⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Րաֆֆի Հովհաննիսյանին արգելել են մուտք գործել Արցախ. քաղաքական գործիչը հանդես կգա մամուլի ասուլիսով

Ներքաղաքական

Երեկ երեկոյան, Ստեփանակերտում՝ թոռան մկրտությանը մասնակցելու ճանապարհին, ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից պաշտոնապես չի թույլատրվել Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքը Արցախի Հանրապետության տարածք։ Տեղեկությունը հրապարակել էր «Ժառանգություն» կուսակցությունը։

Ըստ Հովհաննիսյանի փաստաբան Մամիկոն Սարգսյանի Րաֆֆի Հովհաննիսյանը 7-8 ժամ գտնվել է անցակետի մոտ և որևէ կոնկրետ հիմնավորում չի ստացել, թե ինչու են իրեն արգելել մուտք գործել Արցախ:

«Արցախ մուտք գործելու արգելքի մասին Րաֆֆի Հովհաննիսյանին տեղեկացրել են ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները: Ավելի ուշ, պարոն Հովհաննիսյանը վերադարձել է Գորիս, այնտեղից էլ՝ Երևան, որտեղ վաղը կկայանա նրա մամուլի ասուլիսը»,-մանրամասնեց մեր զրուցակիցը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ