է գնան Նախիջեւան եւ հակառակը: Հիշեցնեմ, որ Նախիջեւանն էլ Թուրքիայի սահմանում է: Սակայն սա ընդամենը նրանց ցանկությունն է, որեւիցե ձեւով իրավական առումով որեւիցե տեղ այն ամրագրված չէ` ո՛չ նոյեմբերի 9-ի, ո՛չ հունվարի 11-ի, ո՛չ նոյեմբերի 26-ի հայտարարություններում կամ փաստաթղթերում, որոնք վերաբերում են հայ-ադրբեջանական, ներառյալ արցախյան հիմնախնդրին: Հետեւապես, սա չի լինելու, ինչն ակնհայտ դարձավ Թեհրանում կայացած ՌԴ, ԻԻՀ եւ Թուրքիայի նախագահների հանդիպման ժամանակ:

— Սահմանային սադրանքներին նախորդել էին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցները Փաշինյանի եւ Ալիեւի հետ: Նա պատրաստակամություն էր հայտնել տեխնիկական աջակցություն ցուցաբերել տարածաշրջանում կոմունիկացիաների ապաաշրջափակման հարցում: Այս երկու իրադարձությունները հնարավո՞ր է ունենան պատճառահետեւանքային կապ:

— Այս տարածաշրջանում երեք պետություն կա, որոնք գործնականում հավակնում են ունենալ գերիշխող ազդեցություն: Եվ այդ երեք երկրների ղեկավարները հանդիպեցին Թեհրանում: Այնտեղ քննարկման օրակարգում առաջինը Սիրիայի հարցն էր, երկրորդը` այս տարածաշրջանը, հետո նոր` տնտեսական եւ այլ հարցեր: Հիմա Թուրքիայի նախագահ Էրդողանն ասում է, որ իր համար կան կարմիր գծեր, եւ դա այն է, որ Արցախն ամբողջովին պետք է լինի Ադրբեջանի կազմում, ինչի վերաբերյալ Հայաստանը պետք է կեցվածք դրսեւորի իրավական առումով: Իսկ սա նշանակում է ռուս խաղաղապահների դուրսբերում այստեղից: Այսինքն` ռուս խաղաղապահը դուրս է գալիս, Հայաստան-Թուրքիա հարաբերություններ են ստեղծվում, ճանապարհների բացում է տեղի ունենում եւ այլն: Բայց այդ դեպքում հարց է առաջանում` ռուսական 102-րդ ռազմաբազան ի՞նչ է անելու այստեղ: Պարզ է, որ Թուրքիայի վերադաս Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի ուզածը հենց ռուսական ռազմաբազայի դուրսբերումն է Հայաստանից: Ինչպես ասում են` խաղաքարտերն արդեն բաց են:

«ՓՈՂ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՎՐԱ ՑԵԽ ՇՊՐՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ` Ո՛Չ ԱՎԵԼ, Ո՛Չ ՊԱԿԱՍ»

— Իսկ ի՞նչ են ուզում Իրանն ու Ռուսաստանը, ո՞րն է նրանց տեսլականը ստեղծված իրավիճակում:

Իրանը մտածում է, որ եթե, այնուամենայնիվ, Ռուսաստանը, ինչ-որ իրավիճակային լուծումներ տալով ժամանակավորապես այս տարածաշրջանից նահանջի, ապա այդ դեպքում Թուրքիան չպետք է այդ վակուումը լրացնի, այլ` իրենք: Չմոռանանք, որ Իրանը 200 տարի առաջ այս տարածքում տեր ու տնօրինություն էր անում եւ պարսկական կայսրության մաս էր: Հետեւապես, իրենց պատմական հիշողությունը արթուն է: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Ուկրաինայում, ինչպես ասում են`  հարցերը լուծելուց եւ հաղթելուց հետո, գալու է այստեղ:  Իրականում Ուկրաինայում երրորդ համաշխարհային պատերազմ է տեղի ունենում Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ: Իսկ վերջերս ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն խոսեց Միութենական պետության մասին, ինչը շատ բնական է եւ իրավական: 1945 թվականի Պոտսդամի կոնֆերանսով հաստատված այդ տարածքը դե յուրե առ այսօր գոյություն ունի: Ճիշտ է, շատերն ասում են` փլուզվել է, բայց այդպիսի բան չկա: Իրավական առումով պետությունը չի լուծարվել, չկա այդպիսի որոշում: Այո՛, խոսքը Խորհրդային Միության մասին է: Սակայն հիմա Խորհրդային Միության ձեւաչափը չի գործելու, այնպես չի լինելու, ինչպես Խորհրդային Միության ժամանակ էր: Խորհրդային Միության 3 հանրապետություն նստած էին Ռուսաստանի վզին, դոտացիաների տակ էին` ներառյալ Հայաստանը: Այդ առումով Վրաստանից հետո` Հայաստանը  երկրորդ հանրապետությունն էր, որն ավելի շատ դոտացիա էր ստանում: Հիմա այդպես չի լինելու: Եթե ուզում ես նոր միության մեջ քո քաշային կարգն ունենալ, ապա պետք է առաջնահերթ դիտարկվեն, թե ինչ անվտանգային խնդիրներ ունես: Ըստ այդմ` բանակցություններ են ընթանալու այդ միությունը ձեւավորելու համար: Ռուսաստանը սա է ուզում վերականգնել, որը ե՛ւ իրավական, ե՛ւ բարոյական առումով իրեն թույլատրված է:

— Իսկ այս ֆոնին հակառուսական ալիքը գնալով ավելի մեծ թափ է ստանում: Ոչ միայն ԶԼՄ-ներում են գեներացվում հակառուսական տրամադրություններ, այլ նաեւ Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը եւ ազգագրագետ Հրանուշ Խառատյանն են նախաձեռնությամբ հանդես եկել` «Ո՛չ ռուսական ԶԼՄ-ներին, ո՛չ ռուսական դպրոցներին» կարգախոսով:

— Դրսից տարբեր ֆոնդերով բավականին լուրջ գումար է Հայաստան մտել` այդ կարգի աշխատանքների համար: Վերջերս էլ Միացյալ Նահանգներից հայտարարեցին այդ մասին: Հիմա այդ գումարները պետք է ցույց տան, որ «աշխատեցնում» են: Ասել` ո՛չ ռուսական դպրոցներին ու ԶԼՄ-ներին, առնվազն ստախոսություն է: Իսկ եթե հավատում են իրենց ասածին, ուղղակի, պետք է ուղարկել հոգեբույժի մոտ, որովհետեւ միայն հոգեկան հիվանդը կարող է գնահատել իրավիճակն այդպես: Եթե ռուսական մեկ-երկու ԶԼՄ կա, ապա Արեւմուտքը  20-30 շատ ավել լուրջ ֆինանասավորվող լրատվամիջոցներ ունի: Բա ինչո՞ւ նրանց մասին չեն ասում: Եթե իսկապես հայապահպանության հարց են բարձրացնում, ինչո՞ւ  անգլախոս, անգլալեզու ԶԼՄ-ներին  ֆինանսավորող ազդեցության գործակալներին չեն անդրադառնում: Այսինքն` խնդիրը Ռուսաստանն է, իրենք փող են ստանում ՌԴ-ի վրա ցեխ շպրտելու համար` ո՛չ ավել, ո՛չ պակաս: Եթե այդքան սիրտները ցավում է հայերի համար, ուրեմն` պետք է  փաստարկված խոսեն: Օրինակ` ես կարող եմ ասել, որ Խորհրդային Միության ժամանակ, որպեսզի համաշխարհային գիտական, մշակութային եւ այլ ոլորտների զարգացումներից հետ չմնայինք հայերս, Մոսկվան կենտրոնացված նախ ստեղծում էր մասնագիտական բառարաններ` հայերեն-ռուսերեն: Հիմնականում Խորհրդային Միության գոնե կեսը ռուսալեզու էին, եթե ոչ ավելին, բայց միաժամանակ ռուսերենից թարգմանվում էին տերմինները հայերեն, որպեսզի հայ մարդը, ենթադրենք համակարգչի հետ աշխատանքը սովորելուց, օտարալեզու բառեր չօգտագործի, այլ հայերեն բառեր օգտագործի: Այսինքն` Մոսկվան լուծում էր հայերենի պահպանման խնդիր, որովհետեւ օտար մանագիտական տերմինները աղճատում ու փոխում են լեզուն: Վերջին մասնագիտական բառարանն ասեմ, որ 1991 թվականին է եղել, իսկ դրանից առաջ հարյուրավոր, հազարավոր բառարաններ էին ստեղծվում: Մոսկվան  հայոց լեզվի պահպանությունը համարում էր իր ընդհանուր պետության հարստություններից մեկը: Խնդիր չէր դրել այնպես, ինչպես Ամերիկայի մայրցամաքը 10-20 միլիոնանոց ացտեկներին ու մայաներին ոչնչացրեց, ոչնչացներ հայ ժողովրդին: Ընդհակառակը`  այդ ժողովրդին գիր ու գրականություն էր տալիս: Էստոնացիները, որ հիմա ճոռոմ-ճոռոմ խոսում են, իրենց գիր ու գրականությունը ռուսներն են տվել, այբուբեն էլ չունեին: Եվ հիմա ովքեր մեծ-մեծ խոսում են լեզվի պահպանման մասին, թող ասեն, թե 1991 թվականից մինչեւ հիմա անգլերենից հայերեն մասնագիտական քանի բառարան է ստեղծվել, որպեսզի հայ մասնագետը հայերենով իր աշխատանքը կատարի եւ չօգտագործի օտար բառեր: Միանգամից ասեմ` զրո բառարան է ստեղծվել:

— Հատկանշական է այն, որ Հրանուշ Խառատյանի որդին` ՔՊ-ական Արսեն Խառատյանը եղել է Նիկոլ Փաշինյանի խորհրդականը: Փաստորեն, կարո՞ղ ենք եզրահանգել, որ հակառուսականության տարածման առնվազն հետեւում օրվա իշխանությունն է կանգնած:

— Հազար թելերով դրանք իրար հետ կապված են: Արսենն ու Նիկոլը Նոյի թվից ընկերներ են: «Пара» երիտասարդական սորոսական շարժումները, որոնք կան տարբեր երկրներում, այդ շարժման հայաստանյան մասնաճյուղի հիմնադիրներն են հենց Արսենն ու Նիկոլը: Այն այստեղ, եթե հիշում եք, կոչվում էր «Հիմա»: Արսենն էլ հազար թելերով կապված է ԱՄՆ արտաքին հետախուզության, կենտրոնական հետախուզական վարչության հետ: Էլ չասեմ մոր մասին եւ նրա շրջապատի: Իսկ Արսենի կինը կադրային աշխատող է այդ կառույցում: Թբիլիսիում երկար ժամանակ ԶԼՄ-ով են զբաղվում, դե բարեւ ձեզ… Թիրախը ջավախքահայությունն է: Արսենը հիմնականում զբաղված է ջավախքահայությամբ` Սինանյանի հետ միասին: Հիմա այդ հակառուսականությունն ավելացնում են այստեղ: Բնական է, եթե Ռուսաստանն իր ազդցությունը առարկայապես մեծացնում է, հակազդեցությունն էլ պետք է մեծացնեն: Բայց այդ բոլոր ճոռոմ խոսողներին ընդամենը մեկ հարց ունեմ` ակնհայտ չէ՞, որ այսօր Արցախի ու Հայաստանի քաղաքացիների ու երկրի անվտանգությունը գործնականում Ռուսաստանն է ապահովում: Մինչդեռ մի քանի ապուշներ կան որոշ կառույցներում, որ ասում են, թե ռուսները դուրս գան, ամերիկացիները կգան ու մեզ կպահեն: Տեսանք, թե ամերիկացիները Կոսովոն ինչպես էին պահում կամ Սիրիայի քրդական վայրերը: Միայն որոշ դեգեներատներ են, որոնք խոսում են Ռուսաստանի դեմ ու հայհոյում: Նրանք վճարված մարդիկ են: Մինչդեռ միայն գազի գինը, եթե Ռուսաստանն այստեղ բարձրացնի, պատկերացրեք, թե Հայաստանում ինչ կկատարվի: Այսօր Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմական նկրտումները Հայաստանի նկատմամբ կանխարգելողը Ռուսաստանն է: Ռուսաստանի դեմ այսօր խոսողները բացահայտված թշնամու գործակալ են: Սովորաբար, նմաններին պատերազմի ժամանակ կանգնեցնում էին ռազմադաշտային դատարանների պատերի տակ ու ուղղակի գնդակահարում: Մինչդեռ մենք հանդուրժում ենք, բացատրում, հորդորում: Այս մարդիկ մարտական խնդիր են լուծում Հայաստանում եւ մեզ պաշտպանող պետությանն ամեն ինչ անում են, որ դուրս մղեն: Սա միայն թշնամին կանի, սա միայն ձեռնտու է Թուրքիային: Եթե Ռուսաստանը Հայաստանից դուրս է գալիս, Թուրքիային եւ Ադրբեջանին ի՞նչն  է զսպելու Հայաստան չմտնել: Այդպես նրանք մտան Իրաք, Սիրիա, Լիբիա, Կիպրոս: Նա ուժեղի իրավունքով մտնելու է նաեւ Հայաստան, ո՞վ է խանգարելու…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.






Այս 3 կենդանակերպի նշանները պետք է պատրաստ լինեն անսպասելի շրջադարձերիՉի՛ կարելի մեկ հարվածով ջնջել Ստեփանակերտի թատրոնի պատմությունը. Հակոբ ՂազանչյանՎրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն, «Սատուրն-Գարդեն» հյուրանոցում 2 աղջիկներ իրենից գողացել են 4500 դոլարԼավ նշան է, որ ռուսները վերջապես մտածում են պատերազմն ավարտելու մասին․ Զելենսկին՝ Պուտինի առաջակի մասինՀայաստանում 27 աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել. ԱՎԾ տվյալներԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտՀեռու չէ, տարածքում է. Էքստրասենսը նոր բացահայտում է անում Ամբողջ Աբխազիան հոսանքազրկվել էԵրկվորյակներին երեկոյան սպասվում է անակնկալ․ մայիսի 11-ի աստղագուշակըՄեծ արծիվ կա, կшմազը խпդի տված է եղել․ բացшռիկ մանրամասներ՝ 2-ամյա Տիգրանի անհետшցման դեպքիցՄոսկվան Կիևին առաջարկում է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցություններըՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրՄեր հզորությունը մեր միասնությունն է. Հայտնի Բաղդասարյանների ֆենոմենը Այս 3 կենդանակերպի նշանները կունենան բախտավոր շաբաթ 2025 թվականի մայիսի 12-ից մինչև 18-ըՆվաստացրել ու խոշտանգել են. հողաթափերով ու գիշերազգեստով պտտացրել են ոստիկանության մեկուսարաններովՄայիսի երկրորդ կեսին Կենդանակերպի 2 նշաններ բախտը պոչից կբռնենՈրդիս, արդյո՞ք ինչ անում եմ ճիշտ եմ անում.Ինչ է խոսում որդու հետ Եռաբլուրում պատգամավորըՄայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, տրամադրվե՛ք․ Գագիկ ՍուրենյանԿենդանակերպի երեք նշաններ, որոնց համար փողի հոսքը կգա մայիսի երկրորդ կեսին Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումներըՀորդառատ անձրև, կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերինВетеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве Կրեմլը պատրաստ է ինչպես Թրամփի բանակցություններից դուրս գալուն, այնպես էլ հակամարտության նոր սրմանը. ՔաղաքագետՊուտինն Ալիեւի Մոսկվա չայցելելն ընկալեց որպես անձնական ազդանշան եւ ՌԴ-ի դեմ ուղղված ընդգծված ցուցադրական ժեստ. Ռուսական աղբյուրՏիգրան Ավետիսյանի և Արման Մսրյանի նոր տեսահոլովակըՊուտինն առաջարկել է մայիսի 15-ին վերականգնել ռուս-ուկրաինական ստամբույան բանակցային գործընթացը (Տեսանյութ)«Շունչ» թատրոնը պատրաստվում է հարսանիքի. Սեյրան Մովսիսյանը փակագծեր է բացումԽՍՀՄ-ի ըմպելիքներ, որոնք դուք անպայման խմել եքԽՈՆԱՐՀՈՒՄ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՊԱՅԾԱՌ ՀԻՇԱՏԱԿԻՆԶբոսանք խորհրդային գաստրոնոմիայում մինչև 80-ականների վերջըԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑԻՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 80-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎՎաշինգտոնին ձեռնտու է «Օրեշնիկ»-ներով Մոսկվայի ծանր պատասխան հարվածը Կիեւին. Ռուսական աղբյուրՀռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումներըԲրիջիտ Բարդոն երիտասարդության տարիներին և հիմա. ինչո՞ւ է նա այդքան ծերացելԵթե ես միանամ այդ անլուրջ նախաձեռնությանը, ես էլ կդառնամ այդ միմոսներից մեկը․ Գեղամ Նազարյանը իմպիչմենտին չմիանալու պատճառների մասինՔՊ-ական ղեկավարը տուրիստական քաղաքի հողերը կասկածելի աճուրդներով օտարել է, իսկ Փաշինյանը դա անտեսել է․ ՍարգսյանԱռաջիկա ժամերին Գյումրի համայնքում սպասվում են հորդառատ տեղումներ. ԱզիզյանՖրանցիսկոս Պապը WhatsApp-ով կապ է պահել խոշտանգման ենթարկված կնոջ հետԱՄՆ-ն նախազգուշացրել է ԻրանինWashington Post-ը պարզել է՝ ինչ կարևոր իրադարձություն է սպասվում վեց շաբաթիցԹրամփ. Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջԳազ չի լինիՀնդկաստանը ռուս-հնդկական հիպերձայնային հրթիռներով հարպածել է պակիստանյան ավիաբազաներին (Տեսանյութ)Հրազդանցին իր աղջկա նկատմամբ անառակաբարո արարքներ է արել ու ծեծել կնոջը. ինչ պատիժ է սպասվում նրանՀռոմի նորընտիր պապի եղբայրը պատմել է նրա մանկության սիրելի խաղի մասինԹուրքիայի ԱԳ նախարարը պատմել է՝ իրեն փորձել են թունավորելՏարադրամի փոխարժեքները մայիսի 10-ինԱմեն ինչ էլ հնարավոր է,Աղազարյանը՝ հարցին հնարավոր է արդյո՞ք ախկին ՔՊ-ականի թեկնածություն առաջադրվիԿինը թունավոր սնկով սպանել է ամուսնու հարազատներին. որն է եղել պատճառըԼուկաշենկոն հայտարարել է Լեհաստանից և Լիտվայից եկող սպառնալիքի մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top