Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Գեղարքունիքի մարզպետը Վարդավառի օրը ոչ սթափ վիճակում 2 անգամ վթարի է ենթարկվել

Պատահար

Հուլիսի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։20-ի սահմանում Երևան-Սևան ավտոճանապարհի 26 կմ հատվածում բախվել են 38-ամյա Կարեն Սարգսյանի վարած Mercedes մակնիշի 01 QA 110 համարանիշի և Վարդան Թովմասյանի վարած Volkswagen մակնիշի  36 TT 011 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության։ Պարզվել է՝ Mercedes-ի վարորդ Կ․ Սարգսյանը, որը ըստ աղբյուի ունեցած տեղեկության Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն է, եղել է ոչ սթափ (խմած)։

Աղբյուրը նաև հայտնում է, որ ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ մինչ այդ վթարը Կ․ Սարգսյանը Դիլիջանում ևս մեկ ավտովթարի մասնակից է եղել, որից հետո խփած ավտոյով շարունակել է ճանապարհը ու արդեն Կոտայքի մարզում դարձել է մեկ այլ ավտովթարի պատճառ։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ