Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 29 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Ինչ են նվիրել Արարատ Միրզոյանին Ռուսաստանը մտադիր է ոչնչացնել Ուկրաինայում ամեն ինչ Եվրոպան գնում է դեպի ներքին արյունահեղություն. Քաղաքագետ ՀՐԱՏԱՊ.ԴՕԿ Կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն հանգամանալից կանդրադառնա ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ հնչած գնահատականներին «Հրապարակ»․ ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է Ձեւ չկա, հաջորդ Վեհափառը մեզանից մեկն է լինելու. Տիրադավերը խրախճանքը ժանտախտի օրերին «Լեվ Գրուպը» պատրաստ է աջակցել երեխայի կրթության հարցում՝ հոգալով նրա ուսման հետ կապված ծախսերը դպրոցում և հետագայում՝ բուհում «Իրավունք». Քրեական աշխարհը Զապի փեսայից «աչյոտ պիտի ստանա»

Հակառուսական  պատվերով համերգի բազմազան կատարողների կախկանձանքի մեջ ավելացավ եւս մեկը

ՍԻՄ-Լուրեր

Իրեն ընդդիմադիր լրագող ներկայացնող  Բորիս Մուրազի Թամոյանը իր հակառուսական  հիստերիայի  մեջից ոչ մի կերպ դուրս գալ չի կարողանում: Եվ երբ այդ հիստերիայի ընթացքում   բացահայտվում են նրա գործունեության հետ առնչվող շատ տարօրինակ փաստեր, հիստերիան դառնում է համատարած, անզուսպ եւ անհույս: Ինչպես ասում էր ժամանակին Ռոբերտ Քոչարյանը, որին  անձնուրաց  աջակցում է Թամոյանը, այստեղ այլ բժշկի կարիք է զգացվում:

Իսկ  զարմանալի դրվագներից  մեկն այն էր, որ Թամոյանը  իր գրասենյակը  տեղակայել է Խաչատուր Սուքիասյանին պատկանող շենքում` Տիգրան Մեծ 49 շենք, 2-րդ հարկ հասցեում գտնվող «Սիլ Բիլդինգ» բիզնես կենտրոնում: «Այդ նյութը զառանցանք է: Նախ շենքը, որը մենք վարձակալել ենք չգիտենք, թե իրականում ում է պատկանում»,- այսօր News.am-ում  հիստերիկանում է սկանդալային լրագրողը: Առնվազն ուղեղի վատ  աշխատանքի մասին վկայող հայտարարություն է: Չէ՞ որ, եթե վարձակալել են շենք, ապա, հավանաբար, կնքել են պայմանագիր: Կնքնել են պայմանագիր, սակայն չգիտե՞ն, թե ում հետ:  Ավելին, եթե Թամոյանը չգիտի, թե ում է պատկանում  շենքը, որը նա վարձակալել է, ապա ինչպե՞ս է «զառանցանք» անվանում  այն, որ  շենքը պատկանում է Գռզոյին: 

Ի դեպ, այդ մասին «չգիտի» միայն Թամոյանը, ինչը առնվազն ծիծաղելի է, քանի որ Երեւանում այդ մասին գիտի անգամ դպրոցահասակ երեխան:

Ճիշտ է ասում Մուրազին, որ այդ շենքում է գտնվում 2016թ.-ից է: Սակայն, այստեղ էլ կա ուշագրավ պատմություն, այդ ժամանակ Մուրազիի համար, որպես «խեղճ տղայի», նույն Գռզոյի մոտ բարեխոսել է ներայիս ԱԺ նախագահ, այն ժամանակ Araratnews.am-ի խմբագիր Ալեն Սիմոյնանը:

Մի խոսքով, խճճվել է Թամոյանը: Խճճվել եւ այս անգամ էլ պատասխան տալուց պլստալու համար փորձում է շահարկել իր  ազգային պատկանելիությունը, թե իբր, երբ  քննադատվում է իր հակառուսական կեցվածքը, ապա դա վերաբերում է ոչ թե անձամբ  իրեն, այլ իբր տարածվում է իր բոլոր ազգակիցների վրա: Փաստորեն Թամոյանը փորձում է շանտաժի ենթարկել բոլոր իրեն քննադատներին: Սա ակնհայտ  էժանագին սադրիչի կեցվածք է` իր  կաշին փրկելու համար: 

«Ես իմ գործունեության ընթացքում չեմ հիշատակում, որ ազգությամբ եզդի եմ»,- ասում է Թամոյանը: Սակայն ընդամենը երկու օր առաջ հայտարարում է, որ նա կողմնակից է Հյուսիսային Իրաքում եզդիական պետություն ստեղծելուն: (Թե վերջերս ի՞նչ էր անում Թամոյանը Հյուսիսային Իրաքում առանձին թեմա է): Ավելին, նա ղեկավարում է հասարակական կազմակերպություն, որը կոչվում է «Սինջար եզդիների ազգային միավորում», իսկ  Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության աջակցությամբ հիմնել է եզդիերենի  դպրոց: Չէ՛, իսկապես  Բորիսը  խճճվել է` այսինքն, օրվա կեսը նա հանդես է գալիս որպես եզդիական ազգային ակտիվիստ, իսկ օրվա երկրորդ կեսին փորձում է չհիշատակե՞լ իր ազգությունը:  Պետք է հանգստացնենք այդ խեղճին, որ եզդի ազգություն ունենալը Հայաստանում պատվաբեր է եւ Մուրազին պետք է դրանով հպարտանա, այլ ոչ թե փորձի ընկնել սպեկուլացիաների ու խարդանանքերի ջրերը: Այս ծիծաղելի պերսոնաժը  նմանվում է մեկին, որ  խառնակչության , ստի ու խարդավանքի ճահճի մեջ ընկած հիստերիկաբար թափառում է ձեռքերով ու ոտքերով ու ավելի է մխրճվում այդ ճահճի մեջ:

Բանը հասել է նրան, որ անձամբ Թամոյանին ուղղված քննադատությունը , առ այն, որ նա  իր գրասենյակը տեղակայել է հայտնի  ՔՊ-ական  օլիգարխին պատկանող տարածքում, սակայն  ինքն իրեն   փորձում է ներկայացնել որպես ընդդիմադիր գործիչ, սույն ընկեր Փանջունու հետեւորդը կոչում է ոչ ավել ոչ պակաս, քան «ռասիզմ, ազգային խտրականություն» եւ այլն:  Ընդ որում, ազգային խտրականության դրսեւորում է ցույնց տալիս հենց ինքը, երբ հայտարարում է, որ Ռուսաստանի հետ միութենական  պետություն ստեղծելու  օգտին արտահայտվող  քաղաքական գործիչները իր համար անընդունելի են եւ հպարտանում է նրանով, որ ծաղրում է նրանց: Ահա ձեզ եւ ազգային խտրականություն ռուսների հանդեպ: Ինչո՞ւ հենց հիմա, որովհետեւ այդ խտրականությունը ակտիվորեն տարածվում է Մեծ Բրիտանիայից, այն նույն Մեծ Բրիտանիայից, որի ֆինանսական աջակցությունն է սատցել Մուրազի Թամոյանը:

Սակայն  չգիտես անգիլիացիների՞, թե՞ Հայաստանի ինչ-ինչ քաղաքական (իշխանական, թե մի գուցե ընդդիմադիր) շրջանակների պատվերով հայ-ռուսական բարեկամությունը  քարոզող քաղաքական գործիչներին թիրախավորելը, Թամոյանի մոտ ստացել է շատ տարօրինակ  մի դրսեւորում` այն է, նա ատամներով կպել է  Հայկ Բաբուխանյանի շալվարի փեշերից: Այս կապակցությամբ  հետաքրքիր դիտարկում արեց քաղաքական գործիչներից մեկը,  հիշելով հետեւյալ թեւավոր խոսքը. «շան սատկելը որ գալիս է քամակը չոբանի փետին է քսում»:

Սակայն, «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն  նոր Միության» Շարժման գաղափարները ծաղրելը, նշանակում է ծաղրել հայոց  մեծերին` Թումանյանին, Աբովյանին, Ներսես Աշտարակեցի կաթողիկոսին, Անդրանիկին, Նժդեհին եւ այլն:  Մի բան ակնհայտ է, հակառուսական  պատվերով համերգի բազմազան կատարողների կախկանձանքի մեջ ավելացավ եւս մեկը: 

Եվ վերջինը. հասկանալի է, որ անմակարդակ եւ մանրապճեղ մարդիկ իրենց մասին  հիշեցնելու համար  վիրավորում եւ զրպարտում են  ուրիշներին:  News.am-ում (որը նույնպես հայտնի է Ռոբերտ Քոչարյանին աջակցությամբ) տված հարցազրույցում  Թամոյանը  ակնհայտ վիրավորանքներով ու զրպարտանքներով է հանդես գալիս ամենաընդդիմադիր «Իրավունք» թերթի հանդեպ: Հասկանալի է, երբ հառուսական կաղկանձանքին ու վայնասունին են միացնում ամբողջ իր էությամբ արեւմուտքին նվիրյալ ու թրքականությունը սրտի մեջ պահած, Հայաստանի կործանման հիմքը դրած Լեոն Տեր-Պետրոսյանի տուզիկները: Սակայն մնում է զարմանալ, թե ինչու են մեր գործընկերները   News.am-ից  այդ ամենը տիրաժավորում: 

«Իրավունք»

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 29Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Հրապարակ»․ Ինչ են նվիրել Արարատ ՄիրզոյանինՌուսաստանը մտադիր է ոչնչացնել Ուկրաինայում ամեն ինչԵվրոպան գնում է դեպի ներքին արյունահեղություն. ՔաղաքագետՀՐԱՏԱՊ.ԴՕԿ Կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն հանգամանալից կանդրադառնա ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ հնչած գնահատականներին«Հրապարակ»․ ՀՀԿ-ն կրկին ակտիվանում էՁեւ չկա, հաջորդ Վեհափառը մեզանից մեկն է լինելու. Տիրադավերը խրախճանքը ժանտախտի օրերին«Լեվ Գրուպը» պատրաստ է աջակցել երեխայի կրթության հարցում՝ հոգալով նրա ուսման հետ կապված ծախսերը դպրոցում և հետագայում՝ բուհում«Իրավունք». Քրեական աշխարհը Զապի փեսայից «աչյոտ պիտի ստանա»«Իրավունք». Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը«Փաստ». Ընդդիմությունը որ համայնքներում կմասնակցի ընտրություններին«Ժողովուրդ». Փաշինյանը մտադիր է դուրս գալ փողոց՝ քաղաքացիների տրամադրությունները հասկանալու համարPolymarket հարթակում Թրամփի կուսակիցների հաղթանակին ընդամենը 9% հավանականություն է տրվում«Հրապարակ»․ ՊՆ-ն փորձում է փակել անհետ կորածների ծնողների բերանները«Փաստ». Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել» հայաստանյան ընտրակեղծիքների վրա«Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ էԻրանական ռազմական աղբյուրը նոր մանրամասներ է հայտնել օրերս խոցված ամերիկյան ռազմանավի մասինՊայթյուն ուկրաինական Ռադայի մոտ՝ «Ցիրկոն» հրթիռների հարվածց հետո. Ուկրաինական աղբյուրՌուսաստանը պատրաստվում է «Օրեշնիկ»-ով հարվածների. Ուկրաինական աղբյուրներ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված