⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Իրականում Հայրենիքը սիրողը հստակ գիտի, որ հենց իրենից է կախված Հայրենիքի լինելը․ Մետաքսե Հակոբյան

Ներքաղաքական

Արցախի Հանրապետությունը Ստեփանակերտը, Ասկերանը, Մարտունին ու Մարտակերտը չեն...ու քանի դեռ Շուշին, Հադրութը Քաշաթաղն ու Քարվաճառը գերեվարված են, վտանգված է և Արցախի փոքրիկ պատառիկը և Հայաստանը: Ֆեյսբուքում այդ մասին գրառում է արել Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Պատերազմից հիշողությանս մեջ ամենատպավորվածը Հադրութի հանձնումն է...Իշխանությունների քարոզչամեքենան անխափան էր աշխատում.«կատաղի մարտեր են ընթանում Հադրութի մատույցներում»: Նույնիսկ մի քանի անթերի «ֆիլմեր» նկարվեցին, գլխավոր դերերում էին ՀՀ վարչապետը, ԱՀ նախագահը, ՀՀ ԱԺ ներկայիս խոսնակը ու ՊՆ աստղ Հովհաննիսյան Արծրունը: Երբ Հադրութում բարձրացվեց թշնամական դրոշը, «կատաղի» մարտերի հետք անգամ չկար, բայց քչերը փրկվեցին: Հետո...հետո իշխանական քարոզչամեքենան աշխատում էր, բայց խափանումներով, սակայն դեռ հավատացողներ կային ու զոհեր, զոհեր, շա՜տ էին զոհերը... Հիմա «պատերազմ չի», բայց հանձնում են (Փառուխը, Բերձորը, Աղավնոն, Սուսը)՝ ՀՀ իշխանությունների պայմանավորվածությամբ, ԱՀ իշխանությունների լուռ համաձայնությամբ և պատճառաբանությամբ. «բա որ Նիկոլը փող չտա»:

«Ֆիլմի» նոր սերիան է, գլխավոր դերակատարները մնացել են նույնը: Բայց մի բան մոռացել եք. Արցախի Հանրապետությունը Ստեփանակերտը, Ասկերանը, Մարտունին ու Մարտակերտը չեն...ու քանի դեռ Շուշին, Հադրութը Քաշաթաղն ու Քարվաճառը գերեվարված են, վտանգված է և Արցախի փոքրիկ պատառիկը և Հայաստանը:

Որտե՞ղ եք ծախսելու Նիկոլի «տված» փողերը...Ու դեռ սեպտեմբերին էլ տոնակատարություն է սպասվում, որին արդեն ԱՀ ԱԺ խոսնակը հրավիրել է սեպտեմբերին խորհրդարան «վերադարձող» ընդդիմությանն ու Նիկոլի ուսապարկերին...«Ֆիլմի» հաջորդ սերիան դրամատիկ է, բայց դե «ժողովուրդն ինչ անի իրենից ինչ է կախված»... Հ.Գ. Իսկ իրականում Հայրենիքը սիրողը հստակ գիտի, որ հենց իրենից է կախված Հայրենիքի լինելը, որ հենց իրենն է ու իր սերունդներինն է Հայրենիքը...»

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ