Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

ԹՈՒՐ­ՔԻ­Ա­ՅԻ ԳԵՐԻ(ՈՒՀԻ)ՆԵ­ՐԸ

Վերլուծություն

«Երբ կինն իր առ­ջև նպա­տակ է դնում պաշ­տո­նից հե­ռաց­նել ա­մուս­նուն և հա­վակ­նում է զբա­ղեց­նել նրա պաշ­տո­նը, գտնում է նրան խայ­տա­ռա­կե­լու բո­լոր հնա­րա­վոր հնարք­նե­րը. պաղ­պա­ղա­կի գո­ղու­թյան փաս­տի ար­ձա­նագ­րում հա­տուկ տե­սա­նյու­թով, մի խուրձ խո­տը ձեռ­քը տա­լով` մա­րալ­նե­րի մեջ մտցնե­լը... հի­մա էլ սա»,- գրում է ՍԴ աշ­խա­տա­կազ­մի նախ­կին ղե­կա­վար Էդ­գար Ղա­զա­րյանն ու շա­րու­նա­կում.- «Ակնհայտ է, որ ինչ-որ մե­կը հղի է շատ ծանր հե­տև­անք­նե­րով»:

ԻՆ­ՉՈՎ Է ՀՂԻ ԿԱ­ՊԻ­ՏՈՒ­ԼՅԱ­ՆՏԸ

Պա­րոն Ղա­զա­րյա­նի հի­շա­տա­կած «սա»-ն հրա­պա­րակ­ված է նրա գրառ­մա­նը կից` դա Է­րա­տո­յի կող­մից ար­ված կա­պի­տու­լյան­տի ար­ձա­կուր­դա­յին լու­սան­կարն է Տա­վու­շի լեռ­նե­րում: Ո՛չ, նրա սիր­տը լեռ­նե­րում չէ, այլ այդ լու­սան­կա­րում բոմժ թա­փա­ռաշր­ջի­կի տեսք ու­նի, ու թե­րևս Ղա­զա­րյա­նի են­թադ­րու­թյունն ան­հիմն չէ, որ Ան­նան հե­տև­ո­ղա­կա­նո­րեն գե­րա­գույն գլխա­վոր դա­վա­ճա­նին գլո­րում է ծայ­րա­հեղ վար­կա­բեկ­ման ան­դուն­դը: Իսկ թե ինչ­պես է Է­րա­տոն պատ­րաստ­վում զբա­ղեց­նել Նի­կո­լի պաշ­տո­նը...

...Ավե­լորդ չէ հի­շեց­նել 2021-ի սկզբի կու­լի­սա­յին խո­սակ­ցու­թյուն­նե­րը, որ Մեծ Բրի­տա­նի­ա­յի թա­գու­հու ան­վան Ար­մեն Սարգ­սյա­նը ե­րե­խա­նե­րի հետ պաղ­պա­ղակ ու­տե­լու սե­զո­նա­յին ընդ­միջ­ման ժա­մա­նակ (ձմռա­նը հայ մա­նուկ­ներն ու պաղ­պա­ղա­կա­սեր նա­խա­գահ­նե­րը պաղ­պա­ղակ չեն ու­տում) վա­րում է գաղտ­նի բա­նակ­ցու­թյուն­ներ, որ Նի­կո­լը վար­չա­պե­տի պաշ­տո­նում փո­խա­րին­վի Ան­նա­յով: Թե ինչ լծակ­նե­րով պի­տի ՔՊ-ին ստի­պե­ին գնալ այդ քայ­լին` թող ֆան­տաս­տի­կա չթվա, զի Բրի­տա­նա­կան թա­գի ռե­սուրս­նե­րով օժտ­ված լի­նե­լու դեպ­քում դա մի­ան­գա­մայն հնա­րա­վոր է:

Հի­շում եք, չէ՞, Սերժ Սարգ­սյա­նի այն խոս­քը, որ ին­քը պարտ­վել է ոչ թե Նի­կո­լին, այլ շատ ա­վե­լի հզոր ու­ժե­րին: Խոս­քը, բնա­կա­նա­բար, ար­տա­քին ու­ժե­րի մա­սին է, և քա­ղա­քա­կան գրոս­մայս­թե­րի շուր­թե­րում դա նշա­նա­կում էր մեկ բան` որ Հա­յաս­տա­նը հայտն­վել է ար­տա­քին կա­ռա­վար­ման տակ, են­թարկ­վել է ա­նաղ­մուկ օ­կու­պա­ցի­ա­յի... Իսկ դա ոչ մի­այն նշա­նա­կում է, որ այդ ա­նարգ վի­ճա­կից հնա­րա­վոր է ա­զատ­վել մի­այն ազ­գա­յին-ազա­տագ­րա­կան պայ­քա­րի գոր­ծի­քա­կազ­մով, այ­լև այն, որ Նի­կոլն իր խղճուկ ու­սա­պար­կա­յին թի­մով ա­ռա­վե­լևս չի կա­րող դի­մադ­րել, ե­թե այդ ար­տա­քին կա­ռա­վա­րիչ­նե­րը ո­րո­շեն փո­խել նրան: Ե­թե հզոր քա­ղա­քա­կան շախ­մա­տիս­տը, թի­կուն­քում ու­նե­նա­լով ու­ժա­յին կա­ռույց­նե­րի հա­վա­տար­մու­թյու­նը, հաղ­թա­նակ­նե­րի փառ­քը, ՀՀԿ-ական կուռ կա­ռույ­ցը, մի­ջազ­գա­յին կա­յուն և ազ­դե­ցիկ կա­պե­րը, չկա­րո­ղա­ցավ դի­մա­կա­յել, ա­պա Նի­կոլն իր թա­փո­նա­յին թի­մով ո՞վ է, որ դի­մա­նա: Նա իր բո­լու­կով հան­դերձ մի­այն մի բան ու­նի մտա­ծե­լու` ինչ­պե՞ս ա­նել, որ ու­տի­լի­զա­ցի­ա­յի են­թա­կա ապ­րանք չդառ­նան...

Պար­զա­պես ի ծ­նե «աբիժ­նիկ» կա­պի­տու­լյանտն այն­քան ներ­քին թույն ու­նի Հա­յաս­տա­նի ու հա­յի հան­դեպ, որ պատ­րաստ է փոր­ձել մին­չև վեր­ջին հա­յը և վեր­ջին կտոր հո­ղը կռվել իր ա­թո­ռի հա­մար, ե­թե ­տես­նի, որ լրիվ ան­կյուն է քշված, որ անգ­լո­սաքս տե­րե­րի ա­սած, exit (ելք) չու­նի, հո ի­զուր չէր «Ելք» կոչ­վում իր և «կլա­սիկ» հա­ճո­յա­կա­տար Էդ­մո­նի դա­շին­քը...

Իսկ թե ինչ է կա­տար­վե­լու կա­պի­տու­լյան­տի կար­ճա­տև ար­ձա­կուր­դից հե­տո` թե­րևս մին­չև վերջ գի­տի Է­րա­տոն, որ մին­չև վերջ փչաց­նում է իր ա­մուս­նուն... Հա­յաս­տա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի «կար­գա­վոր­ման» բա­նակ­ցու­թյուն­նե­րում Թուր­քի­ա­յի ներ­կա­յա­ցու­ցիչ Սեր­դար Քը­լըչն իր թի­մի հետ այ­ցե­լել է Կարս: «Gazetekars»-ի փո­խանց­մամբ՝ Քը­լըչն այ­ցե­լել է Հա­յաս­տա­նի հետ սահ­մա­նին գտնվող Ա­նի­ի ա­վե­րակ­ներ, Կար­սին հա­րա­կից Բո­ղա­թե­ֆե գյու­ղում գոր­ծող Պան­րի թան­գա­րան, Կար­սում գտնվող Պա­տե­րազ­մի պատ­մու­թյան թան­գա­րան, Ա­կյա­կա գյու­ղի չգոր­ծող ան­ցա­կետ: Հի­շեց­նենք, որ հու­լի­սի 1-ին Հա­յաս­տանն ու Թուր­քի­ան ո­րո­շել են բա­ցել ցա­մա­քա­յին սահ­մա­նը այլ երկր­նե­րի քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար, ին­չը նշա­նա­կում է, որ Հայաս­տա­նը դառ­նա­լու է մի­ջանք ցան­կա­ցած տե­սա­կի թափթ­փուկ­նե­րի և ոճ­րա­գործ խմբե­րի հա­մար: Այ­սինքն` դժոխք, ուր ապ­րել հնա­րա­վոր չէ: Ու այդ գոր­ծըն­թա­ցին ըն­դա­ռաջ էլ թե­րևս Օ­մե­գա Ա­րոն գնում է Չե­խի­ա, ե­րև­ի թե չգո­վազդ­վող հան­դի­պում­ներ կան: Կա­պի­տու­լյանտն էլ հե­ռա­խո­սազ­րույց է ու­նե­ցել ԱՄՆ պետ­քար­տու­ղար Էն­թո­նի Բլին­քե­նի հետ, և կարճ մեջ­բե­րում ա­նենք պա­շտո­նա­կան հա­ղոր­դագ­րու­թյու­նից. «Քննարկ­ման ա­ռար­կա են դար­ձել, մաս­նա­վո­րա­պես, Հա­յաս­տան-Ադրբե­ջան խա­ղա­ղու­թյան բա­նակ­ցու­թյուն­նե­րին, ԼՂ հիմ­նախնդ­րի կար­գա­վոր­մա­նը, տա­րա­ծաշր­ջա­նա­յին կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի բաց­մա­նը, գե­րի­նե­րի վե­րա­դար­ձին, ան­հետ կո­րած ան­ձանց ճա­կա­տագ­րի պար­զա­բան­մա­նը վե­րա­բե­րող հար­ցեր»: Կա­պի­տու­լյանտն էլ. «Վե­րա­հաս­տա­տել է խա­ղա­ղու­թյան օ­րա­կար­գին իր նվիր­վա­ծու­թյու­նը և ընդգ­ծել, որ Հա­յաս­տա­նի հան­րու­թյունն ա­ջակ­ցում է այդ ու­ղե­գի­ծը: Զրու­ցա­կից­նե­րը քննար­կել են նա­և Հա­յաս­տան-Թուր­քի­ա հա­րա­բե­րու­թյուն­նե­րում տե­ղի ու­նե­ցող գոր­ծըն­թաց­նե­րը: Պետ­քար­տու­ղա­րը ող­ջու­նել է Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տի և Թուր­քի­ա­յի նա­խա­գա­հի ս/թ հու­լի­սի 11-ին տե­ղի ու­նե­ցած հե­ռա­խո­սազ­րույ­ցը և ԱՄՆ պատ­րաս­տա­կա­մու­թյունն ար­տա­հայ­տել ա­ջակ­ցե­լու եր­կու երկր­նե­րի հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վոր­մա­նը»:

Հաս­կա­ցա՞ք, ինչ «խա­ղա­ղու­թյան օ­րա­կար­գի» մա­սին է խոս­քը: Գե­րեզ­մա­նա­յին խա­ղա­ղու­թյան, ուր հա­յե­րիս հա­մար նա­խա­տես­ված է մա­տա­ղա­ցու կեն­դա­նու դե­րը... ե­թե ֆորս­մա­ժո­րա­յին ո­չինչ չլի­նի:

baran

ԲԱ­ՐՈ­ՅԱ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ՈՐ­ՊԵՍ ԲԱ­ՑԱ­ԿԱ ՄԵ­ԾՈՒ­ԹՅՈՒՆ

Վար­դա­վա­ռի, այ­սինքն` մեր նախ­նյաց սի­րո տո­նի օ­րոք Գե­ղար­քու­նի­քի մարզ­պետ Կ. Սարգ­սյա­նը ղե­կին ե­ղել է ոչ սթափ (խմած) և Ե­րև­ան-Սև­ան ճա­նա­պար­հին վթա­րի է են­թարկ­վել: Ֆո­տոլ­րագ­րող Շամ­շյա­նի տե­ղե­կու­թյուն­նե­րով՝ ոս­տի­կա­նու­թյու­նում տե­ղե­կու­թյուն­ներ են ստաց­վել, որ մինչ այս վթա­րը, Կ. Սարգ­սյա­նը Դի­լի­ջա­նում նույն­պես ավ­տով­թա­րի մաս­նա­կից է ե­ղել, ով այ­նու­հե­տև խփած ավ­տո­յով շա­րու­նա­կել է ճա­նա­պար­հը ու ար­դեն Կո­տայ­քի մար­զում դար­ձել է մեկ այլ ավ­տով­թա­րի պատ­ճառ:

Տոն օ­րով` այս­պի­սի լպիր­շու­թյուն: Սա շատ խորհր­դան­շա­կան է: Եվ նույն շղթա­յի մեջ է Ար­մեն Գրի­գո­րյա­նին մա­հա­ցու կա­լան­քի են­թար­կած դա­տա­վոր Ա­րու­սյակ Ա­լեք­սա­նյա­նի պահ­ված­քի հետ: Մա­մու­լը գրել է, որ Դա­տա­վոր­նե­րի մի­ու­թյու­նից դուրս է ե­կել, քա­նի որ նե­ղա­ցել է կո­լե­գա­նե­րից ու վրդով­վել: Բանն այն է, որ Ար­մեն Գրի­գո­րյա­նի մա­հից հե­տո ակ­տի­վիստ­նե­րը սո­ցի­ա­լա­կան ցան­ցե­րի ի­րենց է­ջե­րում լու­սան­կար են հրա­պա­րա­կել ու կո­պիտ վի­րա­վո­րա­կան քննա­դա­տու­թյան են­թար­կել դա­տա­վո­րին այն բա­նի հա­մար, որ նա է ե­ղել այն դա­տա­վո­րը, որ կա­լան­քի է տա­րել Գրի­գո­րյա­նին: Դա­տա­վո­րը սրտնե­ղել է, թե մի­ու­թյունն ի­րեն ո­րե­ւէ ա­ջակ­ցու­թյուն չի ցու­ցա­բե­րել, ուս­տի իր մնա­լը մի­ու­թյու­նում ա­նի­մաստ է: Ու­շագ­րավն այն է, որ դա­տա­կան հա­մա­կար­գում էլ դա­տա­վո­րը Ար­մեն Գրի­գո­րյա­նի կա­լա­նա­վոր­ման եւ իր տված հար­ցազ­րույ­ցի հա­մար խիստ քննա­դա­տու­թյան էր ար­ժա­նա­ցել: Հա­մա­կար­գում խո­սակ­ցու­թյուն­ներ են ե­ղել, թե ա­վե­լի լավ էր լռեր, քան թե նման կար­ծիք հայտ­ներ...

Դե ինչ, Հա­յոց աշ­խար­հում վի­շա­պա­յին պղծու­թյան կրի­տի­կա­կան զանգ­ված է կու­տակ­վել, ո­րը կա­րող է լվաց­վել մի­այն հա­մաշ­խար­հա­յին ջրհե­հե­ղով, ե­թե ո­րա­կյալ փոք­րա­մաս­նու­թյու­նը կտրուկ­ քայ­լե­րով, փաս­տա­ցի` սխրան­քով չշտկի վի­ճա­կը:

Ար­տակ Զա­քա­րյա­նը ի­րա­վա­ցի­ո­րեն նշում է. «Մեզ մի­ա­վոր­վել է պետք, այ­լա­պես, ոչ մի շանս չենք ու­նե­նա դուրս գալ այս ող­բա­լի վի­ճա­կից և վե­րածն­վել: Հայտ­նի խոսք է` հա­յե­րի թիվ մեկ թշնա­մին հենց հա­յերն են: Մեր թշնա­մի­նե­րը բազ­մա­թիվ ան­գամ­ներ ա­սել են. «Հա­յե­րի դեմ պետք չի կռվել՝ նրանց պետք է մաս­նա­տել ու ի­րար հետ կռվաց­նել»:

Մեր բո­լոր կո­րուստ­նե­րի ու հա­մազ­գա­յին դժբախ­տու­թյուն­նե­րի պատ­ճա­ռը ե­ղել է ներ­քին պա­ռակտ­վա­ծու­թյու­նը: Այ­սօր ար­դեն պետք է վերջ դնել բո­լոր տի­պի տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րին ու մի­ա­վոր­վել ազ­գա­յին ու­ժե­րի, ազ­գա­յին շա­հե­րի շուրջ: Ո­րով­հե­տև, ժա­մա­նա­կա­կից աշ­խար­հում մի­այն հա­մազ­գա­յին ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րով է հնա­րա­վոր գտնել Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան ինք­նիշ­խա­նու­թյու­նը պա­հե­լու, Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան անվ­տան­գու­թյունն ու եր­կա­րա­կե­ցու­թյունն ա­պա­հո­վե­լու, ինչ­պես նա­և հա­յու­թյան գո­յա­բա­նա­կան և ինք­նու­թյան հար­ցե­րի լու­ծու­մը:

Սա հայտ­նու­թյուն չէ, այլ պատ­մա­կան տխուր ճշմար­տու­թյուն»:

Կգտնե՞նք մեր մեջ դրա ու­ժը, ըն­դու­նա՞կ ենք ար­դյոք այդ­պի­սի ներ­քին ճի­գի...

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ