ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը` օլիմպիադայի միանձնյա առաջատար

Սպորտ

 

Չեննայում ընթացող շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայի 6-րդ տուրում շախմատի տղամարդկանց և կանանց Հայաստանի հավաքականները հերթական հաղթանակները տոնեցին:

Հայ շախմատիստները 2,5-1,5 հաշվով հաղթեցին Հնդկաստանի 2-րդ հավաքականին, իսկ կանանց Հայաստանի հավաքականը 3,5-0,5 հաշվով առավելության հասավ Անգլիայի ընտրանու նկատմամբ՝ տանելով մրցաշարում 3-րդ անընդմեջ հաղթանակը: 

6-րդ տուրից հետո հայ շախմատիստները 12 միավորով օլիմպիադայի միանձնյա առաջատարներն են:

Վաղն օլիմպիադայում հանգստյան օր է,  իսկ օգոստոսի 5-ին կայանալիք 7-րդ տուրում տղամարդկանց Հայաստանի հավաքականը կմրցի 11 միավորով 2-րդ հորիզոնականում ընթացող ԱՄՆ-ի ընտրանու հետ: 

Կանանց Հայաստանի հավաքականը 10 միավորով ընթանում է 6-րդ տեղում: 7-րդ տուրում հայ շախմատիստուհիները կմրցեն Իսրայելի հավաքականի հետ:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ