⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Պարոն Ղազինյանը մաքսիմալ ազնիվ էր, ի տարբերություն, փառք Աստծո, եզակի պատգամավորների. Ում է ակնարկում Գեղամ Մանուկյանը

Ներքաղաքական

«Դիմադրության» շարժումը պայքարը սկսելուն պես հայտարարեց, որ տուն չեն գնալու մինչեւ իրենց պահանջները կյանքի չկոչվեն, բայց շատ չանցած հանրությունը ականատես եղավ լրիվ այլ պատկերի, ինչո՞ւ ընդդիմությունը որոշեց ոչ միայն տուն գնալ, այլ անգամ նախատեսված հանրահավաքները չեղարկել` պատճառաբանելով շոգ եղանակը: Այս եւ այլ հարցերի պատասխաններ «Իրավունքը» փորձեց ստանալ «Հայաստան դաշինքի» պատգամավոր ԳԵՂԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՑ, ով այսպես արդարացրեց ընդդիմության «տուն գնալը».

-Իրականում մենք քաղաքացիների մասին ենք մտածում, խոսքը մեր մասին չէ: Մենք քաղաքացիներին միտինգի մատերիալ չենք համարում, ինչպես այս իշխանությունները: Քաղաքացիները մեր զինակիցներն են, մեր գաղափարակիցները: Եվ ոնց որ ամեն նորմալ մարդ իր զինակցի, իր հարազատի մասին է մտածում` նույն կերպ մենք մեր քաղաքացիների մասին ենք մտածում: Եվ ոչ մի աշխարհացուց բան չէր հինգշաբթի օրվա հանրահավաքը տեղափոխելու մասին հայտարարությունը:

-Պարոն Մանուկյան, համացանցում կես-կատակ, կես-լուրջ արդեն քննարկում են, որ հնարավո՞ր է, որ հաջորդ շաբաթվա հանրահավաքն էլ, օրինակ, COVID-ով պայմանավորված հետաձգվի:

-Գիտեք, ես չգիտեմ, թե համակարգչի առաջ այդ ջրիկները ովքեր են, որոնց հանրահավաքներին երբեք չենք տեսել: Չեմ ցանկանում նման բաներ մեկնաբանել:

-Պարոն Մանուկյան, կցանկանայի նաեւ Ձեր գնահատականը Արթուր Ղազինյանի մանդատից հրաժարվելու եւ իր հայտարարության մեջ տեղ գտած գնահատականներին:

-Գիտեք, պարոն Ղազինյանը մաքսիմալ ազնիվ էր, ի տարբերություն, փառք Աստծո, եզակի պատգամավորների, ովքեր իրենք իրենց քաղաքական ուղղին են բռնել, բայց շարունակում են իրենց մանդատը պահել: Այնպես որ պարոն Ղազինյանը շատ ազնիվ եղավ, նրա փոխարեն խորհրդարանում է այսօր մեր պայքարի ընկեր Արգիշտի Գեւորգյանը, ի դեպ, որի պատգամավորական մանդատը ստանալուց հետո առաջին գործը եղավ «Նուբարաշեն» ՔԿՀ այցելելը` իր զինակցին, մարտական ընկերոջ` Գոռ Մաթեւոսյանի ծննդյան տարեդարձը շնորհավորելը: Իսկ մանդատների մասով մենք ամեն ինչ բազմիցս ասել ենք, չեմ ցանկանում կրկին կրկնվել:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ