Հիվանդանոց տեղափոխվելուց հետո ի վիճակի է եղել խոսել, անգամ պապիկի հետ է հեռախոսով խոսել, խոստացել, որ ամեն ինչ անելու է, որ իր ոտքովվերադառնա տուն
Հանդիպում
Հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ էր ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը։ Նույն օրը զինվորը ռեանիմոբիլով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։
Պալյան Պողոսյանը Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Ազատան գյուղից էր, անցյալ տարի էր զորակոչվել, տան միակ արու զավակն էր, ծնողները ևս երկու դուստր ունեն։
Ազատավան համայնքի ղեկավարը մեզ հետ զրույցում ցավոտ մանրասմասներ ներկայացրեց․
-Առաջին երեք օրը՝ հիվանդանոց տեղափոխվելուց հետո ի վիճակի է եղել խոսել, անգամ պապիկի հետ է հեռախոսով խոսել, խոստացել, որ ամեն ինչ անելու է, որ իր ոտքով վերադառնա տուն։ Վիճակը երրոդ օրից հետո է վատացել։ Դեպքից երեք օր առաջ արձակուրդում էր, փետրվարին վերադառնալու էր ծառայությունից։ Շատ շնորհալի, հայրենասիրության մարմնացում էր մեր Ջիվանը։
Ծնողները, կներեք, բայց ինչպես ժողովուրդն է ասում՝ հոգեպես իրենց որդու հետ զոհվեցին, անտանելի է մայրիկի վիճակը, չի հավատում, որ մինուճարը էլ հետ չի գալու։
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ