⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Գյումրիում հակառուսական ակցիա է, ոստիկանները մասնակիցներից շատ են

Թեմա

Գյումրու կենտրոնական երկաթուղային կայարանի դիմաց այսօր տեղի է ունեցել հակառուսական ակցիա, ընդ որում՝ արտասահմանցիների մասնակցությամբ: Հատկանշական է այն, որ ակցիայի մասնակիցներից ավելի շատ ոստիկանություն կար, իսկ գյումրեցիների կողմից ակցիայի մասնակիցներն արժանացան միմիայն ամոթանքների: 

Ակնհայտ է, որ աշնանը նախատեսված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցին ընդառաջ՝ ամեն կերպ փորձ է արվում հակառուսական տրամադրությունները հասցնել գագաթնակետին եւ պատահական չէ, որ նման ակցիաների հիմք դրվում է հենց Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան: Թերեւս չարտոնված ակցիայի հանդեպ, այն էլ օտարերկրյա քաղաքացիների կողմից կազմակերպված, նման հանդուրժողականությունն իրավապահ մարմինների կողմից ցույց է տալիս, որ այս ամենը կատարվում է իշխանությունների առնվազն լուռ համաձայնությամբ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ