ՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն Զուրաբյանը Վերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունը Հայտնի հաղորդավարն ամուսնանում է 6-րդ անգամ․ Լուսանկար Ի՞նչ եք այսքան փնտրում Երևանի փողոցներում. Գեղամ Նազարյանը խցանումների համար մեղադրում է մարզերի բնակիչներին Նոր տարին ընտանեկան տոն է, ոչ թե հարեւանի կամ բաեկամի աչք ծակելու տոն ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին դատարանը կալանքի չտարավ Մեր ազգին ցանկանում եմ միտք, տոկունություն, հավատք եւ աստվածասիրություն. Պապ Իսպիրյան Ռուս զինվորները գրավել են ուկրաինականի շտաբը Գուլյայպոլեում (Տեսանյութ) «Իրավունք». «Փաշինյանը չուզեց, ուրեմն՝ վսյո, ոչ մեկի խոսքը չի անցնում» Տիեզերքն ունի իր սեփական տոնածառը

Մանկապղծության արարողակարգ Մատենադարանո՞ւմ

Մշակութային

Գրող-հրապարակախոս Լիա Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ազգային ժողովի նախագահ՝ պարոն Ալեն Սիմոնյանին 

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար՝ պարոն Վահրամ Դումանյանին

ՀՀ Գլխավոր դատախազ՝ պարոն Արթուր Դավթյանին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան՝ պարոն Արման Թաթոյանին

Մեծարգո պարոնայք, 

Հուլիսի 11-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում բացվեց մի ցուցահանդես, որը տևելու է մինչև հոկտեմբեր և ապտակ է հայ դարավոր մատենագրությանը, համաշխարհային գրքարվեստին ու նաև հայ ազգին: 

Ինչպես հայտնում է Մատենադարանի կայք-էջը, «ցուցահանդեսը բացառիկ է նրանով, որ առաջին անգամ Մատենադարանում հին ձերագրերի կողքին ներկայացվում է ժամանակակից արվեստ, որի առանցքում դարձյալ գիրքն է»: Ցուցահանեսը ներկայացված է "Երկխոսություն" խորագրով, իսկ հեղինակն է Բրուսելում բնակվող լիբանանահայ Ժան Պողոսսյանը։ Ցուցահանդեսի  համադրողն է «իտալացի հայտնի արվեստաբան Բրունո Կորան»: 

Երևույթը հիրավի աննախադեպ է:

Այո, ցուցահանդեսի առանցքում գիրքն է, սակայն հայ ժողովրդի գրավոր հուշարձանների մայր տաճարում «երկխոսության» են բռնվել ժամանակի և վայրենու ճիրաններից փրկված ձեռագիր ու հնատիպ մատյանները  և Ժան Պողոսսյանի ձերքով … այրված ու մոխրացած տասնյակ գրքեր:
 
Պետք է նշենք հետևյալը․ թե՛ մինչ 1920 թվականը Սուրբ Էջմիածնում, որի կազմում էր Մատենադարանը, թե՛ Խորհրդային շրջանում, երբ այն առանձնացվել էր Եկեղեցուց ու ստացել հին մատենագրության Գիտահետազոտական Ակադեմիական Ինստիտուտի կարգավիճակ, թե նորանկախ Հայաստանում, երբ դարձավ երևանյան թանգարան, նման ցուցահանդես չի եղել։ Որովհետև Մատենադարանը Գրքի Փրկության և Ուսումնասիրման տաճար էր, և ոչ՝ մի նորօրյա Օսվենցիմ, ուր կարող են այրվել նաև գրքերը։ Մի ցուցադրություն, որի շրջանակներում օ՛ր չի անցնում, երբ օտարերկրյա զարմացած զբոսաշրջիկները՝ Նորվեգիայից, Ռուսաստանից, Գերմանիայից և տարբեր այլ երկրներից, իրենց զայրույթը չհայտնեն երբեմնի կիրթ հայերին՝ նման վայրենության պատճառով։   

Անշուշտ հայ մատենագիրները` գիտակցելով գրքի հոգևոր ու պատմական արժեքը, դարեր ի վեր, մշտապես մշակում էին մագաղաթների ու թղթերի էջերը հատուկ նյութերով, որպեսզի երկարացնեն գրքի կյանքը: Արդյունքում գրքերը հաճախ գրեթե չէին վնասվում թե’ տևական ժամանակ ջրի տակ գտնվելուց, թե հրդեհված տարածքներում։ Ու մենք պետք է հազա՜ր փառք տանք այդ բանի համար մեր մատենագիրներին՝ ազգին և աշխարհին այսչափ գրագետ ծառայության համար: 

Սակայն նաև պետք է մերժենք և պատժենք նորօրյա նախաձեռնության հեղինակներին ու կատարողներին։  

Քանզի այսօր Պողոսսյանի «արվեստի գործերը»” գտնվում են Մատենադարանի գրեթե բոլոր սրահներում, միջնադարյան ձեռագրերից մի քանի սանտիմետր հեռավորության վրա` կիսելով միևնույն ցուցափեղկերը ապակու տակ: Եվ ի՞նչ իմանանք, թե ինչպիսի՞ վարակների աղբյուր կարող են հանդիսանալ այդ «արտօբյեկտները», քանի որ ոչ մի գիտական հետազոտություն երբևիցէ չի անցկացվել այդ առիթով։  Չի անցկացվել նաև ֆաշիստական երկրներում, ուր գիրք այրելը ընդունված քաղաքական գործելակերպ էր։ 

Ու հարց է ծագում․ որո՞նք են եղել, ի վերջո, տնօրինության կողմից սահմանված նախապայմանները, համաձայն որոնց կատարվել է սույն ցուցահանդեսի ընտրությունը: Արդյո՞ք Պողոսսյանի արտերկրում ցուցադրված լինելը կամ մի քանի գործ վաճառելը բավարար պայման էր հանդիսացել: Բավական էր պարզապես վառել եւ հատուկ նյութերով մշակել մի քանի տասնյակ գրքեր, գտնել մի «խորը-փիլիսոփայական» խորագիր, և ահա՝ Մատենադարանի ցուցասրահի դռները լայնորեն բացվել են այս վայրենի գաղափարի դիմա՞ց: Փաստորեն, Մատենադարանի տնօրինության կողմից սահմանված նշաձողը բավականին հասանելի է ցանկացողի համար, ու վաղը ոչ ոգ չի զարմանալու, եթե ցուցափեղկերում ներկայացվի նաև զուգարանի՞ թուղթը։ Ինչ կա որ․ էլի՛ թուղթ է։  

Անշուշտ, մեզ պատասխանելու են, թե «դուք ժամանակակից արվեստից գլուխ չեք հանում»: Ենթադրենք՝ չենք հասկանում, ու հենց «չհասկացողների» համար է ստեղծված Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը։ Մի թանգարան, որը ժամանակակից իրակա՛ն արվեստի հավաքածոի տեր է՝ ու երբեք չի՛ պղծել իր սրահները՝ տգիտության նման նմուշներով։
 
Եկեք փորձենք հասկանալ․ ինչո՞ւ են որոշ մարդիկ նույնականացնում ժամանակակիցն ու վայրենականը․ չէ՞ որ հակառակը պետք է տեղի ունենար։ Մինչդեռ ժամանակակից արվեստի գործի եւ բարոյական հրամայականի սահմանի բիրտ խախտման օրինակ է հանդիսացել Վենետիկի 58րդ Բիենալեի շրջանակներում շվեյցարացի արվեստագետ Քրիստոֆ Բյուխելի ներկայացված նմուշը՝
«Բարկա Նոստրա»”ժանգոտած նավը, որն ընդամենը չորս տարի առաջ՝ 2015-ին, խորտակվել էր  Միջերկրականի ջրերում` իր հետ տանելով 800 հոգուց ավելի մարդկանց կյանքեր, որոնք մնացել էին նավի տարածքներում և աճյունները  հանվել էին նավի հետ միասին ծովի հատակից։  Այսպիսով մեր ժամանակների ամենամահաբեր նավաբեկությունը` մարդկանց տառապանքն ու մահը, դարձել էր ժամանակակից արվեստի օբյեկտ: Վենետիկի նախորդ Բիեննալեի մասնակիցն էր պարոն Պողոսյանը՝ իր այրված գրքերի ցուցանմուշներով, ու փաստորեն հող նախապատրաստեց այսօրինակ պիղծ ցուցադրության համար։ Մի գուցե մենք պետք է պատրա՞ստ լինենք, որ վաղը Մատենադարանի ցուցասրահներում տեղ են գտնելու դիահերձերանի՞ «ցուցանմուշները»։ Տրամաբանական է՝ «պողոսյանական արվեստի» տրամաբանության ներքո։   

Մեր պատմությունը մեր գրքերն են, իսկ ակնածանքը պատմության նկատմամբ կարելի է նույնացնել գրքի հանդեպ հարգանքի հետ, որը հայերի մոտ մի ամբողջ մշակույթ է։ Դժվար թե գտնվի աշխարհում մեկ այլ երկիր և ազգ, որի գրավոր հուշարձանների փրկության համար ժողովուրդը վտանգի ենթարկեր սեփական կյանքը։ Բազմաթիվ են հիշատակումները, երբ հայերը փրկել են գրքերը  սրից, ջրից և այդ նույն հրից, որը Պողոսյանի համար արհեստի գործիք է։ Մինչ այժմ Մատենադարանի պահոցներում և ցուցասրահներում ներկայացվում են մատյաններ, որ հրաշքով են փրկվել, հայրենասեր հայերի շնորհիվ գնվել աճուրդներից ու վերջապես հասել Մատենադարան։ Որի մասնագետների անձնվեր ջանքերի շնորհիվ վերակենդանացել են, շարունակել ապրել ու ծառայել որպես վկա՝ մեր և այլ ազգերի անցյալի, որպես հոգեւոր սնունդ մարդկության համար։ 

Այրված գրքերի ցուցահանդեսը մեր ազգի սուրբ սրբոց Մատենադարանում խարան է՝ բոլորիս համար։ Եվ մանկապղծության դրսևորում, քանի որ միամիտ ուսուցչուհիները բերում են անմեղ մանուկներին Գիտելիքի մի հաղորդության, իսկ փաստորեն ստացվում է՝ մանկապղծության արարողակարգի։ Քանզի մանկապղծությունը պետք չէ դիտել նեղ սեռական ոլորտում․ դա երեխայի հոգևոր աշխարհի խաթարումն է, ուր չարն ու բարին խառնվում ու մեկտեղվում են, այն էլ՝ նույն թանգարանային ցուցափեղկում։Ուստի կարծում ենք, որ նման ցուցադրությունը, ուր անգամ նշված չէ տարիքային նշաձողը,պետք է լուրջ քննության առնվի։ 

Ուստի մենք՝ ներքոստորագրյալներս, խնդրում ու պահանջում ենք, որպեսզի այս սրբապիղծ «Երկխոսությունը» անհապաղ դադարեցվի, իսկ հայոց պետության նշված մարմինները կատարեն Գրքի հանդեպ նման վայրագության նախաձեռնողների նկատմամբ կադրային որոշում, որը երաշխիք կհանդիսանա, որպեսզի նման նախադեպը երբևիցե չկրկնվի»։  

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Կործանարար ընթացք է, ի դեմս Փաշինյանի` ունենք ներքին սպառնալիք, 10 ռազմական բախում եղավ Բաքվի հետԱնկանխիկ գնումների դեպքում քաղաքացիները ետվճար կստանան. մանրամասնում է փոխնախարարըԿայացավ ՍԻՄ կուսակցության ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստըՌազմավիրական ճանապարհը վատ եղանակի պատճառով փակ է բեռնատարների համարԿրիպտոշուկաները՝ ամանորյա ռեժիմում․ ի՞նչ է կատարվում և ինչ սպասել առաջիկայում«Հանրային լրացուցիչ անդրադարձ այս պահին չունենք». ԱԳՆ-ն՝ Վագիֆ Խաչատրյանի ծանր վիճակի մասին․ մանրամասներՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն ԶուրաբյանըՎերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունըԵրևանի քաղաքապետարանը պարզաբանում է ներկայացրել «Աջափնյակ» կայարանի կառուցման մասովՄինչև Նոր տարի շատ բան կարող է որոշվել. ԶելենսկիՀայտնի հաղորդավարն ամուսնանում է 6-րդ անգամ․ ԼուսանկարԻ՞նչ եք այսքան փնտրում Երևանի փողոցներում. Գեղամ Նազարյանը խցանումների համար մեղադրում է մարզերի բնակիչներինՆոր տարին ընտանեկան տոն է, ոչ թե հարեւանի կամ բաեկամի աչք ծակելու տոնՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին դատարանը կալանքի չտարավԵզրաս Սրբազանի ձեռամբ Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում կատարվեց դպրական տվչությունՄեր ազգին ցանկանում եմ միտք, տոկունություն, հավատք եւ աստվածասիրություն. Պապ Իսպիրյան1.8 միլիարդով մետրոյի Աջափնյակ կայարանի միայն նախագիծն է կազմվել․ ահազանգում է մասնագետըՌուս զինվորները գրավել են ուկրաինականի շտաբը Գուլյայպոլեում (Տեսանյութ)«Իրավունք». «Փաշինյանը չուզեց, ուրեմն՝ վսյո, ոչ մեկի խոսքը չի անցնում»Տիեզերքն ունի իր սեփական տոնածառը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված