ՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն Զուրաբյանը Վերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունը Հայտնի հաղորդավարն ամուսնանում է 6-րդ անգամ․ Լուսանկար Ի՞նչ եք այսքան փնտրում Երևանի փողոցներում. Գեղամ Նազարյանը խցանումների համար մեղադրում է մարզերի բնակիչներին Նոր տարին ընտանեկան տոն է, ոչ թե հարեւանի կամ բաեկամի աչք ծակելու տոն ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին դատարանը կալանքի չտարավ Մեր ազգին ցանկանում եմ միտք, տոկունություն, հավատք եւ աստվածասիրություն. Պապ Իսպիրյան Ռուս զինվորները գրավել են ուկրաինականի շտաբը Գուլյայպոլեում (Տեսանյութ) «Իրավունք». «Փաշինյանը չուզեց, ուրեմն՝ վսյո, ոչ մեկի խոսքը չի անցնում» Տիեզերքն ունի իր սեփական տոնածառը

Ես հանգած հրաբուխ չեմ, ունկնդիրս ինձանից լավ երաժշտություն է պահանջում. Հովհաննես Չեքիջյան

Մշակութային

NEWS.am-ը ներկայացնում է բացառիկ զրույց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀՀ Ազգային հերոս, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի հետ։

Մաեստրո Հովհաննես Չեքիջյանի խոհերը ներկայացնում ենք ստորեւ՝

Կոմիտասը մեր տանը պաշտամունքն էր։

Հայրս Կոմիտասի սաներից էր։ Տանը մի նկար ունեինք Կոմիտասի երգչախմբից․ ձախից չորրորդը հայրս էր։ Կոմիտասը մեր ընտանիքի պարծանքն ու պաշտամունքն էր։ Հորս ընկերները գալիս էին մեր տուն ու երգում վարդապետի սովորացրած ձեւով, ես էլ փոքրուց դա եմ լսել։ 
Ես այդ ժամանակ չեմ եղել, բայց Կոմիտաս վարդապետը 14 օր եղել է մեր տան հյուրը։ Կոմիտաս վարդապետի մասին հայրս հետաքրքրիր բաներ էր պատմում, ասում էր, որ շատ էինք խնդրում՝ երգի, մերժում էր։ 14-րդ գիշերը չկարողացավ մերժել, ասաց լիմոն բերեք, լիմոնը ճզմեց բաժակի մեջ եւ սկսեց երգել։
Հայկական միջոցառումները շատ էին Պոլսում, ես էլ ակտիվներից էի։ Իմ ժամանակ կար 17 հայկական երգչախումբ։ Այդ երգչախմբերը միացան, եւ մենք 450 տղամարդով սկսեցինք Կոմիտաս վարդապետի պատարագը՝ առիթն էլ Արգենտինայից նոր պատրիարք այցն էր։ 
Միշտ արգելված պտուղն առավել քաղցր է լինում։ Երբ նոր էի եկել Երեւան, բոլորն այնպես զարմացած էին նայում, որովհետեւ դրսի մարդն այստեղ չէր ապրում։

Պոլսից թռչունն էլ  չէր կարող դուրս գալ։

Ես այնպիսի տեղ եմ ծնվել, որտեղից թռչունը չէր կարող դուրս գալ։ Շատ գործունեություն եմ ունեցել հայկական միջավայրում, բայց քանի որ հնարավորություն չկար Ստամբուլից Երեւան գալու, ես հուսահատված էի։ Բայց երբ ստացա հրավեր Մոսկվայից, հույս ունեցա, որ Մոսկվայից Երեւան գալն առավել հեշտ կլինի։ Մոսկվան այժմյան քաղաքին նման չէր․ մռայլ էր, ես էլ ռուսերեն չգիտեի։ Ուզեցի գալ Հայաստան, բայց հեշտ չեղավ։ Ռուսներն ասացին՝ քեզ հրավիրել ենք, աշխատանք ենք տվել, ուզում ես ուրիշ տեղ գնալ, բայց ինձ հաջողվեց։
Երեւանում Օհան Դուրյանից բացի, որի հետ Փարիզում էի ծանոթացել, ուրիշ ծանոթ չունեի։ Ինչ-որ արել եմ իմ ճակատի քրտինքով եմ արել։

Ես առանց զենքի հերոս եմ։

Իմ տեղը շատերն են ուզում գրավել, որովհետեւ արդեն 93 տարեկան եմ։ Բայց իմ ձեռագիրն ուրիշը չի կարող ունենալ։ Եթե ես խմբի առջեւ կանգնած եմ, մի հնչողություն է, ուրիշ դիրիժորի դեպքում՝ ուրիշ հնչողություն է։ Իմ ձեռագիրն ինձ հետ կգնա, հնարավոր չէ նույնն անել։ Ես չեմ ասում՝ ամենալավը ես եմ, բայց ինձնից հետո դժվար է պատկերացնել՝ ով կարող է ինձնից լավ անել։ Իմ հնչողությունն իմ ձեռագիրն է եւ ինձ հետ կգնա գերեզման։ Նույնը երբեք չի լինի, դրա համար մտահոգված եմ։ Ձեռագիրը ծնվում է մարդու հետ։ 

Ամեն երաժիշտ չէ, որ կարող է աշխատակազմ պահել։ Իմ աշխատակազմը ես պահում եմ 60 տարուց ավելի, ինչն ամենեւին հեշտ չէ։ Աշխատակազմի հետ լեզու գտնել ամեն երաժիշտ չի կարող, կյանքն այդպես է ցույց տվել։ Քիչ են մարդիկ, որոնք մտահոգված են, թե վաղը ոնց կլինի այս աշխատակազմի վիճակը։ Ես բավական խիստ եւ պահանջկոտ եմ, իսկ կյանքում ավելի հնազանդվող եմ, իսկ այնտեղի համար այլ տարբերակ չկա։ Գիտե՞ք՝ արվեստի մարդը շատ փխրուն է, փոքր բանից կարող է շատ տխրի, փոքր բանից՝ շատ ուրախանա։ Շատ բաների եմ հասել կյանքում, բայց ամենակարեւորն այն է, որ բնազդով միշտ համակերպվող եմ եղել։ Եթե կյանքում պահանջկոտ լինեի, ավելի լավ կլիներ։ Ամեն դեպքում, իմ կյանքից քչերն ունեն։ 

Մեր կյանքում տարբեր տեսակի հերոսներ կան։ Ես այն հերոսներից եմ, որ առանց զենք բռնելու հերոսի կոչման եմ արժանացել։ Ես քաղաքական գործիչ չեմ եւ շատ բաներ ոչ թե չեմ հասկանում, այլ ինֆորմացիա չունեմ։ Ես միայն մի բան եմ ցանկանում, որ բախտ ունենանք ու ճիշտ բանի հետեւից գնանք։ Ես ցանկանում եմ, որ մեր վաղվա օրը լավը լինի։

Մեր ազգն ինչքան էլ պարտվի, իրեն պարտված չի զգա։

Մեր ազգը բնավորություն ունի, որ միշտ կանգուն ու ճակատը բարձր է պահում, ինչքան էլ պարտություն կրի։ Լավից լավը կա աշխարհում, բայց հայրենիքն անփոխարինելի է։ 

Բեմ բարձրանալիս չի վախենում միայն հանգած հրաբուխը։

Բեմ բարձրանալիս վախը միշտ էլ կա։ Ով ասում է, թե բեմ բարձրանալիս չի վախենում, կամ ստում է, կամ էլ բեմ բարձրանալու ժամանակն արդեն անցել է, այսինքն՝ հանգած հրաբուխ է։ Ես հանգած հրաբուխ չեմ։ Մեծ է պատասխանատվությունը, երբ գիտես, որ ժողովրդին իրենց ցանկացած երաժշտությունը պետք է մատուցես։ Ինչքան տարիքս մեծանում է, այն շատանում է, որովհետեւ ես սխալվելու իրավունք չունեմ։ Բեմ բարձրանալիս ես օգնական չունեմ, մենակ եմ։ Հիմա այնպես է, որ նույնիսկ բեմ դուրս չեկած մարդիկ հոտնկայս ծափահարում են»։


Կինս աշնանը հեռացավ։

Տիկնոջս հետ ծանոցել եմ Պոլսում՝ նոր տարվա հավաքույթի ժամանակ։ 2000 թվականին մահացավ՝ սրտային հիվանդությունից։ Հիմա եթե ինքը լիներ, էլի կպահեի, բայց բժիշկներն ասացին, որ եթե ոչ գարնանը, աշնանը կմահանա․․․այդպես էլ եղավ։

Իմ հոգեբանությունը բոլորովին ուրիշ է։ Եթե բոլորն իմ նման մտածեն եւ երեխա չունենան, աշխարհում շատ բան կփոխվի, պատերազմ էլ չի լինի։ Երկրի վրա ավելի շատ մարդ կա, քան պետք է։ Մի կատու ունեի, երեխայի նման պահում էինք։ Գոհար Գասպարյանի տանը ճաշկերույթի էի հրավիրված, դուրս գալիս մի կատու տեսանք, կինս ասաց՝ տուն տանենք։ Ամեն տարի ձագեր էր ունենում, չգիտեինք՝ ում բաժանեինք։ Մի անգամ կինս իջնում էր խանութ, դուռը բացելիս կատուն փախավ։ Մի քանի րոպե անց հարեւանը դուռը ծեծեց, ասաց՝ որտե՞ղ է ձեր կատուն, ասացի՝ դուրսը։ Ասաց՝ վայ, այնպիսի բան պետք է ասեմ, մեքենան վրայով անցավ։ Մեր տունը եղավ սգավորի տուն։ Ես ու հարեւանս փոս փորեցինք, քարը դրեցինք, եկա տուն։ Չանցած մի կես ժամ կատուն եկավ, պարզվեց՝ մենք ուրիշին էինք թաղել։ Մեր կատուն 15 տարի ապրեց, հետո էլ չպահեցինք։

Վերջում միշտ բնությունն է հաղթում։

Ես քնել չունեմ։ Գլխիս մեջ անընդհատ երաժշտություն է, որը չի թողնում, որ քնեմ։ Միշտ մտածում եմ, թե վաղվա փորձը ոնց պետք է անցնի։ Ամեն օր նոր ստեղծագործություններով ենք։ Իմ կյանքն այսպիսինն է։ Չհասկացա էլ, ինչպես անցավ, բայց ձեռքբերումներս շատ են։ 

Աշխարհում հայերից միայն ես եւ Արմեն Ջիգարխանյանն ենք, որ արժանացել ենք Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչման։ Հիմա մենակ եմ։ 
Ամեն սկսվող օրն ինձ համար նոր կյանք է, նորություն է։ Աստծո ընծան է, որ մենք ապրում ենք՝ գիտակցելով, որ վերջում միշտ բնությունն է հաղթում։

https://news.am/arm/news/713311.html

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Կործանարար ընթացք է, ի դեմս Փաշինյանի` ունենք ներքին սպառնալիք, 10 ռազմական բախում եղավ Բաքվի հետԱնկանխիկ գնումների դեպքում քաղաքացիները ետվճար կստանան. մանրամասնում է փոխնախարարըԿայացավ ՍԻՄ կուսակցության ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստըՌազմավիրական ճանապարհը վատ եղանակի պատճառով փակ է բեռնատարների համարԿրիպտոշուկաները՝ ամանորյա ռեժիմում․ ի՞նչ է կատարվում և ինչ սպասել առաջիկայում«Հանրային լրացուցիչ անդրադարձ այս պահին չունենք». ԱԳՆ-ն՝ Վագիֆ Խաչատրյանի ծանր վիճակի մասին․ մանրամասներՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն ԶուրաբյանըՎերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունըԵրևանի քաղաքապետարանը պարզաբանում է ներկայացրել «Աջափնյակ» կայարանի կառուցման մասովՄինչև Նոր տարի շատ բան կարող է որոշվել. ԶելենսկիՀայտնի հաղորդավարն ամուսնանում է 6-րդ անգամ․ ԼուսանկարԻ՞նչ եք այսքան փնտրում Երևանի փողոցներում. Գեղամ Նազարյանը խցանումների համար մեղադրում է մարզերի բնակիչներինՆոր տարին ընտանեկան տոն է, ոչ թե հարեւանի կամ բաեկամի աչք ծակելու տոնՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին դատարանը կալանքի չտարավԵզրաս Սրբազանի ձեռամբ Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում կատարվեց դպրական տվչությունՄեր ազգին ցանկանում եմ միտք, տոկունություն, հավատք եւ աստվածասիրություն. Պապ Իսպիրյան1.8 միլիարդով մետրոյի Աջափնյակ կայարանի միայն նախագիծն է կազմվել․ ահազանգում է մասնագետըՌուս զինվորները գրավել են ուկրաինականի շտաբը Գուլյայպոլեում (Տեսանյութ)«Իրավունք». «Փաշինյանը չուզեց, ուրեմն՝ վսյո, ոչ մեկի խոսքը չի անցնում»Տիեզերքն ունի իր սեփական տոնածառը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված