Հայաստանը չի կարող երկար մնալ թուրքահարճերի գերության մեջ, մենք չենք թողնելու. Աղաջանյան
Թեմա«Քանի դեռ Հայաստանում իշխանությունը գտնվում է ապօրինի եւ հակասահմանադրական հեղաշրջման արդյունքում բռնազավթած, Հայաստանը եւ Արցախը միտումնավոր պարտության տարած, հազարավոր հայ երիտասարդների մահվան պատճառ դարձած, մեր հայրենիքը թուրքերին հանձնած, Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջները անվերապահորեն կատարող, կիսագրագետ ու փնթի փաշինյանական խմբակի ձեռքին պայքարը շարունակվում է: Ոչ իշխանական բռնությունները, ոստիկանական տեռորն ու հալածանքները, ոչ ապօրինի բանակ զորակոչելու միջոցով վախեցնելու փորձերը, մեր պայքարի ավագ ընկերների սպանությունն անգամ անկարող է կոտրել պայքարի մեջ ոգին, հայրենիքը փրկելու մեր կամքը: Ընդհակառակը՝ իշխանության գործած յուրաքանչյուր ապօրինություն, մեր պայքարի ընկերների սպանություն, բանտային հետապնդում, ավեի ու ավելի են ամրապնդում պայքարը շարունակելու եւ Հայաստանը ազատագրելու մեր հաստատակամ որոշումը: Հեռացնենք Նիկոլին, փրկենք Հայաստանը, ոչ թե կարգախոս, այլ հավաքական հավատամք ու գաղափարախոսություն է, որը իրականացվելու է հնարավորինս սեղմ ժամկետներում: Հայաստանը չի կարող երկար մնալ թուրքահարճերի գերության մեջ, մենք չենք թողնելու: Միացեք պայքարին», - գրել է «Ազգային արժեքների պահպանման ճակատ» ՀԿ նախագահ ՍԵՎԱՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ:
