ՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն Զուրաբյանը Վերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունը Հայտնի հաղորդավարն ամուսնանում է 6-րդ անգամ․ Լուսանկար Ի՞նչ եք այսքան փնտրում Երևանի փողոցներում. Գեղամ Նազարյանը խցանումների համար մեղադրում է մարզերի բնակիչներին Նոր տարին ընտանեկան տոն է, ոչ թե հարեւանի կամ բաեկամի աչք ծակելու տոն ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին դատարանը կալանքի չտարավ Մեր ազգին ցանկանում եմ միտք, տոկունություն, հավատք եւ աստվածասիրություն. Պապ Իսպիրյան Ռուս զինվորները գրավել են ուկրաինականի շտաբը Գուլյայպոլեում (Տեսանյութ) «Իրավունք». «Փաշինյանը չուզեց, ուրեմն՝ վսյո, ոչ մեկի խոսքը չի անցնում» Տիեզերքն ունի իր սեփական տոնածառը

Արցախն այսօր ցանկացածիս ձայնի, ուժի, ներկայության կարիքն ունի. Խաչենց

Մշակութային

Վերջին շրջանում բուռն ստեղծագործական գործունեությամբ է աչքի ընկնում պոետ, երգիչ, երգահան, Ապրիլյան քառօրյա եւ արցախյան 44-օրյա պատերազմների մասնակից ԱՐԹՈՒՐ ԽԱՉԵՆՑԸ: «Իրավունքը» զրուցել է երիտասարդ արվեստագետի հետ:

Ինչպիսի՞ն էր Արթուր Խաչենցը պատերազմից առաջ եւ ինչպիսի՞ն է այսօր: Որքանո՞վ պատերազմը ազդեց Ձեր ստեղծագործական ընթացքի վրա:

— Գրեթե չեմ փոխվել, միայն ուժս ու դիմացկունությունս է շատացել:

Դեռ 44-օրյա պատերազմի օրերին համացանցը ողողված էր առաջնագծից՝ Ձեր մասնակցությամբ ոգեղեն հայրենասիրական երգերով նկարված տեսաուղերձներով: Ինչքանո՞վ է երգը օգնում պատերազմում:

— Երգը պատերազմում օգնում է ոգեշնչվել, գոտեպնդվել ու երբեք չհանձնվել: Ինձ համար, թերեւս, երգը ոգեղեն զենք է, կարծում եմ՝ զինակիցներիս համար՝ նույնպես:

Ի՞նչ նոր գործեր, նոր նախագծեր ունեք, որոնք պատրաստվում եք մոտ ապագայում ներկայացնել հանրության դատին:

— Նոր ստեղծագործություններ շատ ունեմ, փորձում եմ համակարգված ու ճիշտ մատուցել: Պետք է առանձնացնեմ Արցախին վերաբերող, արցախյան բարբառով նոր երգերս, որոնք առաջիկայում կհանձնեմ հանրության դատին:

Պատերազմից հետո հաճախ եք լինում Արցախում, մասնակցում զանազան միջոցառումների: Ի՞նչ եք կարծում, Ձեր երգը փարատու՞մ է արցախցու ցավը:

— Չգիտեմ, թե իմ երգը որքանով է կարողանում ամոքել հայրենակիցներիս ցավը, բայց միանշանակ, Արցախն այսօր նման կարգավիճակում ցանկացածիս ձայնի, ուժի, ներկայության կարիքն ունի:

Արցախում անցկացված «Ապրելու ձայնը» գրական-մշակութային օրեր ծրագրի շրջանակներում Դուք եւս հանդես եկաք համերգներով: Ի՞նչ են տալիս այսօրինակ միջոցառումները Ձեզ:

— Նմանօրինակ համերգներն ինձ մեծ սեր ու ջերմություն են տալիս, բայց նախեւառաջ, ես եմ փորձում իմ ներսի կուտակված ուժը փոխանցել հայրենակիցներիս:

Ի՞նչ կասեք Հայաստանում եւ Արցախում տիրող քաղաքական-հասարակական գործընթացների վերաբերյալ:

— Քաղաքական գործիչ չեմ ես, այդ իսկ պատճառով չեմ կարող որոշակի քաղաքական գնահատականներ տալ, հատկապես, որ դրանք հասարակ ժողովրդին հասանելի չեն, կարող եմ միայն ասել, որ այս գործընթացները մեր ժողովրդի գլխին խաղ ու փորձանք են դառնում:

Ինչը՞ կարող է թուլացնել Արթուր Խաչենցի՝ երգչի եւ հայրենիքի զինվորի արիությունը, կոտրել նրա ոգին:

— Ոչինչ չի կարող կոտրել պայքարողի իմ արիությունը, սասանել կամքս: Ես դժվարություններից ավելի եմ ամրանում:

Ինչո՞վ է պայմանավորված վերջին շրջանում Ձեր ստեղծագործական բուռն ակտիվությունը: Սա պայքարի դրսեւորո՞ւմ է՝ կորսված Հայրենիքը ապրեցնելու հույսով:

— Դա իմ գաղափարական պայքարի դրսեւորման ինքնատիպ ձեւն է: Փորձում եմ ստեղծագործություններիս միջոցով նույնպես շարունակել իմ անընդհատ ձգվող պայքարի ուղին, որպեսզի կարողանամ չընկրկել կյանքի հարվածներից:

ՌՈՒԶԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Կործանարար ընթացք է, ի դեմս Փաշինյանի` ունենք ներքին սպառնալիք, 10 ռազմական բախում եղավ Բաքվի հետԱնկանխիկ գնումների դեպքում քաղաքացիները ետվճար կստանան. մանրամասնում է փոխնախարարըԿայացավ ՍԻՄ կուսակցության ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստըՌազմավիրական ճանապարհը վատ եղանակի պատճառով փակ է բեռնատարների համարԿրիպտոշուկաները՝ ամանորյա ռեժիմում․ ի՞նչ է կատարվում և ինչ սպասել առաջիկայում«Հանրային լրացուցիչ անդրադարձ այս պահին չունենք». ԱԳՆ-ն՝ Վագիֆ Խաչատրյանի ծանր վիճակի մասին․ մանրամասներՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն ԶուրաբյանըՎերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունըԵրևանի քաղաքապետարանը պարզաբանում է ներկայացրել «Աջափնյակ» կայարանի կառուցման մասովՄինչև Նոր տարի շատ բան կարող է որոշվել. ԶելենսկիՀայտնի հաղորդավարն ամուսնանում է 6-րդ անգամ․ ԼուսանկարԻ՞նչ եք այսքան փնտրում Երևանի փողոցներում. Գեղամ Նազարյանը խցանումների համար մեղադրում է մարզերի բնակիչներինՆոր տարին ընտանեկան տոն է, ոչ թե հարեւանի կամ բաեկամի աչք ծակելու տոնՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին դատարանը կալանքի չտարավԵզրաս Սրբազանի ձեռամբ Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում կատարվեց դպրական տվչությունՄեր ազգին ցանկանում եմ միտք, տոկունություն, հավատք եւ աստվածասիրություն. Պապ Իսպիրյան1.8 միլիարդով մետրոյի Աջափնյակ կայարանի միայն նախագիծն է կազմվել․ ահազանգում է մասնագետըՌուս զինվորները գրավել են ուկրաինականի շտաբը Գուլյայպոլեում (Տեսանյութ)«Իրավունք». «Փաշինյանը չուզեց, ուրեմն՝ վսյո, ոչ մեկի խոսքը չի անցնում»Տիեզերքն ունի իր սեփական տոնածառը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված