Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Բա բողոքը էլ ո՞րն է… սա մտածված սպանություն էր. Արշակ Զաքարյան

Թեմա

Դատաբժշկական փորձաքննությունը պարզել է, որ դատարանի դահլիճում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է գլխուղեղի կաթվածից: Անդրադառնալով վերոնշյալին` «Հայոց ազգային գվարդիայի» հիմնադիր ԱՐՇԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ մի շարք հարցրեր բարձրացրեց:

— Իսկ ինչի՞ց է առաջացել գլխուղեղի կաթվածը: Ինչո՞ւ պետք է նա լիներ փակված բանտում: Քրեակատարողականի բացատրություն, ուղղակի, ծիծաղելի է: Ախր, սրանք գիտեն, հաշվարկել են, որ մարդիկ վերնագրից այն կողմ չեն կարդում: Վերնագրում եւ առաջին պարբերությունում գրված է, թե Արմեն Գրիգորյանը կալանավայրում գտնվելու ողջ ընթացքում առողջության հետ կապված բողոք չի ներկայացրել: Անցնում ես երեք պարբերություն ներքեւ, մեկ էլ գրված է, որ ընդամենը բողոքել է գլխացավից, գլխապտույտից, երբեմն էլ՝ գերճնշումից ու այլ բաներից: Բա բողոքը էլ ո՞րն է…սա մտածված սպանություն էր: Ու նպատակը Արմեններին վախեցնել ու լռեցնելն էր: Ես օրեր առաջ ասում էի` ինչքա՞ն կարելի է խոսել, բայց հիմա ստիպված ենք Արմենի տեղն էլ խոսել, Արմենի տեղն էլ գործել, որովհետեւ նա ոչ միայն խոսում, նաեւ գործում էր: Նա հենց առաջին օրերից  ակտիվ մասնակցում էր ընդդիմության ակցիաներին, ու այնտեղ էլ մենք իրար հետ ծանոթացել ենք: Նրա համար կարեւոր չէր, թե ովքեր են կազմակերպիչները, կարեւորը նպատակն էր՝ դավադիր, հողատու, դավաճան, մարդասպան իշխանություններին հեռացնելը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ