Հայ թրքասերները ամառային դպրոց են կազմակերպում «թուրք եղբայրների» հետ
ՄշակութայինՀՀ-ում գործող հայտնի գրանտակեր ՀԿ-ներից Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը՝ իր տխրահռչակ նախագահ Արթուր Սաքունցի գլխավորությամբ, Ստամբուլի քաղաքացիական ասամբլեայի հետ միասին կազմակերպել են ամառային դպրոց՝ աջակցելու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Նշվում է, որ այդ ծրագիրն ուղղված է բարիդրացիական փոխգործակցությանը և քաղաքացիների՝ միմյանց ճանաչմանն աջակցելուն՝ Հայաստանում և Թուրքիայում վստահության, խաղաղության և ժողովրդավարացման միջոցով։
Ամառային դպրոցում կներկայացնեն հետևյալ թեմաները՝ «Թուրքերն ու հայերը գրականության մեջ», «Մշակույթի պատմությունը ճարտարապետության մեջ», «Ուսուցիչներ, դպրոցական օրը Թուրքիայում և Հայաստանում», «Հակամարտության կարգավորում»։ Ամառային դպրոցը կանցկացվի օգոստոսին:
https://www.7or.am/am/news/view/240839/
