ՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն Զուրաբյանը Վերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունը Հայտնի հաղորդավարն ամուսնանում է 6-րդ անգամ․ Լուսանկար Ի՞նչ եք այսքան փնտրում Երևանի փողոցներում. Գեղամ Նազարյանը խցանումների համար մեղադրում է մարզերի բնակիչներին Նոր տարին ընտանեկան տոն է, ոչ թե հարեւանի կամ բաեկամի աչք ծակելու տոն ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին դատարանը կալանքի չտարավ Մեր ազգին ցանկանում եմ միտք, տոկունություն, հավատք եւ աստվածասիրություն. Պապ Իսպիրյան Ռուս զինվորները գրավել են ուկրաինականի շտաբը Գուլյայպոլեում (Տեսանյութ) «Իրավունք». «Փաշինյանը չուզեց, ուրեմն՝ վսյո, ոչ մեկի խոսքը չի անցնում» Տիեզերքն ունի իր սեփական տոնածառը

Նրանք դեռ սպասում են իրենց ժամանակին…

Մշակութային

1991-1994 թվականների արցախյան պատերազմի սպիտակ խալաթով զինվորները  հրամանատարներից, ազատամարտիկներից ոչ պակաս ներդրում ունեն  հաղթանակի կերտման մեջ։ Նրանք կյանքեր են փրկել, զինվորներին բուժել ու շարք վերադարձրել, ամենաանհավանական պայմաններում արել են անհնարինը, որովհետեւ բոլորին մեկ նպատակ է միավորել՝ Արցախի ազատագրումն ու հայ ժողովրդի միասնական հաղթանակը։

Լույս է տեսել «Նրանց ժամանակը» գիրքը՝ 1991-1994  թվականերին Արցախյան պատերազմում վիրավոր զինվորներին բուժօգնություն ցուցաբերած բժիշկների, բուժքույրերի, բուժակների պատմությունները։ Ստվարածավալ (600 էջ) ժողովածուն նվիրվում է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 30-ամյակին։

Գրքի ստեղծման գաղափարն ու մտահղացումը լրագրող, «Կինոաշխարհ» էլ. կայքի խմբագիր Ռուզաննա Բագրատունյանինն է։ Ժողովածուն չորս տարիների աշխատանքի արդյունք է (2018-2022թթ.)։  Գրքի տպագրությանն (300 օրինակ) աջակցել են սփյուռքահայ բարերար, լուսահոգի Գրիգոր Քյուրքչյանը, լիբանանահայ գործարար Միքայել Վայեջյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը (հետազոտական աշխատանքի անհատական դրամաշնորհ) եւ YES ՀԿ-ն։ Արցախյան գոյամարտի 116 բուժաշխատողները իրենց զրույցների ժողովածուն՝  նվեր են ստացել։ Մնացած տպաքանակը կվաճառվի, որից ստացած հասույթը կուղղվի գրքի անգլերեն թարգմանությանը։

Գրքում ամփոփված են Արցախյան գոյամարտի տարիներին՝ ռազմաճակատի առաջին գծում, դաշտային եւ զինվորական հոսպիտալներում, վիրավոր զինվորներին բուժօգնություն ցուցաբերած անձանց պատմությունները, որոնք յուրօրինակ առերեսում են սեփական պատերազմի հետ. պատերազմ՝ մարդկային դեմքով, մարդկային  սրտով՝ առանց գունազարդումների, անկեղծ, պարզ, երբեմն էլ իրենց կատարածը թերագնահատելով՝ «բժշկի հերոսությունը զինվորի կյանքը փրկելն է» ասելով։ Իսկ նրանք փրկել են շատ կյանքեր։

Բացառապես անձնական պատմությունների, հուշերի վրա հիմնված  «Նրանց ժամանակը»  աշխատանքը ինքնին տարեգրություն է, հանուն Արցախի ազատագրման մղված պայքարի առարկայացումն ու փաստավավերագրությունը։ Բուժաշխատողների պատմությունները գրքում հաճախ են խաչվում, նույնանում, որովհետեւ նրանք պատերազմի ժամանակ  նույն դեպքերի ականատեսը, վկան ու մասնակիցն են եղել։ Հենց սա է փաստավավերագրությունը, երբ նույն պատմությունը պատմում են տարբեր մարդիկ։

Ռազմական բժշկության համատեքստում անգնահատելի է արցախցի բժիշկ Վալերի Մարությանի ներդրումը, որի շնորհիվ էլ, փաստորեն, ստեղծվել են առաջին հոսպիտալներն ու դրվել ռազմական բժշկության հիմքը։ Բժիշկ Մարությանի եւ իր թիմի շնորհիվ Արցախյան պատերազմի տարիներին դաշտային հոսպիտալներում կատարվել է ավելի քան 11 հազար վիրահատություն, 8 հազար զինվոր վերադարձել է ռազմի դաշտ։

Սույն ժողովածուում ընթերցողները կկարդան բազմաթիվ պատմություններ այն մասին, թե ինչպես են մեր բուժաշխատողները վիրահատել, բուժել, խնամել եւ ամենակարեւորը՝ մարդկային վերաբերմունք ցուցաբերել ե՛ւ վիրավոր ադրբեջանցի գերիներին, ե՛ւ ադրբեջանցի կանանց, երեխաներին, ծերերին։ Շատ են նման պատմությունները, հուզիչ ու մարդկային։ Հայ բուժաշխատողները՝ բժիշկ, բուժակ, թե բուժքույր առաջնորդվել են բացառապես Հիպոկրատի երդումով։ Հենց այս պատմությունների պատճառով էլ առաջիկայում գիրքը նախատեսվում է թարգմանել նաեւ անգլերեն, որպեսզի օտար ընթերցողին էլ հասանելի դառնան կարեւոր այդ դրվագները, որպեսզի միջազգային ատյաններում համեմատականներ չտարվեն հայերի ու ադրբեջանցիների միջեւ։ Պատերազմական օրագիր հիշեցնող գրքի պատմությունները մարդասիրության դասագրքի բացառիկ օրինակ կարող է հանդիսանալ։

Երեք տասնամյակների հեռուներից արցախյան առաջին պատերազմում բուժօգնություն ցույց տված բժիշկներին, բուժքույրերին, բուժակներին գտնելը դյուրին չէր։ Նրանց մի մասն այսօր ապրում է Արցախից ու Հայաստանից դուրս, իսկ մի մասն էլ կամ զոհվել է պատերազմի տարիներին, կամ մահացել պատերազմից հետո։ Բուժաշխատողների նախնական ցուցակը  տրամադրել է Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալի վիրաբույժ, ռազմական բժիշկ, գնդապետ  Սամվել Գեւորգյանը, սակայն գրքում զետեղված 116 բուժաշխատողների ցանկը  համալրվել է պատմությունից պատմություն, զրույցից զրույց։ Կան անուններ, որոնց գտնել չի հաջողվել. նրանց հետքերն, այսպես ասած, կորել են, որոշները տարբեր պատճառներով խուսափել են հարցազրույցից, մի մասն էլ արդեն ողջ չէ։ Յուրաքանչյուր բուժաշխատողի պատմությանը կից զետեղված են նրա կենսագրական տվյալները, որոնք ավելի շատ խորհրդանշական են, քան հանրագիտարանային։

Հրատարակության հիմնական նպատակն էր գտնել բոլոր այն նվիրյալ բուժաշխատողներին, ովքեր շարունակաբար (շաբաթներ, ամիսներ, տարիներ) եղել են ռազմադաշտի առաջին գծում, դաշտային հոսպիտալներում, գնահատել եւ արժեւորել նրանց հերոսական աշխատանքը թեկուզ եւ այս կերպ։  Ամեն մի զինվորի կյանքի համար պայքարած նվիրյալ հերոսներին ժողովուրդը չի ճանաչում, մինչդեռ պատերազմի տարիներին, ինչպես զինվորներն  են ասում«Վերեւ՝ Աստված, ներքեւ՝ բժիշկը»։ Օրեր շարունակ վիրահատարանից դուրս չեկած բուժաշխատողները տեսել են պատերազմի ամբողջ սարսափը՝ իրենց ձեռքերի մեջ։ Պատերազմից հետո նրանք ընդհանրապես մոռացության մատնվեցին՝ չարժանանալով անգամ պարզ շնորհակալության։ Շատերի անունները չենք գտնի գրքերում ու հանրագիտարաններում, բայց նրանք դեռ սպասում են, որ մի օր կգա իրենց ժամանակը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Կործանարար ընթացք է, ի դեմս Փաշինյանի` ունենք ներքին սպառնալիք, 10 ռազմական բախում եղավ Բաքվի հետԱնկանխիկ գնումների դեպքում քաղաքացիները ետվճար կստանան. մանրամասնում է փոխնախարարըԿայացավ ՍԻՄ կուսակցության ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստըՌազմավիրական ճանապարհը վատ եղանակի պատճառով փակ է բեռնատարների համարԿրիպտոշուկաները՝ ամանորյա ռեժիմում․ ի՞նչ է կատարվում և ինչ սպասել առաջիկայում«Հանրային լրացուցիչ անդրադարձ այս պահին չունենք». ԱԳՆ-ն՝ Վագիֆ Խաչատրյանի ծանր վիճակի մասին․ մանրամասներՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն ԶուրաբյանըՎերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունըԵրևանի քաղաքապետարանը պարզաբանում է ներկայացրել «Աջափնյակ» կայարանի կառուցման մասովՄինչև Նոր տարի շատ բան կարող է որոշվել. ԶելենսկիՀայտնի հաղորդավարն ամուսնանում է 6-րդ անգամ․ ԼուսանկարԻ՞նչ եք այսքան փնտրում Երևանի փողոցներում. Գեղամ Նազարյանը խցանումների համար մեղադրում է մարզերի բնակիչներինՆոր տարին ընտանեկան տոն է, ոչ թե հարեւանի կամ բաեկամի աչք ծակելու տոնՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին դատարանը կալանքի չտարավԵզրաս Սրբազանի ձեռամբ Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում կատարվեց դպրական տվչությունՄեր ազգին ցանկանում եմ միտք, տոկունություն, հավատք եւ աստվածասիրություն. Պապ Իսպիրյան1.8 միլիարդով մետրոյի Աջափնյակ կայարանի միայն նախագիծն է կազմվել․ ահազանգում է մասնագետըՌուս զինվորները գրավել են ուկրաինականի շտաբը Գուլյայպոլեում (Տեսանյութ)«Իրավունք». «Փաշինյանը չուզեց, ուրեմն՝ վսյո, ոչ մեկի խոսքը չի անցնում»Տիեզերքն ունի իր սեփական տոնածառը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված