Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ
Հասարակություն
Հանրապետության տարածքում հուլիսի 21-25-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին հարավարևելյան է` 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 13-16 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-24-ը կնվազի 5-7 աստիճանով:
Երևանում հուլիսի 21-25-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ:
Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։