ՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն Զուրաբյանը Վերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունը Հայտնի հաղորդավարն ամուսնանում է 6-րդ անգամ․ Լուսանկար Ի՞նչ եք այսքան փնտրում Երևանի փողոցներում. Գեղամ Նազարյանը խցանումների համար մեղադրում է մարզերի բնակիչներին Նոր տարին ընտանեկան տոն է, ոչ թե հարեւանի կամ բաեկամի աչք ծակելու տոն ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին դատարանը կալանքի չտարավ Մեր ազգին ցանկանում եմ միտք, տոկունություն, հավատք եւ աստվածասիրություն. Պապ Իսպիրյան Ռուս զինվորները գրավել են ուկրաինականի շտաբը Գուլյայպոլեում (Տեսանյութ) «Իրավունք». «Փաշինյանը չուզեց, ուրեմն՝ վսյո, ոչ մեկի խոսքը չի անցնում» Տիեզերքն ունի իր սեփական տոնածառը

«ՈՒԶՈՒՄ ԵՄ՝ ՄԵՐ ԵՐ­ԳԻՉ­ՆԵ­ՐԸ ՀԱ­ՐԵ­ՎԱՆ ՄԱ­ՐՈՒՍ ՏՈ­ՏԱ­ՅԻ ԵՐ­ԳԱ­ԾՈՎ ՉԵՐ­ԳԵՆ».ԹՈՎ­ՄԱՍ ՊՈ­ՂՈ­ՍՅԱ­Ն

Մշակութային

«Իրա­վուն­քը» զրու­ցել է ՀՀ ժո­ղովր­դա­կան ար­տիստբա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տորԿո­մի­տա­սի ան­վան պե­տա­կան կոն­սեր­վա­տո­րի­ա­յի պրո­ֆե­սոր եւ «Սա­յաթ-Նո­վա» մշա­կու­թա­յին մի­ու­թյան ղե­կա­վարբա­նա­հա­վաքման­կա­վարժ ԹՈՎ­ՄԱՍ ՊՈ­ՂՈ­ՍՅԱ­ՆԻ հետ:

— Պա­րոն Պո­ղո­սյանստեղ­ծա­գոր­ծա­կան ի՞նչ նոր ծրագ­րե­րով եք հան­դես ե­կել այս տա­րի:

— Այս տա­րի գնա­ցինք Թիֆ­լիս եւ մաս­նակ­ցե­ցինք Սա­յաթ-Նո­վա­յի հի­շա­տա­կին նվիր­ված Վար­դա­տո­նին: Մի քա­նի օր ա­ռաջ գնա­ցինք Ջա­վախք` Ջի­վա­նու հի­շա­տա­կը նշե­լու: Հան­րա­յին ռա­դի­ո­յում ար­դեն 4-րդ ան­գամ ա­րել ենք ձայ­նագ­րու­թյուն­ներ: Ա­մեն ան­գամ 10-11 գործ է գրվել, եւ այդ ծրա­գի­րը շա­րու­նակ­վե­լու է: Ա­ռա­ջի­կա­յում նա­խա­տե­սում ենք է­լի ձայ­նագ­րու­թյուն եւ հա­մերգ-դա­սա­խո­սու­թյուն Հան­րա­յին ռա­դի­ո­յով:

— Ի՞նչ եր­գեր են հնչե­լու:

— Այդ հար­ցում պետք է պայ­մա­նա­վոր­վենք Հան­րա­յին ռա­դի­ո­յի ղե­կա­վա­րու­թյան հետ: Մեր ծրա­գի­րը շատ մեծ է: Մոտ հինգ հա­րյուր երգ մշտա­պես ու­նենք մեր ծրագ­րում, որ հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն, պար­բե­րա­բար թար­մաց­նում ենք, վեր­հի­շում, շտկում:

— Ինչ­պի­սի՞ գնա­հա­տա­կան կտաք այ­սօր­վա ե­րի­տա­սար­դու­թյան կող­մից ա­շու­ղա­կան ե­րաժշ­տու­թյան պա­հան­ջար­կին:

— Պա­հան­ջար­կը ե­րի­տա­սար­դու­թյան մեջ գնա­հա­տում եմ չա­փա­վոր, բայց նոր­մալ: Ե­թե դուք գաք մեր հա­մերգ­նե­րին եւ տես­նեք, թե ինչ­քան ե­րի­տա­սարդ­ներ են այ­ցե­լում` ըստ այդմ էլ կեզ­րա­կաց­նեք:

— Ի՞նչ խոր­հուրդ կտաք նրանցով­քեր նոր են մուտք գոր­ծում ա­շու­ղա­կան եր­գար­վեստԵրբ լսում եք նրանց կա­տա­րում­նե­րըհիմ­նա­կա­նում ի՞նչ սխալ­ներ են թույլ տա­լիս:

— Ա­մե­նա­կա­րե­ւո­րը` ու­զում եմ, որ մեր եր­գիչ­ներն աղ­բյուր­նե­րին հե­տե­ւեն` ոչ թե հա­րե­ւան Մա­րուս տո­տա­յի եր­գա­ծով եր­գեն:

— Նո­րա­րա­րու­թյուն­նե­րի մա­սին Ձեր վե­րա­բեր­մունքն ինչ­պի­սի՞ն էԵրբ ռե­միքս են ա­նում ա­շու­ղա­կան եր­գե­րըըն­դու­նե­լի՞ է Ձեզ հա­մար:

— Կողմ եմ, երբ դա ար­վում է լուրջ, պրո­ֆե­սի­ո­նալ ար­վես­տա­գե­տի կող­մից: Սի­րո­ղա­կան­ներն, ի­հար­կե, ա­ղա­վա­ղում են մեր ազ­գա­յին մշա­կույ­թը:

— Այ­սօր հա­մերգ­նե­րի բա­ցա­կա­յու­թյու­նը չի՞ ազ­դում ան­սամբ­լի եւ առ­հա­սա­րակ եր­գար­վես­տով զբաղ­վո­ղի նյու­թա­կա­նի վրա:

— Ազ­դում է ե՛ւ նյու­թա­կա­նի, ե՛ւ բա­րո­յա­կա­նի վրա: Նա­եւ ա­շու­ղա­կան ար­վես­տը հան­րա­մատ­չե­լի դարձ­նե­լու խնդրի վրա է ազ­դում:

— Հա­մա­վա­րա­կի եւ պա­տե­րազ­մի շրջանն ինչ­պե՞ս անդ­րա­դար­ձավ ա­շու­ղա­կան ար­վես­տի վրա:

— Հա­մա­վա­րա­կը շատ խիստ ազ­դեց մեր գոր­ծու­նե­ու­թյան վրա: Մենք մոտ մեկ տա­րի ընդ­հան­րա­պես չենք հան­դի­պել: Եվ դա բնա­կան է, որ շատ վատ ազ­դե­ցու­թյուն պետք է ու­նե­նար ան­սամբ­լի ե՛ւ գո­յու­թյան, ե՛ւ ա­մեն ին­չի վրա: Իսկ պա­տե­րազ­մա­կան օ­րե­րը մեր ան­սամբ­լը շատ դառն է տա­րել:

— Ի՞նչ կար­ծիք ու­նեք ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան ո­րոշ­ման նա­խագ­ծի վե­րա­բե­րյալըստ ո­րիՀՀ ժո­ղովր­դա­կան ար­տիս­տիՀՀ ժո­ղովր­դա­կան նկար­չիՀՀ վաս­տա­կա­վոր ար­տիս­տի եւ վաս­տա­կա­վոր նկար­չի կո­չում­նե­րը պետք է չե­ղարկ­վեն:

— Կար­ծում եմ՝ բո­լո­րո­վին ա­նի­մաստ է կո­չում­նե­րը վե­րաց­նե­լը: Ուղ­ղա­կի կա­րող են շատ զգու­շո­րեն շնոր­հել: Բայց երբ մարդն ամ­բողջ կյան­քը ծա­ռա­յել է մշա­կույ­թին, եւ մի թղթի­կով ո­րա­կա­վո­րում, գնա­հա­տում են նրա ծա­ռա­յու­թյուն­նե­րը, ըն­դա­մե­նը ար­վես­տա­գե­տին շո­յում է: Ու­րիշ հարց է, ե­թե ա­նար­ժան­նե­րին չտան այդ կո­չում­ները, այդ դեպ­քում ար­դեն կլի­նի ճիշտ ո­րո­շում:

— Ի դեպժա­մա­նա­կին Ձեզ «Սրտիկ» են ան­վա­նելկպատ­մե՞ք այդ ան­վան հետ կապ­ված պատ­մու­թյու­նը:

— Երբ ըն­դուն­վել է­ի Թա­թուլ Ալ­թու­նյա­նի ան­վան ժո­ղովր­դա­կան եր­գի-պա­րի ան­սամբլ, ա­ռա­ջին երգս Ղուն­կի­ա­նոս Կար­նե­ցու «Սրտիկն» էր: Ես կանգ­նում է­ի ինչ­պես բո­լոր եր­գիչ­նե­րը, մե­նա­կա­տար­նե­րը երգ­չախմ­բում, մեկ հա­մար ա­ռաջ իջ­նում է­ի, զգեստս փո­խում է­ի, որ եր­գեմ «Սրտի­կը»: Մի ան­գամ` երբ փո­խում է­ի զգեստս, մեր աշ­խա­տա­կի­ցը վա­զե­լով ե­կավ՝ ա­սաց. <<Սրտիկ, քո մուտքն է, շուտ ա­րի>>: Տղան ա­նունս չգի­տեր` նոր է­ի եր­գում: Եվ այդ­պես ինք­նա­բե­րա­բար բո­լորն ա­սա­ցին` Սրտիկ եւ ա­նունս մնաց Սրտիկ:

— Հի­մա է՞լ են Ձեզ մտե­րիմ­նե­րը Սրտիկ ա­սում:

 — Հի­մա չեն ա­սում: Շատ վա­ղուց Թա­թուլ Ալ­թու­նյա­նի ան­վան ժո­ղովր­դա­կան եր­գի- պա­րի ան­սամբ­լից դուրս եմ ե­կել: Եվ այ­լեւս այդ պատ­մու­թյու­նը հի­շող չկա: Ար­դեն ե­րե­սուն տա­րի ղե­կա­վա­րում եմ Հա­յաս­տա­նի Հան­րա­յին ռա­դի­ո­յի «Սա­յաթ-Նո­վա» ա­շու­ղա­կան եր­գի վաս­տա­կա­վոր ան­սամբ­լը:

ՆՈՒ­ՆԵ ԶԱ­ՔԱ­ՐՅԱՆ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Կործանարար ընթացք է, ի դեմս Փաշինյանի` ունենք ներքին սպառնալիք, 10 ռազմական բախում եղավ Բաքվի հետԱնկանխիկ գնումների դեպքում քաղաքացիները ետվճար կստանան. մանրամասնում է փոխնախարարըԿայացավ ՍԻՄ կուսակցության ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստըՌազմավիրական ճանապարհը վատ եղանակի պատճառով փակ է բեռնատարների համարԿրիպտոշուկաները՝ ամանորյա ռեժիմում․ ի՞նչ է կատարվում և ինչ սպասել առաջիկայում«Հանրային լրացուցիչ անդրադարձ այս պահին չունենք». ԱԳՆ-ն՝ Վագիֆ Խաչատրյանի ծանր վիճակի մասին․ մանրամասներՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն ԶուրաբյանըՎերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունըԵրևանի քաղաքապետարանը պարզաբանում է ներկայացրել «Աջափնյակ» կայարանի կառուցման մասովՄինչև Նոր տարի շատ բան կարող է որոշվել. ԶելենսկիՀայտնի հաղորդավարն ամուսնանում է 6-րդ անգամ․ ԼուսանկարԻ՞նչ եք այսքան փնտրում Երևանի փողոցներում. Գեղամ Նազարյանը խցանումների համար մեղադրում է մարզերի բնակիչներինՆոր տարին ընտանեկան տոն է, ոչ թե հարեւանի կամ բաեկամի աչք ծակելու տոնՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին դատարանը կալանքի չտարավԵզրաս Սրբազանի ձեռամբ Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում կատարվեց դպրական տվչությունՄեր ազգին ցանկանում եմ միտք, տոկունություն, հավատք եւ աստվածասիրություն. Պապ Իսպիրյան1.8 միլիարդով մետրոյի Աջափնյակ կայարանի միայն նախագիծն է կազմվել․ ահազանգում է մասնագետըՌուս զինվորները գրավել են ուկրաինականի շտաբը Գուլյայպոլեում (Տեսանյութ)«Իրավունք». «Փաշինյանը չուզեց, ուրեմն՝ վսյո, ոչ մեկի խոսքը չի անցնում»Տիեզերքն ունի իր սեփական տոնածառը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված