Որոնվում է ավազակախումբ, որը 32 մարդու է ողջ-ողջ այրել
Քրեական
Մադագասկարում ուժային կառույցները որոնում են անասուններ առևանգող ավազակախմբի, որը 32 մարդու է ողջ-ողջ այրել մայրաքաղաքից հյուսիս գտնվող մի գյուղում։ Տեղեկությունը հայտնում է France Press-ը։
«Ոստիկանությունը հայտարարել է, որ 32 մարդ սպանվել է, երեքը՝ վիրավորվել մոտ 12 մարդուց բաղկացած խմբավորման հարձակման հետևանքով»,- նշված է գործակալության հաղորդագրության մեջ։
https://www.facebook.com/groups/123177989654605/permalink/474803217825412/