Այնտեղ, որտեղ ծագում է արևը, և սկսվում Ռուսաստանը, այնտեղ հնչում էր Բաբաջանյանի երաժշտությունը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին ՌԴ-ն դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել՝ միանալու Թյուրքական պետությունների կազմակերպությանը․ Պեսկով «Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Ստանձնում եմ Գյումրու ՀԷՑ ցանցի պետի պատասխանատու պաշտոնը․ Կարեն Սարուխանյան ԱՄՆ-ն առաջարկում է ռուսական գազը վերադարձնել Եվրոպա Ուկրաինայի միջոցով. The Wall Street Journal ԱՄՆ-ն կարող է առաջիկա օրերին միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն Նոյեմբերի 2․ Օրվա խոսք Նեթանյահուն պահանջում է նոր հարվածներ հասցնել Իրանին, սակայն Թրամփը դեռևս կողմ է բանակցություններին. Axios

Ավելի լավ ա գնամ դատվեմ, քան գնամ այդ հանձնաժողի կոնտինգենտի հարցերին պատասխանեմ. Մովսես Հակոբյանը քննչ հանձնաժողով ներկայանալու մասին

Հանդիպում

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը չի ներկայանա 44-օրյա պատերազմը քննող քննիչ հանձնաժողովը, եթե նրան հրավիրեն.«Ես նրանց ասելու բան չունեմ», -«Իրավունքի» հետ զրույցում ասաց Մովսես Հակոբյանը:

-Իշխանության ներկայացուցիչները հայտարարել են, որ այն անձիք, ովքեր հրաժարարվեն ներկայանալ հանձնաժողով օրենքով սահմանված պատասխանատվության կենթարկվեն:

-Ավելի լավ ա գնամ դատվեմ, քան գնամ այդ հանձնաժողին անձանց հարցերին պատասխանեմ: Ես գիտեմ ինչ է պատերազմը եւ ինչ է պետք այն քննելու համար, իսկ այն կոնտինգենտը, որը հավաքվել է այնտեղ շատ հեռու նման լուրջ հարցեր քննելու հասկանալու: Օրինակ, ով է քննելու Գլխավոր շտաբի պետի գործողությունները, ով է հասկանում նրա գործողությունների լիազորությունները, էդ կոնտինգենտը անգամ դասակի հրամանատարի գործողությունները քննել ի վիճակի չեն, ինչի մասին է խոսքը:

-Ի՞նչ կասեք նոր ԳՇ պետի մասին:

-Գրագետ սպա է, պիտի շատ ջանք գործադրի, որպեսզի կարողանա համակարգը ոտքի կանգնեցնել:

-Ի՞նչ կասեք Սուրեն Պապիկյանի պաշտոնավարման մասին, Դուք նշում էիք, որ նա այս թիմի ամենաադեկվատ մարդն է:

-Հիմա էլ մնում եմ նույն կարծիքին, իշխող ուժի մեջ ամենաադեկվատ մարդն է, սրանով բավարարվենք:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ