«Հանճարեղ փոխանցում էր», «շնորհակալություն նրան» ․ «Ինտեր»-ի ֆուտբոլիստները՝ Մխիթարյանի մասին Ֆրանսիայի, Բելգիայի, Ալբանիայի և Իտալիայի օրինակով Հունաստանում եւս զանգվածային բողոքի ցույցեր են բռնկվել (Տեսանյութ) Տեսախցիկը ֆիքսել է Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքին հուսիթների հարվածի պահը (Տեսանյութ) Հուսիթները հայտնել են Սաուդյան Արաբիայի ռազմական, նավթային և տրանսպորտային օբյեկտների վրա լայնածավալ հարվածների մասին Պուտինը, Թրամփը և Սի Ցզինպինը կարող են նոր «Յալթայի» գագաթնաժողով անցկացնել Չինաստանում. Financial News Եվրոպան ներկայացուցիչ է փնտրում Պուտինի հետ ուղիղ բանակցությունների համար. Politico Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը Կանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին Աննա Վարդապետյանը Վրաստանում է․ քննարկվել են իրավական փոխօգնության հարցեր Գազամատակարարման պլանային դադարեցումներ

Հայաստանի պատվիրակությունը մրցանակներով է վերադարձել «Սլավյանսկի բազար» մրցույթից

Շոու բիզնես

«Սլավյանսկի բազար 2022»-ի Հայաստանի պատվիրակության ղեկավար Վրեժ Կիրակոսյանը գոհ է մրցույթում հայ մասնակիցների գրանցած արդյունքներից: Նա հայտնում է, որ մրցույթի մանկական կատարողների կազմում Հայաստանը ներկայացրել է 12-ամյա Կարինա Սահակյանը, որն արժանացել է մրցույթի կազմկոմիտեի հատուկ մրցանակին: Երիտասարդ կատարողների կազմում հանդես է եկել 18-ամյա Մարիա Խանդանյանը, որը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը:

Կիրակոսյանը շեշտում է՝ մրցույթը, որն անցկացվել է հուլիսի 14-17-ը Բելառուսի Վիտեբսկ քաղաքում, շատ լավ է կազմակերպված եղել. ամեն ինչ արվել է, որ յուրաքանչյուր մասնակից իրեն զգա մշակութային գեղեցիկ իրադարձության, պտույտի կարևոր մաս:

«Մանկական կատարողների կազմում Կարինան արել է առավելագույնը, և ես գոհ եմ նրա ելույթներից: Ժյուրիի անդամներն ընդգծում էին, որ Կարինան ամենաերաժշտական մասնակիցն է, քանի որ և՛ պարում է, և՛ երգում: Նա արժանացավ մրցույթի կազմկոմիտեի հատուկ մրցանակին, ինչը հազվադեպ  է պատահում մանկական մրցույթում»,-նշում է Կիրակոսյանը:

Անդրադառնալով Մարիա Խանդանյանին՝ նա ասում է, որ վերջին անգամ երիտասարդ կատարողների կազմում տասը տարի առաջ է Հայաստանը հաջողություն գրանցել: Տարիներ շարունակ փայլուն կատարումներով ներկայացել են տաղանդավոր մասնակիցներ, բայց միայն այս տարի է սառույցը կոտրվել:  «Ես և 14 երկրի ներկայացուցիչ էր մասնակցում այդ կազմում: Մարիայի ելույթները փայլուն եմ գնահատում: Նա 18 տարեկան է: Այն, ինչ արեց այդ տարիքում, բարձր գնահատականի է արժանի: Մարիան մեծ ապագա ունեցող երգչուհի է, և մենք դեռ շատ ենք հպարտանալու նրանով»,-հավաստիացնում է Կիրակոսյանն ու հիշեցնում, որ Մարիան սովորել է Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում, որի տնօրենը Վրեժ Կիրակոսյանն է:

Կիրակոսյանը շատ է ցանկանում, որ հաջորդ տարի մրցույթի շրջանակում Հայաստանի մշակույթի օրեր անցկացվեն, և Հայաստանը հնարավորություն ունենա ներկայանալու ոչ միայն երգարվեստով, այլև մշակութային լայն գունապնակով:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ