ՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն Զուրաբյանը Վերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունը Հայտնի հաղորդավարն ամուսնանում է 6-րդ անգամ․ Լուսանկար Ի՞նչ եք այսքան փնտրում Երևանի փողոցներում. Գեղամ Նազարյանը խցանումների համար մեղադրում է մարզերի բնակիչներին Նոր տարին ընտանեկան տոն է, ոչ թե հարեւանի կամ բաեկամի աչք ծակելու տոն ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին դատարանը կալանքի չտարավ Մեր ազգին ցանկանում եմ միտք, տոկունություն, հավատք եւ աստվածասիրություն. Պապ Իսպիրյան Ռուս զինվորները գրավել են ուկրաինականի շտաբը Գուլյայպոլեում (Տեսանյութ) «Իրավունք». «Փաշինյանը չուզեց, ուրեմն՝ վսյո, ոչ մեկի խոսքը չի անցնում» Տիեզերքն ունի իր սեփական տոնածառը

«ԿԱՐԾՈՒՄ ԵՆ՝ ԱՌԱՋԱԴԵՄ ԵՆ, ԲԱՅՑ ՄԱՆԿԱՊԻՂԾ ԵՆ».ԼԻ­Ա Ա­ՎԵ­ՏԻ­ՍՅԱ­Ն

Մշակութային

Մես­րոպ Մաշ­տո­ցի ան­վան Մա­տե­նա­դա­րա­նում բաց­վել է մի ցու­ցա­հան­դես, ո­րը պետք է տե­ւի  մին­չեւ հոկ­տեմ­բեր: Այդ ցու­ցա­հան­դե­սի բո­վան­դա­կու­թյան մա­սին իր վրդով­մունքն է ար­տա­հայ­տել գրող, հրա­պա­րա­կա­խոս ԼԻ­Ա Ա­ՎԵ­ՏԻ­ՍՅԱ­ՆԸ, ին­չի մա­սին «Իրա­վուն­քը» զրու­ցեց նրա հետ:

Մա­տե­նա­դա­րա­նում բաց­ված ցու­ցա­հան­դե­սի վե­րա­բե­րյալ Դուք բո­ղո­քի ձայն է­իք բարձ­րաց­րել: Կման­րա­մաս­նե՞ք, թե ինչն է խնդի­րը:

— Հու­լի­սի 11-ին այն­տեղ չեմ ե­ղել, երբ մեծ շու­քով նշվել էր «Երկխո­սու­թյուն» ցու­ցա­հան­դե­սի բա­ցու­մը: Ցու­ցան­մուշ­նե­րը Բրյու­սե­լում բնակ­վող լի­բա­նա­նա­հայ ոմն Ժան Պո­ղո­սյա­նի ձեռ­քով այր­ված եւ է­պոք­սի­դի խե­ժով մշակ­ված գրքերն է­ին: Այդ նույն ժա­մա­նակ թան­գա­րա­նում «Արցա­խի հին ձե­ռա­գիր մա­տյան­ներ» ցու­ցա­հան­դեսն էր, ու ես հու­լի­սի 17-ին թոռ­նե­րիս հետ գնա­ցել է­ի ­Մա­տե­նա­դա­րան՝ այդ ցու­ցա­հան­դե­սին ծա­նո­թա­նա­լու մի­տու­մով: Մենք մտան­ք ու ապ­շե­ցինք՝ ոչ մի­այն Ար­ցա­խի, այլ նա­եւ բո­լոր հնա­գույն մա­տյան­նե­րի կող­քին այր­ված գրքեր է­ին:

Տի­կին Ա­վե­տի­սյան, հատ­կա­պես ի՞նչը Ձեզ այդ­քան սար­սա­փեց­րեց:

— Գրքե­րի է­ջե­րը վա­խե­ցած թի­թեռ­նի­կի թե­ւե­րի պես բարձ­րա­նում է­ին վեր: Դա սար­սափ-ֆիլ­մի կադ­րեր է­ին: Սպան­ված գրքերն ան­ձայն ճչում եւ օգ­նու­թյուն է­ին ա­ղեր­սում: Ըստ ցու­ցա­հան­դե­սը նա­խա­ձեռ­նած ան­ձանց՝ սա մի նոր ար­վեստ է:

Գիրք այ­րելն ինչ­պե՞ս կա­րող է ար­վեստ լի­նել:

— Ես բաց նա­մակ եմ ուղ­ղել պատ­կան մար­մին­նե­րին ու հրա­պա­րա­կել եմ Ֆեյս­բու­քում: Այն­տեղ նե­րա­ռել եմ մի օ­րի­նակ. մի քա­նի տա­րի ա­ռաջ Ի­տա­լի­ա­յում անց­կաց­վել է Պի­ե Նա­լե­ար­վես­տի ցու­ցադ­րու­թյուն, ո­րի սրահ­նե­րից մե­կում տե­ղադ­րել է­ին մի ժան­գո­տած նավ: Մար­դիկ կար­ծում է­ին, որ դա ինչ-որ հնա­գույն ժա­մա­նակ­նե­րի մա­սին մի կի­նո­ֆիլ­մի հա­մար կա­ռուց­ված նավ էր: Կող­քին ժպտա­լով՝ նկար­վում է­ին, ձե­ւեր ա­նում, սել­ֆի «թխում»: Մինչ­դեռ այդ նա­վը 2015թվա­կա­նին սուզ­վել էր Մի­ջերկ­րա­կան ծո­վում, երբ ի­րենց երկ­րի ա­վե­րի ժա­մա­նակ լի­բի­ա­ցի փախս­տա­կան­ներն ու Մաղ­րի­բի այլ խեղճ մար­դիկ փոր­ձել են հաս­նել Եվ­րո­պա՝ այդ հին նա­վով: Սա­կայն այն սուզ­վեց ծո­վի հա­տա­կը, իր հետ տա­նե­լով ութ հա­րյուր հո­գի, ո­րոնք խեղդ­վել ու մնա­ցել է­ին նա­վի մեջ: Մա­հա­ցած­նե­րի մար­մին­նե­րը հա­նել են նա­վից, հե­տո այդ նա­վը տա­րել, ներ­կա­յաց­րել են «արվես­տի ցու­ցադ­րու­թյան»: Սա վկա­յում է այն մա­սին, որ ան­խիղճ մար­դիկ ոչ մի­այն փո­ղից հոտ չեն առ­նի, այլ նա­եւ «ժա­մա­նա­կա­կից ար­վես­տից»:

Ող­բեր­գու­թյու­նից ժպիտ ա­ռա­ջաց­նող ցու­ցադ­րու­թյո՞ւն: Ըստ­ Ձեզ, նման ցու­ցադ­րու­թյան ա­սե­լի­քը ո՞րն է:

— Դրա­նով նրանք ու­զում են խա­թա­րել մար­դու հո­գին: Այ­սօր Մա­տե­նա­դա­րա­նում ցու­ցադր­վում է, որ գիր­քը կա­րե­լի է ոչ մի­այն փրկել ու բու­ժել, ինչ­պես մշտա­պես ար­վել է այդ եր­բեմ­նի ա­կա­դե­մի­ա­կան հաս­տա­տու­թյու­նում, այլ կա նա­եւ այլ տար­բե­րակ՝ պար­զա­պես այ­րել այն: Բայց մենք պետք է հի­շենք Հեյ­նե­ի հայտ­նի խոս­քը. «Երբ սկսում են այ­րել գրքե­րը, հեր­թը հաս­նում է նա­եւ մարդ­կանց»: Ի դեպ, այդ ցու­ցադ­րու­թյան ժա­մա­նակ գեր­մա­նա­ցի­նե­րը ե­կել է­ին, զար­մա­ցած, վա­խե­ցած աչ­քե­րով նա­յում է­ին եւ ա­սում` «Մեզ մոտ Հիտ­լե­րի ժա­մա­նակ են այդ­պի­սի բան ա­րել: Ե­թե կա­րե­լի է, մեզ ու­րիշ բան ցույց տվեք»: Ռուս պատ­վի­րա­կու­թյուն կար, որն աղ­մուկ բարձ­րաց­րեց, տես­նե­լով այդ ա­մե­նը: Այն, ին­չը տե­սա, նա­եւ ա­մո­թի զգա­ցում ա­ռա­ջաց­րեց:

Գաղ­թի ճա­նա­պար­հին հա­յե­րը այր­ված գրքեր են բե­րել եւ սրբու­թյամբ պա­հել: Իսկ այն, ինչ Դուք եք պատ­մում, նույ­նիսկ դժվար է հա­մա­պա­տաս­խան ո­րա­կում տալ:

— Իսկ ես գի­տեմ, թե դա ինչ է: Սո­վո­րա­բար գո­ղու­թյուն ա­րած խա­նութ­նե­րի տնօ­րեն­նե­րը, որ­պես­զի քո­ղար­կեն պա­կա­սոր­դը, հրդե­հում են պա­հեստն ու խա­նու­թը: Են­թադ­րում եմ, որ Մա­տե­նա­դա­րա­նի պա­հոց­նե­րում մեծ պա­կա­սորդ կա, ու ստեղծ­վել է անհ­րա­ժեշ­տու­թյուն՝ մի գողտ­րիկ հրդեհ կազ­մա­կեր­պե­լու: Այ­րող­նե­րը գո­ղե­րի ըն­կերներն են: Եվ քա­նի որ կա մի մշա­կույթ, ո­րի ներ­քո սկզբից ցու­ցադ­րում են վտան­գը եւ նոր ի­րա­գոր­ծում, սա այդ դեպքն է՝  Լե­դի Գա­գա­յի տե­սա­հո­լո­վա­կը վկա: Այ­սօր ու­րի­շի գրքերն են ներ­կա­յաց­նում այր­ված, վա­ղը դա կլի­նեն մեր սուրբ գրքե­րը:

Այդ­պես Ցե­ղաս­պա­նու­թյան թան­գա­րա­նում մի գրա­դա­րան հրդե­հե­ցին, եւ ան­հետ կո­րան այն փաս­տաթղ­թե­րը, ո­րոնք վկա­յում է­ին Ցե­ղաս­պա­նու­թյան մա­սին: Նե­ռի մե­թո­դա­բա­նու­թյունն է՝ հրդե­հը խե­ղում է պատ­մու­թյու­նը:

Դուք Ձեր գրառ­ման մեջ այս ա­մե­նը ո­րա­կել է­իք՝ որ­պես ման­կապղ­ծու­թյուն: Ի՞նչ նկա­տի ու­նեք:

— Ե­րե­խան ստա­նում է դաս­տի­ա­րա­կու­թյուն տա­նը եւ դպրո­ցում: Ա­սում են` «Ա՛յ, ապ­րես, բա­լիկ ջան, լավ ես ա­նում: Իսկ սա չի՛ կա­րե­լի»: «Չի­կա­րե­լի­նե­րը» շատ են, բայց այդ գոր­ծի­քը մարդ է կեր­տում: Մար­դը կա­յա­նում է՝ ըն­դու­նե­լով սահ­մա­նագ­ծեր, ո­րոն­ցից անց­նե­լը վատ է իր իսկ հա­մար, շրջա­պա­տի եւ ըն­տա­նի­քի: Ե­րե­խա­նե­րին մենք դաս­տի­ա­րա­կում, սո­վո­րեց­նում ենք, որ գիր­քը սրբու­թյուն է: Մեր մա­տե­նա­գիր հայ­րե­րը պաս են պա­հել՝ գիրք գրե­լիս, բո­բիկ ոտ­քով քայ­լել, քա­նի որ այդ զրկանք­նե­րը պետք է որ ա­վե­լի սերտ կապ ստեղ­ծե­ին ի­րենց եւ Տի­րոջ մի­ջեւ, գիր­քը բե­րե­ին կա­տա­րե­լի­ու­թյան: Ու վեր­ջում գրում է­ին. «Փա՛ռք քեզ, Տեր Աստ­ված, ա­վար­տե­ցի իմ գոր­ծը»: Ե­ղեռ­նի ժա­մա­նակ հա­յու­հի­նե­րը կահ­կա­րա­սին չէ­ին փրկում, այլ՝ սուրբ գրքե­րը: Ու հի­մա մեր ե­րե­խա­նե­րը գնան՝ օ­րով-ցե­րե­կով, գա­ղա­փա­րա­կան ճգնա­ժա­մից գժված, գիրք վա­ռող մար­դու ցու­ցա­հան­դե՞սը տես­նեն: Գիրք այ­րե­լը ցու­ցադ­րե­լու բա՞ն է: Սա ուղ­ղա­կի ման­կապղ­ծու­թյան ակտ է: Ո՞վ ա­սաց, որ ման­կապղ­ծու­թյու­նը մի­այն սե­ռա­կան բնույթ ու­նի: Իսկ հո­գե­ւո՞ր բնույ­թը: Ես հաս­կա­նում եմ, որ քրե­ա­կան օ­րենսդ­րու­թյան մեջ ման­կապղ­ծու­թյու­նը դիտ­վում է մի­այն սե­ռա­կա­նի դեպ­քում: Բայց ես մտա­դիր եմ հաս­նել Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րան եւ դի­մել, պար­տադ­րել, որ­պես­զի ման­կապղ­ծու­թյան ձե­ւա­չա­փի մեջ մտցնեն նա­եւ հո­գե­ւոր ման­կապղ­ծու­թյու­նը:

ՆՈՒ­ՆԵ ԶԱ­ՔԱ­ՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Կործանարար ընթացք է, ի դեմս Փաշինյանի` ունենք ներքին սպառնալիք, 10 ռազմական բախում եղավ Բաքվի հետԱնկանխիկ գնումների դեպքում քաղաքացիները ետվճար կստանան. մանրամասնում է փոխնախարարըԿայացավ ՍԻՄ կուսակցության ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստըՌազմավիրական ճանապարհը վատ եղանակի պատճառով փակ է բեռնատարների համարԿրիպտոշուկաները՝ ամանորյա ռեժիմում․ ի՞նչ է կատարվում և ինչ սպասել առաջիկայում«Հանրային լրացուցիչ անդրադարձ այս պահին չունենք». ԱԳՆ-ն՝ Վագիֆ Խաչատրյանի ծանր վիճակի մասին․ մանրամասներՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն ԶուրաբյանըՎերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունըԵրևանի քաղաքապետարանը պարզաբանում է ներկայացրել «Աջափնյակ» կայարանի կառուցման մասովՄինչև Նոր տարի շատ բան կարող է որոշվել. ԶելենսկիՀայտնի հաղորդավարն ամուսնանում է 6-րդ անգամ․ ԼուսանկարԻ՞նչ եք այսքան փնտրում Երևանի փողոցներում. Գեղամ Նազարյանը խցանումների համար մեղադրում է մարզերի բնակիչներինՆոր տարին ընտանեկան տոն է, ոչ թե հարեւանի կամ բաեկամի աչք ծակելու տոնՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին դատարանը կալանքի չտարավԵզրաս Սրբազանի ձեռամբ Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում կատարվեց դպրական տվչությունՄեր ազգին ցանկանում եմ միտք, տոկունություն, հավատք եւ աստվածասիրություն. Պապ Իսպիրյան1.8 միլիարդով մետրոյի Աջափնյակ կայարանի միայն նախագիծն է կազմվել․ ահազանգում է մասնագետըՌուս զինվորները գրավել են ուկրաինականի շտաբը Գուլյայպոլեում (Տեսանյութ)«Իրավունք». «Փաշինյանը չուզեց, ուրեմն՝ վսյո, ոչ մեկի խոսքը չի անցնում»Տիեզերքն ունի իր սեփական տոնածառը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված