⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Հինգ նախազգուշացնող նշան, որոնք վկայում են շաքարախտի մասին

Առողջապահական

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ ավելի քան 122 միլիոն ամերիկացի շաքարախտ ունի: Շատերը չգիտեն, որ արյան մեջ գլյուկոզի բարձր մակարդակ ունեն, քանի դեռ նրանց մոտ 2-րդ տիպի շաքարախտ չի ախտորոշվել, գրում է Eat This, Not That!-ը:

Մասնագետները թվարկել են, թե որոնք են շաքարախտի հինգ նախազգուշացնող նշանները:

Մշտական ​​վարակները եւ վերքերի դանդաղ վերականգնումը կարող են 2-րդ տիպի շաքարախտի նշաններ լինել: Մասնավորապես, կանայք կարող են հաճախակի հեշտոցային խմորիչ վարակներ եւ/կամ միզապարկի վարակներ զգալ: Դա պայմանավորված է նրանով, որ բակտերիաները կարող են բարգավաճել արյան մեջ գլյուկոզի բարձր մակարդակի դեպքում:

Մշուշոտ տեսողությունը, հատկապես՝ ուտելուց հետո, կարող է շաքարախտի ախտանիշ լինել: Արյան մեջ շաքարի բարձր մակարդակը կարող է աչքի ներսում եւ դրսում հեղուկի շարժի հանգեցնել, ինչը հաճախ աչքի ոսպնյակի այտուցման է հանգեցնում:

Բժիշկները նախազգուշացնում են, որ սովի անընդհատ զգացումը եւս կարող է 2-րդ տիպի շաքարախտի նշան լինել։ Դա պայմանավորված է նրանով, որ ձեր մկանները անհրաժեշտ էներգիան սննդից չեն ստանում, ինսուլինի նկատմամբ մարմնի դիմադրողականությունը թույլ չի տալիս գլյուկոզին հասնել մկաններին եւ նրանց էներգիայով ապահովել:

Հաճախ զուգարան գնալը, հատկապես՝ գիշերը, արյան մեջ շաքարի բարձրացման նշան է: Շաքարային դիաբետը ստիպում է երիկամներին ավելի ուժեղ աշխատել՝ արյան ավելցուկային շաքարը հեռացնելու համար: Երբ երիկամները չեն աշխատում, ավելցուկային շաքարը հայտնվում է մեզի մեջ, ինչն էլ ավելի հաճախ միզելու է հանգեցնում:

Պետք չէ նաեւ անտեսել մաշկի անբացատրելի փոփոխությունները: Շաքարախտը կարող է մաշկի մգեցում, պարանոցի, թեւատակերի կամ աճուկների ծալքերում թավշյա բծեր առաջացնել՝ արյան մեջ ավելորդ ինսուլինի պատճառով:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ