Տարվա լավագույնները սպորտում. ԿԳՄՍ նախարարությունը ամփոփել է մրցույթի արդյունքները Լարված իրավիճակ․ Սեմյոն Բաբայանի հարցը շփոթեցրեց Լևոն Զուրաբյանին Չեմ տեսնում տարբերակներ, որոնց դեպքում Գալիցկին կվաճառի Սպերցյանին. Նոբել Առուստամյան Հայաստանի տարվա լավագույն մարզիչը հայտնի է Ֆուտբոլում անցյալը ոչինչ չի նշանակում. Մխիթարյանը` Կիվուի խոսքերի մասին Հայտնի է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստը Բացահայտելու ենք բոլոր կեղծ ընդդիմադիրներին. ՍԻՄ-ն ամփոփում է անցնող տարին 20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.Զելենսկի Գողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել Մարտիրոսյան Նիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին

ԽՈՒՆ­ՏԱՆ` ՍԵ­ՓԱ­ԿԱՆ ՎԱ­ԽԻ ՃԻ­ՐԱՆ­ՆԵ­ՐՈՒՄ

Վերլուծություն

Սե­փա­կան ան­ձե­րի «անվտան­գու­թյունն» ա­պա­հո­վե­լու ձգտու­մը խուն­տա­յին հասց­րել է կա­տա­րյալ պա­րա­նո­յա­յի: Քիչ է, որ գե­րա­գույն գլխա­վոր դա­վա­ճա­նը շրջում է հա­րյու­րա­վոր ոս­տի­կան­նե­րով, քիչ է, որ ԱԺ-ում լրագ­րող­նե­րին հա­զար տակ խու­զար­կում են (երև­ի ցան­կա­ցած նոր­մալ հայ աչք­նե­րին վրի­ժա­ռու է ե­րև­ում), հի­մա էլ փաս­տա­բան Ռու­բեն Մե­լի­քյա­նը հան­րու­թյա­նը պատ­մեց մի կա­տա­րյալ աբ­սուր­դի մա­սին: Այն է` դա­տա­րան­նե­րում «անվտան­գու­թյան նկա­տա­ռում­նե­րով» ար­գե­լել է­ին ներս բե­րել պլաս­տի­կե շշե­րով ջուր...

ԵՐԲ ԱՇ­ԽԱՐ­ՀԸ ՄՂՁԱ­ՎԱՆՋ­ՆԵ­ՐՈՎ ԼԵ­ՑՈՒՆ Է ԹՎՈՒՄ

Ճիշտ է, հար­գար­ժան փաս­տա­բա­նի հրա­պա­րա­կու­մից հե­տո դա­տա­րան­նե­րում վե­րաց­րին այդ աբ­սուր­դա­յին ար­գել­քը, սա­կայն «շշա­ֆո­բի­ան» գա­լիս է ան­ձամբ Նի­կո­լից: Գա­լիս է այն հի­շար­ժան օր­վա­նից, երբ Սեյ­րան Օ­հա­նյանն ԱԺ դահ­լի­ճում ջրի պլաս­տի­կե շիշ նե­տեց նա­խա­գա­հու­թյան ուղ­ղու­թյամբ, և կա­պի­տու­լյան­տին թվաց, թե գե­նե­րալն ան­ձամբ իր վրա էր նշան բռնել: Եվ ար­մա­տա­վոր­վեց «շի­շը զենք է» զա­վեշ­տա­լի գա­ղա­փա­րը, շշե­րը սկսե­ցին հա­վա­քել ցան­կա­ցած տե­ղից, ուր գո­նե մեկ ոչՔՊ-ական կա...

«Շշա­ֆո­բի­ա­յի» հո­գե­բա­նա­կան պատ­ճառ­նե­րը կբա­ցատ­րեն Ռո­բերտ Քո­չա­րյա­նի ա­սած «ուրիշ մաս­նա­գետ­նե­րը», սա­կայն ակն­հայ­տից ակն­հայտ է այս խուն­տա­յի պա­րա­նո­իկ վա­խի ի­րո­ղու­թյու­նը: Իսկ վա­խը գա­լիս է դա­վա­ճա­նու­թյան, թուր­քի շա­հը սպա­սար­կե­լու, ազ­գա­յին ա­մե­նայն ին­չը պղծե­լու հան­ցակ­ցու­թյու­նից: Եվ ցու­ցադ­րա­կան լպիր­շու­թյունն էլ գա­լիս է այդ վա­խից: Ինչ­քան էլ մանթ­րա­յի պես կրկնեն, թե ընդ­դի­մու­թյունն ան­զոր է, այ տե­սեք` նույ­նիսկ ա­մե­նօ­րյա ցույ­ցեր չի ա­նում, մի­և­նույնն է` հո­ղը վառ­վում է խուն­տա­յի ոտ­քե­րի տակ: Եվ կվառ­վի, ան­գամ ե­թե բո­լոր ընդ­դի­մա­դիր­նե­րին բան­տար­կեն կամ սպա­նեն ու մնան ի­րենք ի­րեն­ցով: Քան­զի ի­րա­րից էլ են վա­խե­նում, ի­րար կաս­կա­ծում, ա­մե­նու­րեք դա­վեր փնտրում: Սրանց ու սրանց կողմ­նա­կից­նե­րի հո­գե­վի­ճա­կը շատ լավ նկա­րագ­րել է քա­ղա­քա­կան մեկ­նա­բան Աբ­րա­համ Գաս­պա­րյա­նը. «Այսքան նսեմ, ստո­րաց­ված ու ստրկա­ցած, այս­քան հա­կա­մարդ, հա­կա­հայ ու հա­կա­հա­յաս­տան, հի­վան­դա­գին տգետ, մա­հա­ցու քի­նախն­դիր ու խե­լա­գա­րու­թյան հաս­նող ան­տար­բեր... ժո­ղովր­դին դարձ­րիք ա­նինք­նա­սեր, Սո­դոմ-Գո­մո­րից 5 պա­կաս...

ՀԳ.-Արա՛, փաթ­թեմ ձեր հպար­տու­թյու­նը»:

Վա­խե­նում են, քան­զի թարմ և ա­րա­գաց­ված դա­վա­ճա­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ են ձեռք բե­րել Թբի­լի­սի­ում` ԱԳ նա­խա­րար­նե­րի հան­դիպ­ման շրջա­նակ­նե­րում: Տխրահռ­չակ ԱԽՔ-ի խոս­քով. «պա­տե­րազ­մի բե­րու­մով Ար­ցախ մուտք գոր­ծած ՀՀ ԶՈՒ ստո­րա­բա­ժա­նում­նե­րը վե­րա­դառ­նում են Հա­յաս­տան»: Սա­կայն քա­ղա­քա­գետ Հրանտ Մե­լիք-Շահ­նա­զա­րյա­նի վկա­յու­թյամբ. «Բայց քա­նի որ իմ տե­ղե­կու­թյուն­նե­րով Ար­ցա­խում ՀՀ ԶՈՒ ստո­րա­բա­ժա­նում­ներ չկան, իսկ ժամ­կե­տա­յին զին­ծա­ռա­յող­նե­րի զո­րաց­րու­մը քա­ղա­քա­կան հայ­տա­րա­րու­թյան ա­ռիթ չէ, ու­րեմն կա­րե­լի է են­թադ­րել, որ քննարկ­վող թե­ման շատ ա­վե­լի բո­վան­դա­կա­յին է, քան կա­րող է թվալ ա­ռա­ջին հա­յաց­քից: Այս դեպ­քում խոս­քը կա­րող է վե­րա­բեր­ել մի­այն Ար­ցա­խի զի­նա­թափ­մա­նը: Վստահ եմ՝ «ՀՀ ԶՈՒ ստո­րա­բա­ժա­նում­ներ» ա­սե­լով՝ այս իշ­խա­նու­թյուն­նե­րը նկա­տի ու­նեն Ար­ցա­խում գտնվող ռազ­մա­կան տեխ­նի­կան, ո­րի դուրս­բե­րումն ադր­բե­ջա­նա­կան կող­մի՝ վա­ղուց ձև­ա­կերպ­ված պա­հանջ­նե­րից մեկն է»:

Եվ Ար­մեն Ա­շո­տյա­նը մի­ան­շա­նակ ի­րա­վա­ցի է` պնդե­լով, որ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը հեր­թա­կան ան­գամ ա­պա­ցու­ցում են, որ «անհա­տա­կան «գործ­նա­կան» հան­դի­պում­նե­րի» մի­ջո­ցով սպա­սար­կում են թշնա­մու շա­հը:

ՈՐ­ՏԵՂ ՔՊ-ԱԿԱՆ, ԱՅՆ­ՏԵՂ ՀԵՐ­ԹԱ­ԿԱՆ «ԴՈՒ­ՇԱՆ­ԲԵ­Ի ՎԵ­ՐԵ­ԼԱ­ԿԸ»

Թե ինչ ազ­գա­ծա­խու­թյուն է տե­ղի ու­նե­ցել ԱԳ նա­խա­րար­նե­րի հան­դիպ­ման մա­կար­դա­կով, ՀՀԿ փոխ­նա­խա­գա­հը վեր­լու­ծել է ու­ղիղ ե­թե­րում, ին­չը կներ­կայց­նենք հա­մա­ռոտ թե­զե­րով.

• Միջ­նորդ­նե­րի բա­ցա­կա­յու­թյան պա­րա­գա­յում Հա­յաս­տա­նը ներ­կա­յաց­նող կա­պի­տու­լյանտ իշ­խա­նու­թյուն­նե­րի ու Ադր­բե­ջա­նի հաբռ­գած իշ­խա­նու­թյուն­նե­րի հան­դի­պում­նե­րից լավ բան սպա­սել չի կա­րե­լի:

• Ի՞նչ ստա­ցանք ՀՀ ԱԳՆ կոչ­վող բոմ­ժա­նո­ցից, որ­պես Ա­րա­րատ Միր­զո­յա­նի և Ջեյ­հուն Բայ­րա­մո­վի հան­դիպ­ման պրես-ռե­լիզ` ո­չինչ. ա­նա­լի, տխմար, բյու­րոկ­րա­տա­կան լեզ­վով գրված դի­վա­նա­գի­տա­կան կլի­շե­նե­րի հա­վա­քա­ծու:

• Ի՞նչ ստա­ցանք Ադր­բե­ջա­նի ԱԳՆ-ից` հեր­թա­կան պնդու­մը, որ Ար­ցա­խի հա­կա­մար­տու­թյունն ի­րենց հա­մար հան­գու­ցա­լուծ­ված է և սպառ­նա­լի­քը` հայ­կա­կան զին­ված ու­ժե­րը Ար­ցա­խից պետք է դուրս բեր­վեն:

• Այ­սօր ԱԽՔ կոչ­վող է­ա­կը, ո­րը հա­զար երկ­րի շպի­ո­նի համ­բավ ու­նի, ինք­նա­հար­ցազ­րույց է տվել, որ­տեղ փոր­ձել է հանգս­տաց­նել ի­րենց շե­ֆե­րին` Ա­լի­և­ին և Բայ­րա­մո­վին, որ «ձեր ջա­նին ղուր­բան», սեպ­տեմ­բե­րից Ար­ցա­խում Հա­յաս­տա­նից զո­րա­կոչ­ված ժամ­կե­տա­յին զին­ծա­ռա­յող­ներ չեն լի­նի:

• Ա­մե­նա­դա­ժան խոխ­մը` «տե­րե­րը» բա­վա­րար­ված չեն. ոչ մի տեր չի սի­րում ամ­բող­ջու­թյամբ հեշ­տու­թյամբ տրվող Նի­կո­լին և մնա­ցա­ծին:

Այ­սինքն` այն­քան ա­րագ են տրվում, որ ան­հա­վա­տա­լի է թվում ան­գամ հա­յե­րիս թշնա­մի սրանց տե­րե­րին, և վեր­ջին­ներս ար­ձա­գան­քում են շա­րու­նա­կա­բար ահ տա­լով: Իսկ ե­թե հաշ­վի առ­նենք, որ ի­րար հե­տև­ից ե­կան Ի­րա­նի, ԱՄՆ-ի և Ռու­սաս­տա­նի գլխա­վոր հե­տա­խույզ­նե­րը և փակ դռնե­րի հե­տև­ում տվե­ցին ի­րենց հրա­հանգ-վերջ­նագ­րե­րը, ո­րոնք ի­րար հա­կա­սում են, ա­պա պարզ է, որ այս խուն­տա­յին այ­լևս ոչ մի «վախ բռնող» չի փրկի` ան­կախ կի­րառ­վող մո­գա­կան տեխ­նի­կա­յից...

Եվ սրանք ինչ­քան էլ աք­լո­րա­նան, նա­և վա­խե­նում են ընդ­դի­մու­թյու­նից: Վա­խե­նում են ի պաշտ­պա­նու­թյուն քաղ­բան­տար­կյալ­նե­րի ակ­ցի­ա­նե­րից, վա­խե­նում են «Նի­կոլ մար­դաս­պան» պաս­տառ­նե­րից, վա­խե­նում են բան­տախ­ցե­րում փակ­ված քաղ­բան­տար­կյալ­նե­րից: Վա­խե­նում են Սերժ Սար­սյա­նի ա­մեն ե­լույ­թից` ինչ օ­րա­կար­գով էլ այն լի­նի, վա­խե­նում են ընդ­դի­մա­դիր կու­սակ­ցու­թյուն­նե­րի հատ­կա­պես ե­րի­տա­սար­դա­կան կա­ռույց­նե­րից, ո­րոնց դեմ ­չեն կա­րող կի­րա­ռել ի­րանց սի­րե­լի «կոմպ­րո­մատ­նե­րը»:

Եվ վեր­ջա­պես` վա­խե­նում են խորհր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյան բոյ­կո­տից, զի կու­զե­նա­յին «գա­ռի պես խե­լոք» ընդ­դի­մու­թյուն, ո­րը մաս­նակ­ցե­լով ի­րենց բե­րած ազ­գա­դավ կամ պար­զա­պես տխմար նա­խագ­ծե­րի քննարկ­մա­նը, կլե­գի­տա­մաց­նե­ին ի­րենց էլ, ի­րենց ցնցող դա­վա­ճա­նա­նու­թյունն ու թրքահ­պա­տա­կու­թյանն էլ: Իսկ բոյ­կո­տի պայ­ման­նե­րում ի­րենք սոսկ զրո լե­գի­տի­մու­թյամբ ոճ­րա­խումբ են, ինչ­քան էլ վկա­յա­կո­չեն 2021-ի ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րը: Զի լավ գի­տեն, որ այդ 688 հա­զար ժե­խաք­վե­ներն ի­րենց չեն պաշտ­պա­նի, երբ կգա հա­տուց­ման և պա­տաս­խան տա­լու ժա­մը:

...Իսկ կա­պի­տու­լյան­տը դա­վա­ճա­նու­թյու­նից ա­զատ ժա­մե­րին շա­րու­նա­կում է փայ­փա­յել իր սի­րե­լի խա­ղա­լի­քը` ոս­տի­կա­նու­թյու­նը. «Քննարկ­վել է ստեղծ­վե­լիք Ներ­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյան շրջա­նա­կում Ոս­տի­կա­նու­թյան տա­րած­քա­յին ստո­րա­բա­ժա­նում­նե­րի նոր մո­դե­լը: ...Վար­չա­պե­տը նշել է, որ Ոս­տի­կա­նու­թյան բա­րե­փո­խում­նե­րի ար­դյուն­քում ակն­կալ­վում է ու­նե­նալ ա­վե­լի օպ­տի­մալ կա­ռու­ցա­կար­գեր, կրկնվող գոր­ծա­ռույթ­նե­րի բա­ցա­ռում և աշ­խա­տա­վար­ձե­րի բարձ­րա­ցում»:

Աշ­խա­տա­վար­ձե­րի բարձ­րա­ցում, այ­սինքն` վար­ձու ե­նի­չե­րի­նե­րի բուծ­ման պրի­մի­տիվ տեխ­նո­լո­գի­ա: Բայց ար­դյո՞ք ե­նի­չե­րի­նե­րը սրանց կփրկեն սե­փա­կան վա­խե­րի ճի­րան­նե­րից: Դժվար թե... Եր­կու վա­խը մի մահ է, և սրանք ա­մեն օր են մեռ­նում: Ի տար­բե­րու­թյուն ի­րենց կող­մից դան­դաղ կամ ա­րագ սպան­ված­նե­րի:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Տարվա լավագույնները սպորտում. ԿԳՄՍ նախարարությունը ամփոփել է մրցույթի արդյունքները Լարված իրավիճակ․ Սեմյոն Բաբայանի հարցը շփոթեցրեց Լևոն ԶուրաբյանինՉեմ տեսնում տարբերակներ, որոնց դեպքում Գալիցկին կվաճառի Սպերցյանին. Նոբել Առուստամյան Հայաստանի տարվա լավագույն մարզիչը հայտնի էՖուտբոլում անցյալը ոչինչ չի նշանակում. Մխիթարյանը` Կիվուի խոսքերի մասին Հայտնի է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստըԲացահայտելու ենք բոլոր կեղծ ընդդիմադիրներին. ՍԻՄ-ն ամփոփում է անցնող տարին20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.ԶելենսկիԳողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել ՄարտիրոսյանՆիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարիԻմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. ԲայրամովԲա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲայրամովը հնարավոր է համարում իր այցը ՀայաստանՀանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձըՀունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգըՎերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե սահմանազատման հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև ՀՀ-ում«Փաշինյանը Ալիևի շահերը սպասարկող կլոուն է, մատը մատին չի տալիս, որ Բաքվից գերիները գան». Զուրաբյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված