Ում կամ ինչի վրա է դրել Մարության Հայկն իր ձախողած քաղաքական հույսը Տարվա լավագույնները սպորտում. ԿԳՄՍ նախարարությունը ամփոփել է մրցույթի արդյունքները Լարված իրավիճակ․ Սեմյոն Բաբայանի հարցը շփոթեցրեց Լևոն Զուրաբյանին Չեմ տեսնում տարբերակներ, որոնց դեպքում Գալիցկին կվաճառի Սպերցյանին. Նոբել Առուստամյան Հայաստանի տարվա լավագույն մարզիչը հայտնի է Ֆուտբոլում անցյալը ոչինչ չի նշանակում. Մխիթարյանը` Կիվուի խոսքերի մասին Հայտնի է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստը Բացահայտելու ենք բոլոր կեղծ ընդդիմադիրներին. ՍԻՄ-ն ամփոփում է անցնող տարին 20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.Զելենսկի Գողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել Մարտիրոսյան

ՀԱ­ՅՈՑ ՊԵ­ՏԱ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅԱՆ ՔԻ­ԼԵՐ­ՆԵ­ՐԸ

— Իմ ցեց իմ ան­ձից է,

Էդ իմ սերմն էր, որ ին­ձի սպա­նեց:

Դա­վիթ էդ խոսք ա­սաց,

Ու ինքն էլ էն­տեղ մե­ռավ,—

Ա­րև է­տու ձեր որ­դոց:

«Սաս­նա ծռեր», Դավ­թի մա­հը

Հայ ազ­գի ա­մե­նա­խո­ցե­լի կե­տը հայտ­նի է հա­զա­րա­մյակ­ներ ի­ վեր, ի­զուր չէ, որ այն ար­տա­ցոլ­ված է մեր է­պո­սում, մեր դի­ցա­բա­նու­թյու­նում: Այն է` ա­մե­նա­մա­հա­ցու հար­ված­նե­րը մեզ հասց­նում են ոչ թե մեր ազ­գի կեն­սա­բա­նա­կան թշնա­մի­նե­րը, ինչ­քան էլ զո­րա­վոր լի­նեն, այլ հա­յի ազ­գա­նուն և մա­սամբ հա­յի սերմ կրող­նե­րը: Ի­զուր չէ, որ թուր­քե­րը ստեղ­ծել է­ին ե­նի­չե­րի­նե­րի ինս­տի­տու­տը` հա­յե­րից և այլ Ա­րի ազ­գե­րից ա­ռև­ան­գած փոքր տղա­նե­րին դաս­տի­ա­րա­կե­լով որ­պես ա­մե­նա­դա­ժան թուրք զին­վոր: 21-րդ դա­րում էլ ար­դեն վա­ղուց պաշ­տո­նա­պես գո­յու­թյուն չու­նե­ցող ե­նի­չե­րի­նե­րի կոր­պու­սը ոչ մի տեղ չի ան­հե­տա­ցել, այն ձև­ա­փոխ­վել է, նո­րա­գույն քա­ղա­քա­կան և հո­գե­բա­նա­կան տեխ­նո­լո­գի­ա­նե­րով հա­սել կա­տա­րե­լու­թյան, սո­վո­րել հրա­շա­լի քո­ղարկ­վել:

Ե­նի­չե­րի­նե­րի կոր­պու­սի կա­տա­րե­լու­թյան գա­գաթ­նա­կե­տը մեր ի­րա­կա­նու­թյու­նում Նի­կոլն է` իր ՔՊ-ով ու ա­սո­ցաց­ված կա­ռույց­նե­րով (այսպես կոչ­ված պայ­մա­նա­կան, հա­ճախ նա­և` ի­րա­կան սո­րո­սա­կան­նե­րով): Կեն­սա­բա­նա­կան թշնա­մին մեր դեմ կռվե­լու կա­րիք չու­նի, քան­զի օժտ­ված է հենց երկ­րի ներ­սից դար­պաս բա­ցող­նե­րի վիթ­խա­րի ցան­ցով: Ու հա­ճախ մեզ հետ ա­վե­լի ազ­նիվ ու ան­կեղծ է, քան ի­րեն են­թարկ­վող օ­կու­պա­ցի­ոն վար­չա­կազ­մը, ո­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն անխ­տիր «յան» ազ­գա­նուն­նե­րով են: «Փա­շի­նյա­նը մա­տաղ ա­րեց Հա­յաս­տա­նի ինք­նիշ­խա­նու­թյու­նը»,- այս­պես բա­նա­ձև­եց ՀՀԿ խոս­նակ Է­դո­ւարդ Շար­մա­զա­նովն այն գոր­ծըն­թա­ցը, ո­րը կա­տար­վեց ու կա­տար­վում է մեր երկ­րի հետ: Ա­սել կու­զե` Նի­կո­լը մեր պե­տա­կա­նու­թյան գլխա­վոր վար­ձու քի­լերն է, ո­րը տա­ղան­դա­վոր ձև­ով կա­տա­րում է տե­րե­րից ստա­ցած ա­ռա­ջադ­րան­քը:

Killer

Իսկ թշնա­մին ու­ղիղ ա­սում է այն, ինչ չեն ա­սում կա­պի­տու­լյանտ­նե­րը: Թուր­քի­ա­յի նա­խա­գահ Էր­դո­ղա­նը, արտ­գործ­նա­խա­րար Չա­վու­շօղ­լուն, իշ­խող կու­սակ­ցու­թյան խոս­նակ Օ­մեր Չե­լի­քը ի­րար հա­ջոր­դող հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով Հա­յաս­տա­նից ակն­կա­լում են կոնկ­րետ քայ­լեր, կապ­ված հայ-ադրբե­ջա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հետ, ո­րոնք ստա­ցել են այ­լա­սեր­ված սե­ռա­կան բնույթ: Այն է` Սյու­նի­քով մի­ջանցք դե­պի Նա­խի­ջև­ան, «խա­ղա­ղու­թյան» հա­մա­պար­փակ հա­մա­ձայ­նագ­րի ստո­րագ­րում Բաք­վի հետ և վերջ­նա­կան հրա­ժա­րում Ար­ցա­խից, բա­նակ փաս­տա­ցի չու­նե­նալ, սահ­մա­նա­զատ­ման ա­րա­գա­ցում և այս­պես կոչ­ված անկ­լավ­նե­րի վե­րա­դարձ Ադր­բե­ջա­նին... Պաշտ­պա­նու­թյան նախ­կին փոխ­նա­խա­րար Ար­տակ Զա­քա­րյա­նի հա­մոզ­մամբ. «Նի­կո­լի և իր կա­պի­տու­լյաց­ված խուն­տա­յի ակն­հայտ վա­խե­ցած լռու­թյու­նը, ինչ­պես նա­և աշ­խար­հագ­րա­կան ծու­ղա­կում հայտն­ված Հա­յաս­տա­նի ան­կա­րող բա­ցա­կա­յու­թյունն ի­րեն վե­րա­բե­րող գոր­ծըն­թաց­նե­րում՝ խո­սում է այն մա­սին, որ մեզ բո­լո­րիս սպաս­վում է նոր կա­պի­տու­լյա­ցի­ա: Այն շան­թի պես մի օր ո­րո­տա­լու է հայ ժո­ղովր­դի գլխին և ստա­նա­լու ենք մեր մեջ­քի հե­տև­ում ստո­րագր­ված նոր հա­կա­հայ­կա­կան փաս­տա­թուղթ:

Ըստ տա­րած­վող շշուկ­նե­րի` Նի­կո­լը ստիպ­ված է գնալ այդ քայ­լին և այ­լընտ­րանք չու­նի: Իսկ հու­սա­հատ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, որ Հա­յաս­տա­նը չի քննար­կե­լու մի­ջանց­քա­յին տրա­մա­բա­նու­թյան հար­ցեր, դե­ռևս ո­չինչ չեն նշա­նա­կում, ո­րով­հե­տև չորս կող­մից ե­կող տե­ղե­կատ­վա­կան հոս­քե­րը հա­կա­ռա­կի մա­սին են խո­սում:

Կա­պի­տու­լյան­տը կդի­մա­նա՞ ար­դյոք մի­ջազ­գա­յին ճնշում­նե­րին և կկա­րո­ղա­նա՞ դուրս գալ իր խղճուկ իշ­խա­նու­թյու­նը եր­կա­րաձ­գե­լու հաշ­վար­կով ինք­նա­կամ սկսած բարդ խա­ղից՝ դժվար է ա­սել: Հա­յաս­տա­նի հաշ­վին սկսված խաղն այն­քան մեծ խա­ղադ­րույք­ներ ու­նի, որ ո՛չ Ա­րև­մուտ­քը, ո՛չ Ռու­սաս­տա­նը, ո՛չ Ի­րա­նը և ո՛չ էլ Թուր­քի­ան անհ­րա­ժեշտ պա­հին չեն պա­հի Նի­կո­լին և ա­ռա­ջին զո­հը հենց Նի­կո­լի կա­պի­տու­լյանտ իշ­խա­նու­թյու­նը կլի­նի»:

Ընդ­դի­մա­դիր գործ­չի կար­ծի­քով` Դի­մադ­րու­թյուն շար­ժումն ա­ռա­ջի­կա­յում մեծ և շատ կա­րև­որ ա­նե­լիք ու­նի՝ ի նպաստ Հա­յաս­տա­նի, Ար­ցա­խի և աշ­խար­հաս­փյուռ հայ ժո­ղովր­դի: Թե­րևս այդ ա­նե­լիք­նե­րի գի­տակ­ցու­մով է պայ­մա­նա­վոր­ված ՀՀԿ-ի անց­կաց­վող հսկա­յա­ծա­վալ կու­սակ­ցա­շի­նա­կան և կազ­մա­կերպ­չա­կան աշ­խա­տան­քը, ո­րի վե­րա­բե­րյալ հա­մա­ցան­ցում ա­մեն օր կա­րե­լի է տես­նել հա­ղոր­դագ­րու­թյուն­նե­րի շարք: Բայց ար­դյո՞ք նույն ին­տեն­սի­վու­թյամբ ինք­նա­կազ­մա­կերպ­վում են Շարժ­ման բաղ­կա­ցու­ցիչ մյուս քա­ղա­քա­կան ու­ժե­րը` դժվար է ա­սել, ա­ռա­վե­լևս որ դրանց մի մա­սը գաղտ­նա­պա­հու­թյան դա­րա­վոր սո­վո­րույթ ու­նի:

Բայց մի­ա­ժա­մա­նակ հա­մա­ցան­ցի ու մաս­նա­վո­րա­պես Ֆեյս­բու­քի ու Տե­լեգ­րա­մի «հա­յե­լին» ցու­ցադ­րում է և ինտ­րիգ­ներ ու խառ­նակ­չու­թյուն­ներ, գոր­ծըն­կե­րո­ջը «սկաց­նե­լու» և նրա հաշ­վին ա­ռաջ մղվե­լու փոր­ձեր: Իսկ Շար­ժու­մից դուրս գտնվող այն կա­տե­գո­րի­ան, ո­րը վա­ղուց ստա­ցել է «ընդդի­մու­թյան ընդ­դի­մու­թյուն», ինչ­պես նա­և «երրորդ ու­ժի» մա­սին բարձ­րա­ձայն ե­րա­զող­նե­րը խոր­քում ու­նեն նենգ հաշ­վարկ` ա­մեն կերպ նպաս­տել ընդ­դի­մու­թյան ձա­խող­մա­նը, ե­ղած բա­րակ ­ճեղ­քե­րը վե­րա­ծել վի­հե­րի, որ­պես­զի գո­յա­նա քա­ղա­քա­կան վա­կո­ւում, որն ի­րենք հույս ու­նեն լցնել: Նրանց մեջ նույն­պես կան ծպտյալ նի­կո­լա­կան­ներ, ըստ է­ու­թյան` քողարկ­ված ե­նի­չե­րի­ներ, տա­րա­տե­սակ ա­գեն­տու­րա, ինչ­պես նա­և գոր­ծիչ­ներ, ով­քեր ա­կա­մա ջուր են լցնում խուն­տա­յի ջրա­ղա­ցին... Պատ­գա­մա­վոր, քա­ղա­քա­գետ Անդ­րա­նիկ Թև­ա­նյանն էլ մատ­նան­շում է սրի­կա­նե­րի ու մո­լո­րյալ­նե­լի կա­տե­գո­րիան, և ար­ձա­նագ­րում. «Եթե Էր­դո­ղա­նի այս հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից հե­տո կգտնվի մեկն, ով կրկին կհայ­տա­րա­րի, որ, իբր, Թուր­քի­ան նա­խա­պայ­ման չու­նի և հայ-թուր­քա­կա­նը կապ­ված չէ հայ-ադրբե­ջա­նա­կա­նի հետ, ա­պա այդ մե­կը կա՛մ ա­պուշ է, կա՛մ ա­պու­շի տեղ է դնում ի­րեն հա­վա­տա­ցող­նե­րին»:

Նախ­կին պատ­գա­մա­վոր Ար­ման Ա­բո­վյանն էլ հեգ­նա­կան զու­գա­հեռ­ներ է տա­նում. «Մի­և­նույն է` չեմ հաս­կա­նում թուր­քե­րին դի­մադ­րող ի­րաք­ցի­նե­րին և սի­րի­ա­ցի­նե­րին: Շատ ան­հե­ռա­տես մարդ դուրս ե­կան... ո­րո­շել են ի­րենց ան­կա­խու­թյան, ին­քիշ­խա­նու­թյան և ազ­գա­յին անվ­տան­գու­թյան հա­մար կռիվ տալ թուր­քե­րին... չէ՞ որ կա­րե­լի էր հայ­տա­րա­րել «բա­րի­շե­լու և խա­ղա­ղու­թյան դա­րաշր­ջան», հանձ­նել ե­ղած-չե­ղա­ծը թուր­քե­րին և «առեւ­տուր» ա­նել բար­բա­րոս օս­ման­նե­րի հետ: Այս սի­րի­ա­ցի­նե­րը և ի­րաք­ցի­նե­րը (իրան­ցի­նե­րի հետ մի­ա­սին) հեչ գլուխ չեն հա­նուն «խա­ղա­ղու­թյու­նից»: Ди­кие лю­ди-де­ти гор,- կա­սեր դա­սա­կա­նը»:

Այդ «խա­ղա­ղու­թյու­նից գլուխ չհա­նող» կա­տե­գո­րի­ան մե­զա­նում շա­տաց­նե­լը դար­ձել է հրա­տապ անհ­րա­ժեշ­տու­թյուն: Կեն­սա­կան: Ան­հե­տաձ­գե­լի: Այ­լա­պես պե­տա­կա­նու­թյան քի­լեր­նե­րը կհասց­նեն ար­ձա­կել նա­և «ստու­գո­ղա­կան» կրա­կոց­ներ:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ում կամ ինչի վրա է դրել Մարության Հայկն իր ձախողած քաղաքական հույսըՀանցավոր ցանցը Հայաստանում զբաղվել է մարդկանց ներքին օրգանների գործարքներովՏարվա լավագույնները սպորտում. ԿԳՄՍ նախարարությունը ամփոփել է մրցույթի արդյունքները Լարված իրավիճակ․ Սեմյոն Բաբայանի հարցը շփոթեցրեց Լևոն ԶուրաբյանինՉեմ տեսնում տարբերակներ, որոնց դեպքում Գալիցկին կվաճառի Սպերցյանին. Նոբել Առուստամյան Հայաստանի տարվա լավագույն մարզիչը հայտնի էՖուտբոլում անցյալը ոչինչ չի նշանակում. Մխիթարյանը` Կիվուի խոսքերի մասին Հայտնի է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստըԲացահայտելու ենք բոլոր կեղծ ընդդիմադիրներին. ՍԻՄ-ն ամփոփում է անցնող տարին20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.ԶելենսկիԳողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել ՄարտիրոսյանՆիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարիԻմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. ԲայրամովԲա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲայրամովը հնարավոր է համարում իր այցը ՀայաստանՀանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձըՀունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգըՎերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված