Սա մի արարած է, ով միշտ աշխատել է պետության հիմքերը թուլացնելու և հասարակությանը մոլորեցնելու ուղղությամբ. Միքայել Գրիգորյանը` Անդրեաս Ղուկասյանի մասին
ՆերքաղաքականԲոլոր ժամանակներում խիստ հայտնի տեղերից պետությունը քայքայելու, հասարակությունը պառակտելու համար սնվող Անդրիաս Ղուկասյանը անդրադարձել է 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին, փորձելով խունտայի նման սուտ և մանիպուլյացիոն ինֆորմացիա հրամցնել ժողովրդին, սակայն կապիտուլյանտի արբանյակ Անդրիասին դա չի հաջողվի։
Սա մի արարած է, ով միշտ աշխատել է պետության հիմքերը թուլացնելու և հասարակությանը մոլորեցնելու ուղղությամբ։
Այո՛, սա հենց նույն Անդրիասն է, ով գրանտներ և գումարներ էր ստացել, որպեսզի հացադուլ աներ, որ ստվեր գցեր անցկացվելիք ընտրությունների վրա: Ասում են սա խաբում էր ժողովրդին և թաքուն լավ էլ հաց էր ուտում:
Սա նույն Անդրիասն է , ով միշտ հայկական ավանդական արժեքները փորձել է ստորադասել հայտնի քայքայող պիղծ արժեքներից։
Նման մարդկանց մուտքը ՀՀ իշխանափոխությունից հետո պետք է արգելվի։
Նման արբանյակների պատճառով է նաև, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը կանգնած է կործանման և պետականության կորստի եզրին:
Նախկին և ներկա նիքոլականներ չեն լինում՝ լինում են պետականաքանդ նիքոլապաշտներ կամ հայրենասերներ։
Հերթով բոլորիդ ժամանակը գալու է և դուք բոլորդ հատ-հատ պատասխան եք տալու օրենքի ողջ խստությամբ ձեր տարածած կեղծիքի և Հայրենիքը այս օրին հասցնելու համար։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
