⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Հոգեբանները հերքել են սերոտոնինի մակարդակի և դեպրեսիայի միջև կապը

Առողջապահական

Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները պնդում են, որ դեպրեսիան պայմանավորված չէ մարդու օրգանիզմում տեղի ունեցող քիմիական փոփոխություններով, ինչպիսիք են սերոտոնին հորմոնի ցածր մակարդակը: Աշխատանքը հրապարակվել է Molecular Psychiatry ամսագրում։

Հետազոտողները վերանայել են 17 հետազոտություններ, որոնք վերլուծել են սերոտոնինի մակարդակը հազարավոր՝ ինչպես առողջ, այնպես էլ դեպրեսիայով տառապող մարդկանց մոտ: Արդյունքում՝ գիտնականները եկել են այն եզրակացության, որ ոչ մի ապացույց չկա, որ դեպրեսիան առաջանում է «երջանկության հորմոնի» բացակայության պատճառով։

Բացի այդ, առողջ կամավորների մոտ սերոտոնինի մակարդակի արհեստական ​​նվազումը նույնպես չի հանգեցրել նրանց մոտ դեպրեսիայի զարգացման։

«Քիմիական անհավասարակշռության տեսության հանրաճանաչությունը պայմանավորված է բնակչության շրջանում հակադեպրեսանտների աճող կիրառմամբ, որոնք, հետազոտողների կարծիքով, միշտ չէ, որ արդյունավետ միջոց են հիվանդությունները բուժելու համար»,֊ասում են գիտնականները: Հետագա հետազոտություններում գիտնականները ցանկանում են ստեղծել դեպրեսիվ խանգարման ավելի ունիվերսալ բուժում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ