Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի Թող Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները եղբայրական լինեն, չուզողն էլ մենք լինենք (ԱՆՈՆՍ) Տարադրամի փոխարժեքները՝ այսօրվա դրությամբ Չեմպիոնների լիգա. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Մեծամորի ատոմակայանի վտանգավոր լինելու մասին լուրերում բացակայում են փաստերը. Զախարովա Հրատապ քայլեր ձեռնարկել` Արթուր Վարդանյանին պատժի հետագա կրումից ազատելու համար․ փաստաբանն ահազանգում է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ Դավիթ Մուրադյանը հավատում էր խոսքի հավերժությանը, ինքն էլ հավերժացավ Քաղաքական պատասխանատվությունից հնարավոր չէ ազատվել պարզապես շեֆ փոխելով․ Դանիելյան Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

«ՔԱ­ՆԻ ԱԶ­ԳԱ­ՅԻՆ ՄՇԱ­ԿՈՒՅ­ԹԸ ԱՐ­ԺԵ­ՎՈՐ­ՎԱԾ ՉԷ, ՀԵՆՑ ԷՍ­ՊԵՍ ԷԼ ԳԱ­ՀԱ­ՎԻ­ԺԵ­ԼՈՒ ԵՆՔ ԱՆ­ԴՈՒՆ­ԴԸ». ՍՐԲՈՒ­ՀԻ ՍՏԱՄ­ԲՈԼ­ՑՅԱ­Ն

Մշակութային

«Իրա­վուն­քը» զրու­ցել է երգ­չու­հի, եր­գա­հան, հե­ղի­նակ-կա­տա­րող, վո­կա­լի մաս­նա­գետ ՍՐԲՈՒ­ՀԻ ՍՏԱՄ­ԲՈԼ­ՑՅԱ­ՆԻ հետ:

— Ե­ղավ հա­մա­վա­րակ, պա­տե­րազմ… Դուք ինչ­պե՞ս հաղ­թա­հա­րե­ցիք այդ ծանր օ­րե­րը:

— Պա­տե­րազ­մից չխո­սեմ՝ ա­սե­լու ո­չինչ չու­նեմ: Կորց­րինք ըն­կեր­ներ, նրանց ե­րե­խա­նե­րին, ա­վե­լի շատ զոհ տվե­ցինք, քան ա­ռա­ջին ար­ցա­խյա­նի 4 տար­վա ըն­թաց­քում… այդ­քան հայ­րե­նի հող կորց­րինք… ի՞նչ ա­սեմ… Իսկ հա­մա­վա­րակ չկար՝ քա­ղա­քա­կան այդ գլո­բա­լիս­տա­կան այ­լան­դակ ծրագ­րին տե­ղյակ է­ինք դեռ տա­րի­ներ ա­ռաջ: Գի­տե­ինք տա­րի ու ան­գամ հայ­տա­րար­ման օ­րը: Ցա­վոք, մի­այն կոնս­պի­րո­լո­գի տպա­վո­րու­թյուն թո­ղե­ցինք սկզբում, երբ հայ­տա­րա­րում ու նա­խազ­գու­շաց­նում է­ինք մարդ­կանց: Հե­տո, ի­հար­կե, շա­տե­րի աչ­քե­րը բաց­վե­ցին, բայց, ցա­վոք, ուշ: Ա­սածս ճիշտ հաս­կա­ցեք՝ ես չեմ ա­սում, թե վի­րու­սը չկար, այլ հա­մա­վա­րակ չկար: Շա­տե­րին խնա­մել եմ, գրկել-համ­բու­րել, որ վա­խից ա­զատ­վեն: Դի­մակ չեմ հա­գել ու պայ­քա­րել եմ դրա դեմ: Չեմ վա­րակ­վել, չեմ պատ­վաստ­վել ու չեմ պատ­վաստ­վե­լու այդ փոր­ձու­թյուն չան­ցած փոր­ձա­նյու­թով ու բո­լոր հնա­րա­վո­րու­թյուն­ներս ու ջան­քերս գոր­ծադ­րե­լու եմ, որ­պես­զի այն սրի­կա­նե­րը, ո­րոնք հա­մա­ձայն­վե­ցին այդ մար­դա­տյաց ծրագ­րին ու պար­տադ­րե­ցին ժո­ղովր­դին՝ ի­րենց ար­ժա­նի պա­տի­ժը ստա­նան: Շատ ծա­վա­լուն թե­մա է, այս­քա­նով խոսքս ա­վար­տեմ:

— Նոր ստեղ­ծա­գոր­ծա­կան ծրագ­րեր ու­նե՞ք:

— Քա­նի այս ո­րա­կի իշ­խա­նու­թյուն­ներ ենք ու­նե­նում՝ ոչ: Քա­նի մշա­կու­թա­յին հե­ղա­փո­խու­թյուն չի ար­վել, ին­չի գեր­կա­րե­ւո­րու­թյան մա­սին ան­վերջ բարձ­րա­ձայ­նել ենք, քիչ թե շատ ար­վեստ ներ­կա­յաց­նող­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն­նե­րից զրկված են:

— Հա­յաս­տա­նյան ներ­կա­յիս եր­գար­վես­տի մա­սին ի՞նչ կար­ծիք ու­նեք:

— Ներ­կա­յիս եւ վեր­ջին, ե­րե­ւի, 20 տա­րի­նե­րի ըն­թաց­քում մի­այն ա­ղա­վաղ­վել է այդ աս­պա­րե­զը: Մենք, ի տար­բե­րու­թյուն թե­կուզ մեր հա­րե­ւան վրա­ցի­նե­րի ու ռուս­նե­րի, չստեղ­ծե­ցինք ազ­գա­յին ո­րա­կյալ էստ­րա­դա կամ փոփ՝ ինչ­պես կու­զեք, այլ կապ­կե­ցինք նեգ­րե­րի ու է՛լ ա­վե­լի վատ՝ թուր­քե­րի ու ա­րաբ­նե­րի եր­գե­րը: Պե­տա­կան ո՛չ մի ծրա­գիր կամ գո­նե վե­րահս­կո­ղու­թյուն: Եվ ոչ մի­այն եր­գար­վես­տը, նույն ող­բա­լի վի­ճա­կում են ար­վես­տի եւ մյուս բնա­գա­վառ­նե­րը:

— Ին­չի՞ պա­կաս ու կա­րիք ու­նի մեր այ­սօր­վա եր­գար­վես­տը:

— Պե­տա­կան լուրջ ծրագ­րե­րի կա­րի­քը կա: Ո­րա­կյա­լի, գո­վազ­դի ու տա­րած­ման անհ­րա­ժեշ­տու­թյու­նը կա: Մենք ու­նենք շատ շնոր­հա­լի ար­տիստ­ներ ար­վես­տի բո­լոր բնա­գա­վառ­նե­րում, ու­նենք լավ գրող­ներ, կոմ­պո­զի­տոր­ներ, դե­րա­սան­ներ, եր­գիչ­ներ, ռե­ժի­սոր­ներ ու սցե­նա­րիս­տեր: Բայց ար­ժե­քա­վո­րի ու կրթա­կա­նի հա­մար վճա­րո­ղը կամ ֆի­նա­սա­վո­րու­մը չկա: Այ­լան­դա­կու­թյուն­նե­րի հա­մար՝ ինչ­քան ու­զեք:

— Ո­րոշ մտա­վո­րա­կան­ներ, մշա­կու­թա­յին գոր­ծիչ­ներ ընդվ­զում են ներ­կա­յիս կա­ռա­վա­րու­թյան դեմ: Ինչ­պի­սի՞ն է Ձեր դիր­քո­րո­շու­մը:

— Իսկ ի՞նչ ա­սել է՝ մտա­վո­րա­կան: Այդ եզ­րույթն ինձ հա­մար ար­դեն վա­ղուց գո­յու­թյուն չու­նի: Չգի­տեմ՝ ով, ում եւ ին­չի դեմ է ընդվ­զում, բայց ես մի­այն ա՛յս կա­ռա­վա­րու­թյան դեմ չէ, որ ընդվ­զում եմ, այլ վեր­ջին բո­լո­րի դեմ եմ ընդվ­զել ու ընդվ­զում: Դրանք մե­կը մյու­սի շա­րու­նա­կու­թյունն են, է­ա­կան ոչ մի տար­բե­րու­թյուն: Դրան­ցից եւ ո՛չ մե­կը ազ­գի շա­հե­րը չպաշտ­պա­նեց: Եվ ցավն այն է, որ փո­խա­րի­նող էլ չու­նենք… Ես միշտ դեմ եմ ե­ղել կու­սակ­ցա­կա­նու­թյա­նը: Ինձ հա­մար մի­ակ լու­ծու­մը լա­վա­գույն մաս­նա­գետ­նե­րից կազմ­ված կո­ա­լի­ցի­ոն կա­ռա­վա­րու­թյունն է:  Եվ ա­ռա­ջին քայ­լը, ո­րը պի­տի ար­վի՝ պի­տի փոխ­վի այս Սահ­մա­նադ­րու­թյու­նը: Այլ պա­րա­գա­յում մենք միշտ կու­նե­նանք այ էս­պի­սի կա­ռա­վա­րու­թյուն:

— Ժա­մա­նա­կին Դուք ար­տա­հայտ­վում է­իք ա­մե­րի­կյան բի­ո­լա­բո­րա­տո­րի­ա­նե­րի դեմ: Այ­սօր ՀՀ-ում շա­րու­նա­կում են գոր­ծել դրանք: Ե­թե այս­պես շա­րու­նակ­վի, ըստ Ձեզ, ի՞նչ վի­ճա­կում կհայտն­վենք:

— Ես հի­մա էլ եմ դեմ օ­տար­նե­րի բի­ո­լա­բո­րա­տո­րի­ա­նե­րին, ո­րոնց աշ­խա­տան­քը մեր երկ­րում վտան­գա­վոր եմ հա­մա­րում: Մեզ, ի­հար­կե, պետք են բի­ո­լա­բո­րա­տո­րի­ա­ներ, բայց մերը: Իսկ ին­չո՞ւ ոչ, ին­չո՞ւ մենք չպի­տի ու­նե­նաք թե՛ պաշտ­պա­նա­կան, թե՛ հար­ձակ­վո­ղա­կան բի­ո­զեն­քեր: Մենք տա­ղան­դա­վոր, աստ­վա­ծա­տու­րիկ ազգ ենք: Մենք կա­րող է­ինք եւ կա­րող ենք ու­նե­նալ՝ ա­տո­մա­յի­նից սկսած ժա­մա­նա­կա­կից բո­լոր զեն­քե­րը: Մենք կա­րող է­ինք եւ կա­րող ենք ու­նե­նալ հզոր, ներ­կա­յա­նա­լի գիտ­նա­կան­ներ ու ար­վես­տի գոր­ծիչ­ներ: Մենք կա­րող է­ինք եւ կա­րող ենք ու­նե­նալ ա­մե­նա­լավ կրթա­կան օ­ջախ­նե­րը: Մենք կա­րող է­ինք ու­նե­նալ ա­մեն ինչ… եւ դեռ կա­րող ենք… Քա­նի ազ­գա­յին մշա­կույ­թը ար­ժե­ւոր­ված չէ, հենց էս­պես էլ գա­հա­վի­ժե­լու ենք ան­դուն­դը: Այ­սօր մեր տե­սա­կի լի­նե­լի­ու­թյան խնդիրն է դրված, բո­լոր ա­ռում­նե­րով: Մեզ ազ­գա­յին նոր զար­թոնք է պետք, ո­րի հիմ­քը՝ ար­ժե­հա­մա­կար­գը, կլի­նի նա­խե­ւա­ռաջ մշա­կու­թա­յին:

ՆՈՒ­ՆԵ ԶԱ­ՔԱ­ՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ