Իմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը.Բայրամով Նիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին 2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարի Իմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. Բայրամով Բա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձը Վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը ՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն Զուրաբյանը

Ավարտվեց Պենդերեցկու անվան փառատոնը

Մշակութային

Պենդերեցկու անվան ժամանակակիցդասականների փառատոնն ամփոփվեց համաշխարհային և հայաստանյան պրեմիերաներով։«Աղոթքներ» խորագիրը կրող երեկոյի ընթացքում տեղի ունեցան Վալենտին Սիլվեստրովի Իններորդ սիմֆոնիայի և Կառլ Ջենկինսի Երգչախմբային պասակալիայի համաշխարհային պրեմիերաները, ինչպես նաև՝ ՏիգրանՄանսուրյանի Յոթ աղոթք սուրբ Ներսես Շնորհալու«Հավատով խոստովանիմ» աղոթաշարիցստեղծագործության հայաստանյան պրեմիերան։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, որի նախաձեռնությամբ էլ կայանում էժամանակակից դասականների փառատոնը, նշեց, որ Քշիշտոֆ Պենդերեցկին հատուկ մարդ էր իր, իր երաժշտական աշխարհընկալման և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համար։ «Վերջին անգամ մաեստրո Պենդերեցկին Հայաստանում էր 2019 թվականին, ցավոք, դա հրաժեշտի այցելություն էր։ Նրա անունը, երաժշտությունն անչափ թանկ ու կարևոր են մեր երկրի համար։ Նրան շատ սիրում էին Հայաստանում ու զգում էին մեծ կոմպոզիտորի կարիքը։ Դա էր նաև պատճառը, որ վերջին մի քանի տարիների ընթացքումմաեստրոն ամեն տարի ժամանում էր Հայաստան,- ասաց Սերգեյ Սմբատյանը՝ շեշտելով, որ Պենդերեցկին ժամանակակից երաժշտության խորհրդանիշն է, որի շուրջ համախմբվում է երաժշտական աշխարհը։- Եվ այն երաժշտական լեզուն, ժամանակակից մտածողությունը, որ մաեստրոն ստեղծեց, միավորում է մարդկանց, ու այդ արժեքներն ավելի ուժեղ են դարձնում մեզ։ Մարդիկ պատմության մեջ մնում են ոչ թե նրա համար, որ պարզապես հայտնի են, այլ որովհետև ստեղծում են արժեքներ, առանց որոնց աշխարհն այլևս չի կարող ապրել»։

Այս օրերին Երևանում է և իր ստեղծագործության համաշխարհային պրեմիերային ներկա էր նաև ուկրաինացի կոմպոզիտոր Վալենտին Սիլվեստրովը, որին այսօր աշխարհն է հետևում, և որն ամենաշատ կատարվող ժամանակակից հեղինակներից է։ Նրաստեղծագործությունը բնորոշվում է որպես սիմֆոնիա՝ առանց սիմֆոնիզմի, և կոմպոզիտորը խոստովանում է, որ իր համար այս գործն ունկնդրելիս այն զգացողությունն է, թե թերթվում են իր կյանքի էջերը։

Երեկոյի ընթացքում հնչած՝ Կառլ ՋենկինսիԵրգչախմբային պասակալիան հեղինակը նվիրել էԱրցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին։Իսկ Տիգրան Մանսուրյանը, ում Յոթ աղոթք սուրբ ՆերսեսՇնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթաշարիցստեղծագործությունը Հայաստանում կատարվեց առաջին անգամ, համերգից հետո շեշտեց, որ և՜ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, և՜ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, և՜ բարիտոն Ակսել Դավեյանը, և՜ դիրիժոր Սերգեյ Սմբատյանը լավագույնս ներկայացրին ստեղծագործությունը։

Նշենք, որ համերգը բարեգործական էր։ Տոմսերի վաճառքից ստացված միջոցներն ուղղվելու են «Վորլդ Վիժն Հայաստան» բարեգործական կազմակերպությանը։ Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքներում դժվարին պայմաններում ապրող առնվազն 100 երեխա, այդ թվում՝ Արցախից տեղահանված երեխաներ, կապահովվեն դպրոցական պարագաներով։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Վորլդ Վիժն Հայաստան» բարեգործական կազմակերպության բարի կամքի դեսպանն է, որն օգնում է կազմակերպությանը դրական փոփոխություններ բերել կարիքի մեջ ապրող երեխաների կյանքում։

«Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը խորին շնորհակալություն հայտնեցՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին և դիրիժոր Սերգեյ Սմբատյանին բարեգործական նախաձեռնության համար։ «Տաղանդն Աստծո շնորհն է մարդուն, իսկ այդ շնորհը բարի գործին ծառայեցնելը հենց մարդու ընտրությունն է»,- ասաց Րաֆֆի Դուդակլյանը՝ նշելով, որ Վորլդ Վիժնն արդեն 30 տարուց ավելի է՝ ծառայում է Հայաստանում, և իրենք փորձում ենլինել այնտեղ, որտեղ իրենց կարիքն ամենից շատ են զգում, հատկապես երբ խոսքը երեխաներին է վերաբերում։ Այս տարիների ընթացքում աջակցություն է ցուցաբերվել ավելի քան 110 000 երեխայի։

Հիշեցնենք, որ հուլիսի 9-ից 19-ը Երևանում անցկացված Պենդերեցկու անվան ժամանակակիցդասականների փառատոնը կազմակերպել էՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Իմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը.ԲայրամովՆիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարիԻմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. ԲայրամովԲա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲայրամովը հնարավոր է համարում իր այցը ՀայաստանՀանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձըՀունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգըՎերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե սահմանազատման հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև ՀՀ-ում«Փաշինյանը Ալիևի շահերը սպասարկող կլոուն է, մատը մատին չի տալիս, որ Բաքվից գերիները գան». ԶուրաբյանԿործանարար ընթացք է, ի դեմս Փաշինյանի` ունենք ներքին սպառնալիք, 10 ռազմական բախում եղավ Բաքվի հետԱնկանխիկ գնումների դեպքում քաղաքացիները ետվճար կստանան. մանրամասնում է փոխնախարարըԿայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստըՌազմավիրական ճանապարհը վատ եղանակի պատճառով փակ է բեռնատարների համարԿրիպտոշուկաները՝ ամանորյա ռեժիմում․ ի՞նչ է կատարվում և ինչ սպասել առաջիկայում«Հանրային լրացուցիչ անդրադարձ այս պահին չունենք». ԱԳՆ-ն՝ Վագիֆ Խաչատրյանի ծանր վիճակի մասին․ մանրամասներՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն ԶուրաբյանըՎերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված