⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Չթողեցին, որ գործն ավարտին հասցնի. ինչու Վերմիշյանը հայտնվեց անազատության մեջ.  Զաքարյան

Թեմա

Արդեն 2,5 տարի կալանքի տակ գտնվող Քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավար Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացավ հենց նույն դատարանի դահլիճում նույն աթոռին նստած, որտեղ իր մահկանացուն էր կնքել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը: Սակայն, նույն Ա. Գրիգորյանի դատավորը` Մնացական Մարտիրոսյանը, ոչ միայն մերժեց նրա խափանման միջոց կալանքը փոխել 20 միլիոն գրավի դիմաց, այլ նաեւ Վերմիշյանին մի ամբողջ օր չթույլատրեցին Քրեակատարողական հիմնարկից տեղափոխել հիվանդանոց: Ինչո՞ւ է այսպիսի դաժան վերաբերմունքի արժանանում հենց Վահագն Վերմիշյանը, ուշագրավ փակագծեր բացեց «Հայոց ազգային գվարդիա» կազմակերպության ղեկավար ԱՐՇԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ:

— Վահագը Նիկոլի թիմից չի եղել ու ոչ մեկի թիմից չի եղել: Նա հայի թիմից է: Նրան բերել են Ռուսաստանից, եւ նա շատ կարեւոր գործ ուներ անելու Հայաստանում: Պետք է մի օրենքի նախագիծ ավարտին հասցներ, որպեսզի սրանք չկարողանան հողը ծախել օտարին: Հենց սա կանգնեցրին, չթողեցին, որ գործն ավարտին հասցնի: Նա երբեք քաղաքական թիմի անդամ չի եղել: Ուսումնասիրեք եւ կտեսնեք, թե կառավարության նիստերում նա քանի անգամ է հակադարձել: Հողի այդ օրենքը շատ կարեւոր է Հայաստանում: Հիմա գալիս, ձեր հողը փողով առնում են ու վաղը ձեր հայրենիքը ամբողջությամբ են առնելու: Այս մարդը դա էր ուզում կանգնեցնել: Իսկ այսօրվա իշխանությունները գիտեին, թե ինչ է անում: Որ չբռնեին՝ շինծու գործով չնստեցնեին, որպեսզի չբերեր ներկայացներ հողի օրենքը, այդ ժամանակ ի՞նչ պատճառաբանությամբ չէին հաստատելու այդ օրենքի նախագիծը: Պարզապես, Վահագնը միամտությամբ մի քանի բացահայտումներ արեց:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ