ՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն Զուրաբյանը Վերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունը Հայտնի հաղորդավարն ամուսնանում է 6-րդ անգամ․ Լուսանկար Ի՞նչ եք այսքան փնտրում Երևանի փողոցներում. Գեղամ Նազարյանը խցանումների համար մեղադրում է մարզերի բնակիչներին Նոր տարին ընտանեկան տոն է, ոչ թե հարեւանի կամ բաեկամի աչք ծակելու տոն ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին դատարանը կալանքի չտարավ Մեր ազգին ցանկանում եմ միտք, տոկունություն, հավատք եւ աստվածասիրություն. Պապ Իսպիրյան Ռուս զինվորները գրավել են ուկրաինականի շտաբը Գուլյայպոլեում (Տեսանյութ) «Իրավունք». «Փաշինյանը չուզեց, ուրեմն՝ վսյո, ոչ մեկի խոսքը չի անցնում» Տիեզերքն ունի իր սեփական տոնածառը

Մոսկվայի միջազգային կինոփառատոնի շրջանակում տեղի կունենա «Զուլալի» ֆիլմի միջազգային պրեմիերան

Մշակութային

Մոսկվայի միջազգային 44-րդ կինոփառատոնի շրջանակում տեղի կունենա Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից պետական ֆինանսական աջակցություն ստացած «Զուլալի» ֆիլմի միջազգային պրեմիերան:

Մոսկվայի միջազգային կինոփառատոնն ամենահեղինակավորներից է, առաջին անգամ անց է կացվել 1935 թվականին, և համարվում է Վենետիկի կինոփառատոնից հետո աշխարհում ամենահինը։ Այս տարի այն կանցկացվի օգոստոսի 26-ից սեպտեմբերի 3-ը։ Ֆիլմի ռեժիսորը և պրոդյուսերն է Հայկ Օրդյան, սցենարիստ՝ Աստղիկ Սիմոնյան, Հայկ Օրդյան, օպերատոր՝ Արման Օրդյան։

Երեք մասից բաղկացած պատումը բացահայտում է ընտանեկան մեծ ողբերգությունը: Մենակություն զգացող մարդիկ մենակ չեն հեռավոր գյուղում և միասին են հաղթահարում վրահաս ցավն ու տանջանքը, տարածելով սեր և չկորցնելով հույսը վաղվա օրվա հանդեպ: Հեռավոր գյուղում ապրում է մի ընտանիք՝ տարեց տանտիկինը, տղան՝ Նազարոսը և նրա մայրը՝ Զուլալին: Ֆիլմը բաղկացած է երեք մասից: Փոքրիկ Նազարոսը մտածում է տարօրինակ Զուլալիի, մինչև հարյուր տարեկան չապրած պապու և այլ հարցերի մասին: Տանտիկինը դժվար ճակատագիր ունեցող կին է, ով պատասխանատվություն է կրում ոչ հարազատ, բայց արդեն իր ընտանիքի անդամ համարվող մարդկանց համար: Տանտիրոջ՝ պապի ինքնասպանությունից հետո տան ամբողջ հոգսն այս կնոջ ուսերին է: Վերջում խոսում է Զուլալին: Նա բացահայտում է, թե ինչպես է մեծ ողբերգությունը շրջել իր կյանքը, ինչպես է կորցրել միտքը և ինչպես լույս աշխարհ եկավ Նազարոսը: Ֆիլմում առանձնահատուկ տեղ է գրավում գյուղի մթնոլորտը, կյանքը, բնությունը: 

Նյութի աղբյուրը` Yelaket.am

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Կործանարար ընթացք է, ի դեմս Փաշինյանի` ունենք ներքին սպառնալիք, 10 ռազմական բախում եղավ Բաքվի հետԱնկանխիկ գնումների դեպքում քաղաքացիները ետվճար կստանան. մանրամասնում է փոխնախարարըԿայացավ ՍԻՄ կուսակցության ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստըՌազմավիրական ճանապարհը վատ եղանակի պատճառով փակ է բեռնատարների համարԿրիպտոշուկաները՝ ամանորյա ռեժիմում․ ի՞նչ է կատարվում և ինչ սպասել առաջիկայում«Հանրային լրացուցիչ անդրադարձ այս պահին չունենք». ԱԳՆ-ն՝ Վագիֆ Խաչատրյանի ծանր վիճակի մասին․ մանրամասներՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն ԶուրաբյանըՎերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունըԵրևանի քաղաքապետարանը պարզաբանում է ներկայացրել «Աջափնյակ» կայարանի կառուցման մասովՄինչև Նոր տարի շատ բան կարող է որոշվել. ԶելենսկիՀայտնի հաղորդավարն ամուսնանում է 6-րդ անգամ․ ԼուսանկարԻ՞նչ եք այսքան փնտրում Երևանի փողոցներում. Գեղամ Նազարյանը խցանումների համար մեղադրում է մարզերի բնակիչներինՆոր տարին ընտանեկան տոն է, ոչ թե հարեւանի կամ բաեկամի աչք ծակելու տոնՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին դատարանը կալանքի չտարավԵզրաս Սրբազանի ձեռամբ Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում կատարվեց դպրական տվչությունՄեր ազգին ցանկանում եմ միտք, տոկունություն, հավատք եւ աստվածասիրություն. Պապ Իսպիրյան1.8 միլիարդով մետրոյի Աջափնյակ կայարանի միայն նախագիծն է կազմվել․ ահազանգում է մասնագետըՌուս զինվորները գրավել են ուկրաինականի շտաբը Գուլյայպոլեում (Տեսանյութ)«Իրավունք». «Փաշինյանը չուզեց, ուրեմն՝ վսյո, ոչ մեկի խոսքը չի անցնում»Տիեզերքն ունի իր սեփական տոնածառը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված