⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Սյու­նի­քը կորց­նե­լու վտանգն այս պա­հին ա­մե­նա­ի­րա­կանն է. Ղազարյան

Թեմա

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ կարծիքով` այն, որ  Իրանի հոգեւոր առաջնորդը Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանի համար անթույլատրելի է հայ-իրանական սահմանի կորուստը, ոչ թե ոգեւորիչ է, այլ` վտանգավոր:

— Ասվեց՝ անթույլատրելի է Իրանի համար, որ հայ-իրանական սահմանը չլինի: Մարդիկ ոգեւորվեցին, թե տեսեք` ինչ հրաշալի դիրքորոշում ունի Իրանը՝ առանց հասկանալու, որ սա այդ հանդիպման ամենավտանգավոր դրվագն էր Հայաստանի Հանրապետության համար: Ստացվում է` Հայաստան-Իրան սահմանն այլեւս միջազգային հարաբերությունների օրակարգում է: Ինչո՞ւ պետք է մտածել, թե Իրանը ՀՀ-ի հետ չպետք է սահման ունենա: Այդ ի՞նչ է եղել, որ այդ սահմանը պետք է դադարի գոյություն ունենալ: Եթե հարցը քննարկման սեղանին է, ուրեմն` գոյություն ունի Սյունիքը կորցնելու վտանգը: Բայց եթե Իրանը դեմ է, սա չի նշանակում, որ այն չի լինելու: Իսկ թե դեմ լինելուց հետո ինչ կլինի այլեւս Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի ղեկավարների քննարկման հարցն է, եւ սա շատ լուրջ է: Սա նշանակում է, որ Սյունիքը կորցնելու վտանգն այս պահին ամենաիրականն է: Ադրբեջանը կարող է ասել՝ եթե Սյունիքն ու Վայոց ձորն անցնեն մեր վերահսկողությանն ամբողջությամբ, ապա ի՞նչ տարբերություն՝ ՀՀ-ի հետ սահմանը Երասխի՞ց կսկսվի, թե՞ Մեղրիից: Ադրբեջանը կարող է Իրանի հետ պայմանավորվել, որպեսզի վերջինիս բեռնատարներն այդ տարածքներով անցնեն առանց մաքսակետերի: Ըստ էության, Սյունիքը կորցնելու վտանգն այլեւս փորձագիտական մակարդակում չի քննարկվում, այլ` տարածաշրջանի կարեւոր պետությունների ղեկավարների:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ