Եվրամիությունը հանդես է եկել ընդդեմ Միացյալ Նահանգների Փաշինյանը պատասխանել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին Միքայել Սրբազանը հայտնեց մի մտահոգիչ տեղեկություն. պատգամավորներն այցելել են հիվանդանոցում գտնվող հոգեւորականին Ուղեվարձի թանկացումը հիմնավորված եւ արդարացված չէ. Մանուկ Սուքիասյան Մոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունը Բախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին Դուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացել Աստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացել

«Պաշի տղա Սուրո Լեննականսկին» քրեական ենթամշակույթ կրող խմբավորում էր ստեղծել․ մանրամասներ

Քրեական

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ դատախազության աշխատակիցների  կողմից իրականացված համապատասխան միջոցառումների արդյունքում պարզվել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ հայտնի Սուրեն Ավետիսյանի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, Սուրեն Ավետիսյանն իր կողմից ստեղծած և ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ Էդմոնդ Գրիգորյանից տեղեկանալով նույն խմբավորման անդամ Արմեն Վարոսյանին և վերջինիս եղբորը՝ քրեական հեղինակության կարգավիճակ ունեցող Կարեն Վարոսյանին պատկանող գիշերային ակումբում տեղի ունեցած ծեծկռտուքի, իսկ դրանից հետո ծեծկռտուքի մասնակիցներից մեկին՝ իրենց աշխատասենյակում եղբայրների կողմից ծեծի ենթարկելու մասին՝ 2021 թվականի օգոստոսի 19-ին Գյումրի քաղաքի Գ.Նժդեհի փողոցում գտնվող տարածքում հիշյալ խմբավորման անդամների հետ կատարել է դեպքի հանգամանքների վերաբերյալ պարզաբա­նումներ: Այդ ընթացքում Սուրեն Ավետիսյանը ներկաներին հանձնարա­րականներ է տվել՝ Գյումրի քաղաքում տեղի ունեցած մասնավոր հարցերին առնչվող վեճերը լուծել բացա­ռապես քրեական աստիճանակար­գության բարձրագույն կարգավիճակ ունե­­ցող անձանց դիմե­լու միջոցով. հանձնարարել է բոլորին փոխանցել, որ խուլիգանություն կատարող անձինք պատասխան են տալու քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց, իսկ խմբավորման անդամները կա­տա­րել են վերջինիս պա­հանջը՝ այդ կերպ մասնակցելով քրեական ենթամշակույթ կրող խմբավոր­մանը և ներգրավ­վելով դրա կողմից հետապնդվող նպատակների իրակա­նացմանը։

Նույն օրը՝ ժամը 21:30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Չայկովսկի և Թամանյան փողոցների հատման խաչմերուկում գտնվող շինությունում Սուրեն Ավետիսյանի կողմից կատարված պարզաբանումների վերաբերյալ խոսակցության ժամանակ խմբավորման անդամներ Ցոլակ Գևորգյանը և Արմեն Վարոսյանը Կարեն Վարոսյանին են փոխանցել վերոնշյալ  հանձնարա­րականը, որից հետո վերջինս իր անհամաձայնությունն է հայտնել նշված հանձնարա­րականի հետ կապված՝ նշելով, որ ինքը շարունակելու է ապրել քրեական ենթամշակույթի համապարտադիր կանոններով և դրանց համաձայն լուծումներ տալ իրեն դիմած անձանց խնդիրներին:

Այնուհետև, Սուրեն Ավետիսյանը քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմա­նած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն՝ Ռաֆիկ Իգիթյանի, Վահան Տեր-Պողոսյանի, Ցոլակ Գևորգյանի և խմբավորման այլ անդամների միջոցով, վերջիններիս գործողությունների հստակ դերաբաշխման եղանակով կազմակերպել է տարբեր անձանցից, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր», «Սևան» և այլ քրեակատարողական հիմնարկներից դրամական միջոց­ների հավաքագրումը և տնօրինել հիշյալ խմբավորման միջոցով ստացված անօրինական օգուտը: Մասնավորապես, դերա­բաշխման համաձայն, խմբավորման անդամ Վահան Տեր-Պողոսյանը 2022 թվականի հունվարի 9-ին ստանալով հավաքագրված՝ ընդհանուր 4.595.000 ՀՀ դրամ գումարը, Գյումրի քաղաքում այն փոխանցել է խմբավորման անդամներ Ռաֆիկ Իգիթյանին և Ցոլակ Գևորգյանին, ովքեր ստացված գումարը հաշվելուց հետո հեռախոսազանգի միջոցով դրա չափի վերաբերյալ հաշվետվություն են ներկայացրել Սուրեն Ավետիսյանին:

Վերջինս Ռաֆիկ Իգիթյանին հանձնարարել է իր մոտ պահվող գումարներից 5000 ԱՄՆ դոլարը փոխանցել «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի Արտյոմ Ղազարյանին՝  քրեակա­տա­րողական հիմնարկից ազատվելու կապակցությամբ, որից հետո նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, Իգիթյանը Արտյոմ Ղազարյանի բնակության վայրում նրան է փոխանցել նշված գումարը:

Այնուհետև, 2022 թվականի մարտի 7-ին Սուրեն Ավետիսյանը հավա­քագրված գումարների շարժի «հաշվապահությունը վարող» Ռաֆիկ Իգիթյանին և քրեական ենթամշակույթ կրող խմբավոր­ման մեկ այլ անդամի հրահանգել է հանցա­վոր աշխարհում ձևավորված ավանդույթի համաձայն՝ հոր մահվան կապակցությամբ, 10.000 ԱՄՆ դոլար գումար փոխանցել Արտյոմ Ղազարյանին: Իգիթյանը հեռախոսազանգի միջոցով կապ է հաստատել որդու՝ Աշոտ Իգիթյանի հետ, հրահանգել գումարների պահման թաքստոցից վերցնել 10.000 ԱՄՆ դոլար և տեղափոխել իր մատնանշած վայր: Աշոտ Իգիթյանը, ևս մասնակցելով նշված խմբավոր­մանը, թաքստոցից վերցրել է գումարը, տեղափոխել է մատնանշված վայր ու փոխանցել հորը, որից հետո վերջինս և Ցոլակ Գևորգյանը, Արտյոմ Ղազարյանին  են փոխանցել նշված գումարը:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Կարեն Վարոսյանը ապօրինի կերպով ձեռք է բերել և իր բնակության վայրում պահել գործարանային արտադրության «P. BERETTA 950 BS» 6,35*15մմ տրամաչափի ակոսափող ատրճանակ և նույն տրամաչափի 8 հատ փամփուշտ: Բացի այդ, վերջինս իր անձնական օգտագործման նպատակով ապօրինի ձեռք է բերել և իր բնակարանին կից օժանդակ շինությունում պահել զգալի չափերի՝ 0,6 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, զգալի չափերի՝ «α-PVP» տեսակի թմրամիջոց: Նշված շինությունում Կարեն Վարոսյանը ապօրինի կերպով պահել է նաև հողով լի ծաղկամաններում իր կողմից աճեցված «Կանեփ» տեսակի բույսից պատրաստած, անձնական օգտագործման համար առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 75,1 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, աճեցրել և մշակել է խոշոր չափերի՝ 13 հատ շրջանառությունն արգելված կանեփ տեսակի բույս: Վերոնշյալ ատրճանակը, փամփուշտները և թմրամիջոցները հայտնաբերվել են քրեական գործի շրջանակներում օրենքով սահմանված կարգով իրականացված խուզարկությամբ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Սուրեն Ավետիսյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, Արտյոմ Ղազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով, Կարեն Վարոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով, 396-րդ հոդվածի 3-րդ մասով, 404-րդ հոդվածի 1-ին մասով, Աշոտ Իգիթյանին, Էդմոնդ Գրիգորյանին, Վահան Տեր-Պողոսյանին, Ցոլակ Գևորգյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Ռաֆիկ Իգիթյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով և որպես խափանման միջոց ընտրվել գրավը:

Վերոնշյալ 8 անձանց  վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Եվրամիությունը հանդես է եկել ընդդեմ Միացյալ ՆահանգներիՓաշինյանը պատասխանել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին Միքայել Սրբազանը հայտնեց մի մտահոգիչ տեղեկություն. պատգամավորներն այցելել են հիվանդանոցում գտնվող հոգեւորականինՈւղեվարձի թանկացումը հիմնավորված եւ արդարացված չէ. Մանուկ ՍուքիասյանՄոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունըԲախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովինԴուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացելԱստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացելԲաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետFacebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված