⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Աշխարհում միայն Ադրբեջանն ու Նիկոլի կառավարությունը ունեն հայերի սև ցուցակ

Ներքաղաքական

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ-ական Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ՀՅԴ-ի՝ Նիդեռլանդների երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանի՝ Հայաստան մուտք գործեու արգելքին։

«Աշխարհում միայն Ադրբեջանն ու Նիկոլի կառավարությունը ունեն հայերի սև ցուցակ։

Տպավորություն է, որ նոյեմբերի 9-ի չհայտարարաված, բայց ստորագրված պայմաններից մեկն էլ այն է, որ Հայաստանը մարդու իրավունքների խախտումների քանակով պետք է գերազանցի Ադրբեջանին։
Երևի «‎կիրթ ու կառոցողական» գործընկերոջ հետ հանդիպումների ժամանակ երկու բռնապետերով նույնականացնում են հայերիս սև ցուցակները։

Իսկ իրականությունն այն է, որ մեր դեմ հայտարարված պատերազմը նոյեմբերի 9-ին չի ավարտվել ու կապ չունի մենք քանի անգամ ենք սպիտակ դրոշ բարձրացրել։

Ուրեմն չկա ընտրություն «‎խաղաղության և պատերազմի» միջև, իրական ընտրությունը հաստատ ոչնչացման կամ դիմադրության մեջ է»,-գրել է նա։ 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ